Երևան
12 °C
Ապրիլի 2-ի ընտրություններին հատկապես Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները բացահայտում են իշխանությունների նախընտրական «դավադրությունը»:
Մի քանի տարի առաջ, երբ իշխանությունները սահմանադրական փոփոխություններ էին նախաձեռնել եւ ռեյտինգային ընտրակարգ էին ներմուծել, տեսակետներ էին հնչում, թե այդ նորամուծություններով ՀՀԿ-ն ցանկանում է այս խորհրդարանական ընտրություններին ապահովել իր հաղթանակը: Իշխանական վերնախավում մտահոգություն կար, որ ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է եւ հնարավոր չի լինի նորից մեծամասնություն ստանալ: Իսկ կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուները, ձգտելով, պայքարելով իրենց օգտին հնարավորինս շատ ձայներ գրանցել՝ կապահովեն նաեւ ողջ թիմի հաղթանակը: Դժվար է ասել, թե այդ գաղափարը ում գլխում էր հղացել. Սերժ Սարգսյանն ի՞նքն էր դա մտածել, թե՞ նրան իր թիմակիցներն էին հուշել, բայց այդ նորամուծությունը լավագույնս արդարացրեց իրեն եւ ՀՀԿ-ին հաղթանակ պարգեւեց:
ՀՀԿ-ն այս ընտրություններում առաջադրել էր 130 ռեյտինգային թեկնածուների, որոնք միասին ստացել էին մոտ 739 հազար ձայն: Իհարկե, ոչ բոլոր թեկնածուներն էին բարձր ցուցանիշ ապահովել: Օրինակ, Լոռու մարզում առաջադրված Կարեն Կարապետյանը ստացել էր ավելի քան 44 հազար ձայն, Արարատի մարզում առաջադրված Արայիկ Գրիգորյանը՝ ավելի քան 45 հազար ձայն: Փոխարենը այդ նույն ընտրատարածքներում առաջադրված Օլեգ Իգնատենկոն եւ Ռիմա Օհանյանը ստացել էին համապատասխանաբար 163 եւ 24 ձայն: Բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն իր ռեյտինգային ցուցակներում առաջադրել էր հասարակության բոլոր խավի ներկայացուցիչների, իրենց իսկ խոստովանությամբ, նրանց շերտերի ձայները ստանալու նպատակով, անկախ այն հանգամանքից՝ նրանք 24, թե 45 հազար ձայն կբերեն: Նույն տրամաբանությամբ Լոռու մարզում առաջադրված 7 թեկնածուները միասին ՀՀԿ-ին բերել են 84.172 հազար ձայն: Եվ այդպես ՀՀԿ-ն ապահովեց իր լիակատար հաղթանակը՝ Ազգային ժողովում ձեւավորելով կայուն մեծամասնություն. իր առնվազն 54 մանդատով ՀՀԿ-ն կառավարություն ձեւավորելու համար այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու կարիք չունի:
Ընտրողների մի զանգված, սակայն, թեեւ ծրարի մեջ ՀՀԿ-ի քվեաթերթիկն են դրել, բայց որեւէ թեկնածուի անվան դիմաց նշում չի արել: Նման քվեաթերթիկները վավեր են համարվում եւ գրանցվում են պարզապես այդ կուսակցության օգտին՝ տվյալ ընտրատարածքում առանց որեւէ ռեյտինգային թեկնածուի համար ձայն ավելացնելու: Այդ նույն սկզբունքով ՀՀԿ-ն ապրիլի 2-ին ստացել է մոտ 770 հազար ձայն, ու եթե դրանից հանում ենք ռեյտինգային թեկնածուների միջոցով ստացած 739 հազար ձայները, ապա մնում է ընդամենը 31 հազար ձայն՝ 13-14 հազար ձայնով ավելի քիչ, քան իրենց ընտրատարածքներում ստացել էին ռեյտինգային թեկնածուներ Արայիկ Գրիգորյանը կամ Կարեն Կարապետյանը: Իհարկե, սա բացարձակ հաշվարկ չէ, որ ՀՀԿ-ն ընդամենը 31 հազար ձայն է ստացել, եւ եթե ռեյտինգային ընտրակարգը չլիներ, ապա նա ընդամենն այդքան ձայն կստանար: Իհարկե, ավելի շատ կստանար: Բայց այս հաշվարկը նաեւ ապացուցում է, որ իշխանությունները միգուցե չկարողանային հաղթել կամ այդ հաղթանակը շատ ավելի դժվար լիներ, եթե ռեյտինգային ընտրակարգը եւ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ռեյտինգային թեկնածուների կյանքի ու մահվան պայքարը չլիներ, համատարած ընտրակաշառք բաժանելը չլիներ:
ՀՀԿ պատգամավոր, գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը համաձայն չէր մեր այս դիտարկումների հետ: «Նման թվաբանությունը ճիշտ չէ կիրառել քաղաքականության եւ ընտրական գործընթացների դեպքում: Դա, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ որեւէ մեկը որեւէ թեկնածուի ընտրելուց առաջ պետք է վերցնի կուսակցության քվեաթերթիկը, կոնկրետ մեր դեպքում 6-րդ համարը, որի վրա գրված են ցուցակի առաջին երեք թեկնածուների անունները: Եթե ընտրողը դեմ լիներ մեր կուսակցությանը, չէր վերցնի մեր քվեաթերթիկը: Այսինքն, կուսակցությունն ու նրա ռեյտինգային թեկնածուները միմյանց հետ փոխկապակցված են եւ փոխլրացնում են»,- ասում է նա:
Խորացնելով մեր դիտարկումը՝ կարող ենք նաեւ ասել, որ նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ի նախընտրական դեմքը հանդիսացող վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզչական էֆեկտն էլ մեծ նշանակություն չունեցավ: Ճիշտ է, սոցիոլոգներն ու քաղտեխնոլոգներն ասում էին, որ նա 82 տոկոս ձայն ունի, բայց քանի որ նա կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չէր, կարող ենք նաեւ եզրակացնել, որ միգուցե այդ 31 հազար ձայնը հենց նրա շնորհիվ է ստացվել: Բայց դա շատ ցավալի հաշվարկ կլինի ՀՀԿ-ի վերնախավի համար, քանի որ կուսակցությունը կամ նրա քարոզչական դեմք հանդիսացող վարչապետն ուղղակիորեն ընդամենը մեկ թեկնածուի բերած ձայների չափ քվե են ստացել: «Ոչ, համաձայն չեմ: Վարչապետի եւ նրա հետ գնացող քարոզչական խմբի աշխատանքը հասարակական տրամադրությունների եւ կողմնորոշումների վրա ազդել է: Ես դա Գյումրիի օրինակով կարող եմ ասել»,- ասում է Սամվել Նիկոյանը, որը Շիրակի մարզում համակարգում էր ՀՀԿ-ի նախընտրական շտաբը:
Վերջինս նաեւ հավելում է, որ ընտրողն իրենց կուսակցության թեկնածուներին է ձայն տվել այն գիտակցումով, որ Սերժ Սարգսյանը կարող է ապահովել մեր երկրի անվտանգությանն ու արտաքին ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, իսկ Կարեն Կարապետյանը՝ տնտեսության զարգացումը, հատկապես որ Սերժ Սարգսյանը նրան բարեփոխումների խորհրդանիշ էր համարել: «Պետք չէ վիրավորել մեր ընտրողներին, նրանք լավ հասկանում էին, թե ՀՀԿ-ի քվեաթերթիկը որերորդն է, ու որեւէ մեկը չի շփոթել: Իսկ ձեր ասած 31 հազար ձայնը մեր ստացած ընդհանուր քվեների մեջ պատկանում է այն ընտրողներին, որոնք դեմ են եղել որեւէ ռեյտինգային թեկնածուի եւ պարզապես կուսակցությանն են ընտրել: Այս դեպքում կուսակցության ռեյտինգն ավելի բարձր է եղել»,- ասում է Ս. Նիկոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT