Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են, պայմանավորվել՝ հիմա ի՞նչն է խնդիրը. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, որ ինքը Մադրիդյան սկզբունքների հայրն է, բայց որբ է թողել դրանց:

«Ես ինձ համարում եմ այդ փաստաթղթի առաջին պարբերության հայր, որովհետեւ այդ փաստաթղթի միակ նորությունը նախկիններից հենց այդ առաջին պարբերությունն էր: Տարածք, փախստականներ, անվտանգություն. այդ երեքը միշտ էլ բոլոր փաստաթղթերում եղել է: Բայց մինչեւ դա բոլոր փաստաթղթերից մի բան է բացակայել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Օսկանյանը՝ ընդգծելով, որ այդ հարցն իր ջանքերով 1998 թվականին ամրագրվել է փաստաթղթում:

Օսկանյանը, սակայն իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ Տեր-Պետրոսյանը Մադրիդյան սկզբունքների մասին ոչ թե Սերժ Սարգսյանի հետ է խոսում, այլ ընդհանրական բանավեճ է բացում.

«Կարող ենք վիճել, ընտրարշավ է, տարբեր մոտեցումներ կան, ժողովուրդը կորոշի որն է ճիշտը: Ինձ մի բան է զարմացնում՝ հասցեատերը Տեր-Պետրոսյանի սխալ է: Այնտեղ մի հասցեատեր կա, դա իշխանություններն են: Նայեք քառօրյա պատերազմից 1 տարի է անցել, Տեր-Պետրոսյանը այդ ընթացքում հանդիպել է գործող նախագահին, նրանք արդեն պայմանավորվել են, եւ այդ օրվանից Տեր-Պետրոսյանն իր անմնացորդ աջակցությունն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը Ղարաբաղի հարցով, ինչպես ինքն է ասում: Է թող անեին, մի տարի կար, ի՞նչն է խնդիրը, մե՞նք ենք խանգարել, կարող ա՞ մենք ենք որոշում: Տեր-Պետրոսյանն ասում է ես հավանում եմ նրանց քաղաքականությունը, նրանք էլ աջակցում են: Ես Տեր-Պետրոսյանի պրիտենզիան չեմ հասկանում, հռետորիկան հասկանում եմ, կարող ենք վիճել, բայց ուրիշ ումի՞ց է բողոքում»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը՝ հավելելով, թե դրա պատասխանն այն է, որ իշխանությունները ապաշնորհ են, անգործունակ եւ նույնիսկ տարածք տալ չեն կարող՝ կսխալվեն, սխալ կտան, չի ստացվի:

«ՕՐՕ» դաշինքի առաջնորդն անդրադարձավ նաեւ Տեր-Պետրոսյանի մեկ այլ թեզի, որ Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժամանակին Քի-Ուեստում քննարկել են, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը», որի իմաստը Մեղրին Լաչինով փոխանակելն է եղել:

«Ցավում եմ, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի խնդիրը: Դա ես ցավով եմ արձանագրում, որովհետեւ այդպիսի բան չկա, չի եղել եւ չի կարող լինել: Ընդամենը, երեւի կհիշեք, Գոբլի ինչ-որ մի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել եւ 90-ականներին եւ 2000-ականներին, բայց ոչ սկզբնական շրջանում, ոչ հետո Հայաստանի որեւէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել»,- հայտարարեց Օսկանյանը:

Շարունակելով թեման՝ նա ընդգծեց, որ մինչեւ 2008 թվական ժողովուրդը մի քանի բան է ապացուցել, որը շատ այժմեական է այսօր Ղարաբաղի շուրջ ծավալվող այս դիսկուրսին.

1. հնարավոր է հակառակ Ղարաբաղի հարցի առկայության խաղաղություն պահպանել, 2. հնարավոր է զարգանալ այդ պայմաններում նույնիսկ երկնիշ տնտեսական աճով, 3. հնարավոր է աղքատությունը կրճատել, 4. հնարավոր է արտագաղթը կանգնեցնել ամբողջությամբ, 3 տարի Հայաստանում արտագաղթը կանգնել է: Եվ այդ բոլորը կարելի է անել առանց դրսից պարտքեր վերցնելու: 5. հնարավոր է նաեւ ի հավելումն այդ բոլորի առաջընթաց արձանագրել Ղարաբաղի բանակցություններում եւ պահպանել խաղաղություն:

Այս ամենը թվելուց հետո Օսկանյանն ասաց, որ իրենք իրենց «ՕՐՕ» դաշինքով հիմա այս ամենը կրկնելը հնարավոր են համարում:

Հ.Գ. Օսկանյանը խոսեց նաեւ «Գելափ» կազմակերպության մասին, որի հարցումներով «ՕՐՕ» դաշինքը ԱԺ չի անցնելու: «Այդ կազմակերպությունը գոյություն չունի, չկա այդպիսի կազմակերպություն, դա հնարած կազմակերպություն է՝ հենց նախագահականի կողմից, նրանց ֆինանսավորմամբ: Այդպիսի բան գոյություն  չունի: Դա իմ անձնական կարծիքն է ու կարծում եմ՝ չեմ սխալվում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7120 դիտում

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ