Երևան
12 °C
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից, բայց քիչ՝ 2442 ձայն էր ստացել:
Այնտեղ ամենաշատ ձայները ստացել էր Նաիրի Սահակյանը, որը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն էր: Ս. Սահակյանն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի շտաբի պետն էր եւ ամեն ինչ արել էր, որ իր եղբայրը ամենաշատ ձայները ստանա: Ընտրությունների մասին զրուցեցինք Արագած Ախոյանի հետ:
- Պարոն Ախոյան, դուք քիչ ձայներ ստացաք ապրիլի 2-ի ընտրություններում: Տեղյա՞կ եք՝ մանդատ ստանալո՞ւ եք, թե՞ ոչ:
- Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ: Ընտրությունների նման ծանր բեռի տակ մտնող մարդը բնականաբար կիմանա, որ դա կարող է ստացվել, կարող է նաեւ չստացվել: Ես դրան պատրաստ եմ: Իսկ ԱԺ գնալն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը կարողացել եմ պիտանի լինել մեր երկրին ու ազգին: Իսկ եթե որոշվել է, որ ես ԱԺ չեմ գնում, ուրեմն այդպես է պետք: Ես ինձ թույլ չեմ տվել որեւէ մեկին հարցնել, թե ինչ է լինելու: Կասեն՝ կանենք, չեն ասի՝ չենք անի: Որեւէ մեկն ինձ պարտք չի: Ես իմ ազգի հանդեպ պարտք ունեմ: Մանդատն ինձ համար կարեւոր չէ, բայց կարեւոր էր Արեւմտյան Հայաստանում իմ սկսած գործն առաջ տանելու համար: Այս դեպքում պետք է մտածել՝ արդյոք պետք է ինձ ուժեղացնե՞լ, թե թուլացնել:
- Տարբեր ընտրատարածքներում ՀՀԿ-ի ռեյտինգային այն թեկնածուները, որոնք ցածր արդյունք են ստացել, դժգոհում են, որ նույն ընտրատարածքում թե՛ իրենց կուսակիցները, թե՛ այլ ուժերի թեկնածուները ընտրակաշառք են բաժանել: Ձեր ընտրատարածքն էլ այդ առումով եզակի չէ, եղել են նման դրսեւորումներ:
- Նախ ասեմ, որ աննախադեպ ընտրություններ էին, լավ կազմակերպված եւ ավելի ժողովրդավար: Իհարկե, եղել են թերություններ, խաղի կանոնների ոչ ճիշտ հստակեցում: Պատկերացրեք, որ պայքարը ոչ միայն այլ քաղաքական ուժերի դեմ էր, այլեւ՝ քո թիմակցի դեմ: Ես հավատացել եմ այն գաղափարին, որ թիմի առաջ դրված է առաջադրանք, եւ դա պետք է հաղթահարվի, հետո նոր արդյունքներն ամփոփվի: Դրա համար էլ ընտրություններին մասնակցելիս՝ առաջինը լինելու խնդիր չեմ դրել: Այդ էտապը հաղթահարվել է, հիմա ամփոփման փուլն է:
- Այո, բայց խորհրդարան կգնա նա, ով ամենաշատ ձայներն է ստացել:
- Մի քաղաքական գործիչ ասել է, որ ժողովուրդն արժանի է այն ղեկավարին, որին ունի: Եթե իր քվեն տվել է ինչ-որ մեկին, պետք է նա էլ գնա ԱԺ: Որեւէ արտառոց բան չկա, ժողովուրդն է այդպես ուզել: Իսկ ընդհանուր առմամբ ես այս ընտրությունները մեկ քայլ առաջ եմ գնահատում:
- Բայց չէ՞ որ այս անգամ համատարած ընտրակաշառք էր բաժանվում:
- «Ելք» դաշինքն ընտրակաշա՞ռք է բաժանել: Ահա ձեզ կոնկրետ օրինակ, որ նա «Դաշնակցություն» կուսակցությունից ավելի շատ ձայն է հավաքել: Սա արձանագրված փաստ է, մարդիկ այդ ձայները ստացել են: Ես միշտ ասել եմ, որ այն պետությունը, որը չունի ընդդիմություն, թերի է: Ուժեղ ընդդիմությունն ավելի է զգաստացնում իշխանություններին, որ ընդունած որոշումները կամ գործելաոճը դիտարկվի նաեւ ընդդիմության տեսանկյունից, որ արդյունքում կայացվեն ճիշտ վճիռներ: Այնպես որ, ամեն ինչ ընտրակաշառքով չէր պայմանավորված: Չի կարելի անընդհատ խոսել մի բանի մասին եւ չունենալ դրա ապացույցը:
- Նման ապացույց ունենալը շատ դժվար է, քանի որ ոչ ընտրակաշառք տվողը, ոչ էլ վերցնողն այդ մասին հաղորդում չեն ներկայացնի:
- Եթե նման բան կա, ուրեմն դա միայն տվողի մեղքը չէ, վերցնողն էլ է մեղավոր: Ես կարող եմ ասել, որ այս ընտրություններն անվերահսկելի էին, որեւէ մեխանիզմ չաշխատեց: Մենք ինչ-որ տեղում որոշակի աշխատանք էինք տանում, որոշակի տրամադրություն ստեղծում, մի քանի օր հետո ետ էինք վերադառնում, տեսնում էինք, որ բան է փոխվել: Ի վերջո ժողովուրդն արեց այն, ինչ ուզում էր:
- Դուք ԲՀԿ-ի հետ ձեր համագործակցությունը դադարեցրիք եւ սկսեցիք ՀՀԿ-ի հետ համագործակցել: Բայց ՀՀԿ-ն էլ «տեր չկանգնեց» ձեզ:
- Ես անտեր չէի, որ որեւէ մեկն ինձ տեր կանգներ: Պարզապես կա ընդունելի եւ ոչ ընդունելի միջավայր: Ես ԲՀԿ-ի դեմ ոչինչ չունեմ, միշտ հարգանքով ու ըմբռնումով եմ վերաբերվում: Բայց չեմ կարծում, որ այնտեղ ավելի շատ առավելություններ ունեի, քան՝ այստեղ: Անհատ, կայացած մարդ ենք, մենք ենք այդ կուսակցությունների հիմնաքար դնողներից մեկը: Պետք չէ նման զուգահեռներ տանել:
- Ի սկզբանե ենթադրելի էր, որ ՀՀԿ-ն իր բոլոր ռեյտինգային թեկնածուներին օգտագործելու է նորից իշխանություն ունենալու համար: Դուք ընտրություններին մասնակցելիս՝ այդ մասին մտածե՞լ եք:
- Ես համաձայն չեմ այդ դիտարկման հետ: ՀՀԿ-ի ղեկավարությունը ոչ ոքի չի խնդրել, թե առաջադրվի: Ես եմ տեսել, թե քանիսն են խնդրել, որ իրենց ընդգրկեն ռեյտինգային ցուցակում: Այնտեղ անգամ մեծ մրցակցություն կար, թե ում վերցնեն, ում՝ ոչ:
- Խաչիկ Մանուկյանն ասում էր, ՀՀԿ-ում տեղ չկար, դրա համար գնացի «Ծառուկյան» դաշինք:
- Այո, դա ձեզ վառ օրինակ: Այսինքն, կուսակցության վրա չպետք է բեռ դառնաս: Ես դա ինձ թույլ չեմ տա: Մեր երկիրը փոքր է, եւ մենք չպետք է կախվենք մեր պետության վզից: Հակառակը, պետք է օգնենք:
- Սերժ Սարգսյանը ռեյտինգային թեկնածուների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ընտրությունները մարաթոնյան վազք չեն: Բայց ստացվեց այդպիսին:
- Եթե կա պայքար, որքան էլ ասենք, միեւնույն է, դա լինելու է: Պարզապես պետք էր զսպվածություն ցուցաբերել:
- Իսկ դուք շարունակելո՞ւ եք Արեւմտյան Հայաստանում ձեր գործունեությունը: ԱԺ մանդատ չունենալը կխոչընդոտի՞ այդ գործին:
- Ես ստանձնեցի «Արեւմտահայերի ազգային համագումար» կազմակերպության մշակույթի հանձնաժողովի ղեկավարի պարտականությունը: Հենց այսօր մի ծրագրի վրա ենք աշխատում, մայիսի կեսերին լուրջ միջոցառում ունենք, այստեղ կլինեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորները: Ծրագրի մասին դեռ չեմ ուզում խոսել: Այսինքն, ընտրությունների հաջորդ օրվանից իսկ ես այդ ծրագրի վրա եմ աշխատել: Բայց մանդատ չունենալը կթուլացնի ինձ: Մանդատ ունենալը ավելի վստահություն է տալիս:
- Միգուցե այդ ծրագրերի դեպքում պետական կառույցների՞ հետ աշխատեք:
- Դա հասարակական կազմակերպություն է, եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանի պետական որեւէ կառույց չի կարող ինձ պիտանի լինել: Մենք չենք ուզում պետությանը խառնել մեր ծրագրերին: Պետությունն ունի իր քաղաքականությունը, մենք՝ մերը: Մենք որպես ժողովրդական կամ մշակութային դիվանագիտություն, կարող ենք հետագայում պարզապես օգտակար լինել պետությանը, երբ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Մեր դիվանագիտական կորպուսին ներկայացնենք Թուրքիայում մեզ հայտնի կազմակերպություններն ու տեղեկությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան
Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ
2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար
Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար
ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել
Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ
Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել
Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ
Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը
Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել
Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի
Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար
Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ
«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT