Հանրաքվեից հետո Թուրքիայում խորանալու է Հայոց Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը

«Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները սերտորեն կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ այն առումով, որ Հայաստանին ձեռնտու էր դեպի Եվրոպա գնացող Թուրքիան: Իսկ այդ հանրաքվեով Թուրքիան հեռացավ Եվրոպայից: Դեռևս ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Թուրքիայի այդ գործելաոճը որոշակի առումով լակմուսային թուղթ էր, թե իրո՞ք այդ երկիրը ձգտում է Եվրամիություն, թե արդեն փորձում է շեղվել այդ ճանապարհից: Եվ հիմա այն հանգամանքը, որ Թուրքիայի վարչակազմը, Էրդողանի կուսակցությունն, ըստ էության, հետ կանգնեց դրանից, արդեն հստակ էր, որ Թուրքիան հեռանալու է ԵՄ-ից»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեզ հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրության հանրաքվեից հետո այդ երկիրը որդեգրեց նախագահական կառավարման համակարգ՝ ուժեղացնելով նախագահի լիազորություններն ու գործառույթները: Հիմա Թուրքիան ունի խորհրդարանական կառավարման համակարգ, իսկ նոր համակարգով նախագահի ձեռքում է կենտրոնանալու բանակի, խորհրդարանի կառավարության ղեկավարումը: Նախագահն է նշանակում վարչապետին, պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին, նախարարներին: Նախագահը  միանձնյա տնօրինելու է երկրի բյուջեն: Ավելին, նախագահին անվստահություն հայտնելու ինստիտուտը հանվել է:

Թուրքիայում և միջազգային հանրության մոտ կարծիք կա, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախաձեռնել է այդ փոփոխությունները, որպեսզի ինքը միանձնյա կառավարելու և մինչև 2029 թվականը նախագահ լինելու տեսական հնարավորություն է ունենա: Միջազգային հանրությունը, հատկապես եվրոպական երկրների ղեկավարներն ու արտաքին քաղաքականության պատասխանատուները քննադատում են Թուրքիայում տեղի ունեցած այդ հանրաքվեն, դրանով նախատեսված փոփոխություններն ու հատկապես այն հանգամանքը, որ Էրդողանը ցանկանում է վերականգնել մահապատժի իրավունքը: Եվրոպական երկրների առաջնորդները գտնում են, որ այդպիսով Թուրքիան հեռանում է ոչ միայն ժողովրդավարական ուղուց, այլև Եվրամիությունից ընդհանրապես:

«Եվ այն, ինչ տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, վերջին քարն էր, որը դրեցին Թուրքիայի՝ դեպի ԵՄ ճանապարհին: Այն Թուրքիան, որին մենք որպես հարևան ցանկանում ենք ունենալ, դա ժողովրդավարական Թուրքիան է, դա դեպի Եվրոպա գնացող Թուրքիան է, որն իսկապես պատրաստ է դառնալ ԵՄ անդամ: Այդպիսի Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կլինեին շատ ավելի հեշտ»,- ասաց Շ. Քոչարյանը:

Վերջինիս խոսքերով թե՛ հանրաքվեն, թե՛ Թուրքիայի ներքին ողջ գործընթացները սերտորեն կապված են նաև Հայոց ցեղասպանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ: Եվ այն հանգամանքը, որ այս հանրաքվեով այդ երկիրը հեռացավ ժողովրդավարությունից ու գնում են դեպի բռնապետություն, էլ ավելի է խորացնում Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: «Այդ տեսանկյունից, իհարկե, մենք խնդիր ունենք մեր անմիջական հարևանի հետ»,- հավելեց փոխարտգործնախարարը:

Ի դեպ, կարծիքներ կան, որ Արևմուտքին ձեռնտու է Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն ու նախագահական կառավարման համակարգին անցնելն այն առումով, որ այդ դեպքում գործ կունենան միայն այդ երկրի նախագահի հետ: Եվ կշրջանցեն Թուրքիայում քաղաքական կարևոր դերակատարում ունեցող բանակից, բանակի գեներալներից ու խորհրդարանից:

Շ. Քոչարյանը կարծում է, որ Արևմուտքը պարզապես ստիպված է հաշվի նստել այդ իրողության հետ: «Դա արդեն կատարված իրողությունից հետո, երբ այն արդեն տեղի է ունեցել: Ի վերջո 70 մլն բնակչություն ունեցող երկիր է, և, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ կերպ համագործակցեն նրա հետ: Դա ոչ թե իրենց նպատակն է եղել, այլ եղած վիճակում ձևավորվող քաղաքականություն: Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն եղած քաղաքականության արտահայտությունն է: Էրդողանը շատ երկար էր գնում և դա հանգրվաններից մեկն էր»,- եզրափակում է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3023 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց