Երևան
12 °C
Այն, որ Երեւանում հասարակական տրանսպորտի վիճակն այնքան էլ լավ չէ, բոլորին է հայտնի, եւ դրանով ոչ մեկին այսօր չես զարմացնի: Բայց կան համայնքներ կամ թաղամասեր, որտեղ մայրաքաղաքային տրանսպորտն աշխատում է միջմարզային կամ գյուղական համայնքների ավտոբուսների հաճախականությամբ՝ կես ժամը մեկ կամ ավելի ուշ: Տվյալ դեպքում Երեւանի Ավան վարչատարածքային շրջանի «Ծարավ աղբյուր» թաղամասը քաղաքային տրանսպորտի հասանելիության առումով, կարծես թե, մայրաքաղաքից դուրս է ընկնում: Այստեղ երեկոյան 20-ից հետո երթուղային չի աշխատում, իսկ ձմեռային եղանակներին 19-ից հետո չի աշխատում:
Այս թաղամասի մի բավականին խոշոր հատված կառուցվել է վերջին 5-6 տարիների ընթացքում: Սա Սերժ Սարգսյանի՝ դեռեւս 2008թ. նախընտրական խոստումներից մեկն էր երիտասարդ ընտանիքներին: Այստեղ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից շուկայական գներից մի փոքր մատչելի բնակարաններ են կառուցում եւ վաճառում երիտասարդ ընտանիքներին:
Սա ինչ-որ տեղ համարվում էր նաեւ սոցիալական ծրագիր, որտեղ բնակարանային ծրագրեր են իրականացրել մասնագիտական տարբեր խմբերի՝ բժիշկների, լրագրողների, մանկավարժների, սպորտսմենների, ՏՏ եւ բանկային ոլորտների, համալսարանականների համար: Արդեն շահագործման է հանձնվել 14 բարձրահարկ բազմաբնակարան շենք, որտեղ ապրում են հարյուրավոր ընտանիքներ: Ընդ որում՝ դեռ նոր շենքերի հիմք է գցվում:
Բայց այդ թաղամասը մայրաքաղաքից կտրված է բառիս բուն իմաստով, քանի որ կենտրոն հասնելը եւ վերադառնալը տարիներ շարունակ մեծ խնդիր է եղել: Այդ թաղամաս մայրաքաղաքի կենտրոնից բարձրանում է միայն թիվ 38 երթուղայինը, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքից՝ 34-ը: Ինչպես նշեցինք, երկուսն էլ ժամը 20-ից հետո գրեթե չեն աշխատում, իսկ ժամը 18-ից հետո մի երկու երթուղային է հասնում այդ շենքերի մոտ: Միայն առավոտվա մի երկու ժամերին է, որ հնարավոր է 15-20 րոպեն մեկ երթուղայինի հանդիպել:
Տարածքի բնակիչները տարիներ շարունակ այդ հարցը բարձրացրել են քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների ու անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ, խոստումներ են լսել, բայց հարցը այդպես էլ չի լուծվել: Բնակիչներից ոմանք տրանսպորտի խնդրի պատճառով վաճառել են իրենց բնակարանները, կան բնակիչներ, որոնք անհույս սպասումներից հետո հիմա են ցանկանում վաճառել: Եվ այդ իմաստով Ս.Սարգսյանի բնակարանաշինության ծրագիրը ամբողջական չէ:
Երեկ մենք փորձեցինք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից պարզել, թե ի վերջո, երբ է այս թաղամասը սպասարկող տրանսպորտ ունենալու, երբ է քաղաքապետարանն ի վերջո կատարելու Ծարավ Աղբյուրի մի քանի հազար բնակիչներին արդեն երկար տարիներ տրվող խոստումը: Վերջինս պատասխանեց, որ հիմա ինքը զբաղված է դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հակառակ ուղղությամբ մարդկանց տեղափոխելու հարցով եւ չի կարող այլ բնույթի խնդիրներին անդրադառնալ:
Ի դեպ, հույսը կտրելով քաղաքապետ Տ. Մարգարյանից՝ բնակիչները մտածում են հավաքվել եւ այդ հարցը բարձրացնել Սերժ Սարգսյանի մոտ: Եվ մոտ մեկ տարի առաջ, երբ այդ մասին տեղյակ է պահվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, վերջինս վախենալով այդ հեռանկարից՝ միանգամից երրորդ երթուղային գիծն է անցկացրել այդ տարածքով՝ թիվ 10 համարի երթուղին:
Ընդ որում, սա ոչ թե նոր երթուղի էր, այլ կենտրոնից Ավան բարձրացող գիծ, որը պարզապես ճանապարհը մի փոքր շեղում եւ այդ հատվածով է անցնում: Դա թեթեւացրել էր Ծարավ Աղբյուր տանող բնակիչների հոգսը: Այդ երջանկությունը, սակայն, ընդամենը 10 օր տեւեց, քանի որ թիվ 38-ի գծի տերերը ստիպելով հանել էին տվել 10 համարին:
Բանն այն է, որ թիվ 38-ը պատկանում է Արամ Վարդանյանին՝ հայտնի Վստրեչի Ապերին: Համենայնդեպս այդպես են ակնարկում վարորդները: Եվ նա քաղաքապետարանին ստիպել է հանել տալ իր սեփական երթուղուն խանգարող 10 համարի երթուղին: Դրանից հետո քաղաքապետարանը պարբերաբար խոստումներ է տալիս, բայց հարցը այդպես էլ չի լուծվում: Եվ հիմա բնակիչները նորից են ցանկանում դիմել Ս. Սարգսյանին, որ ի վերջո նա միջամտի այս հարցի լուծմանը, թե չէ, ինչպես իրենք են կատակում, հայտնվել են քարտեզից դուրս:
Իսկ քաղաքապետարանը անզոր գտնվեց մի թաղային հեղինակության նկատմամբ եւ մի քանի հազար բնակչի շահերը ստորադասեց նրա բիզնեսին: Մինչդեռ նորմալ երկրներում հասարակական տրանսպորտը ոչ թե գերշահույթ ապահովող, ինչպես տարիներ շարունակ եղել է մեր երկրում, այլեւ պետության կողմից սուբսիդավորվող եւ բնակչությանը սպասարկող ոլորտ է եղել: Ընդ որում, բոլորովին պետք չէ նոր երթուղային գիծ բացել: Հակառակը, դա արդյունավետ չի լինի: Ընդամենը պետք է բուն Ավան գնացող մեկ-երկու երթուղի շեղել եւ այդ հատվածով անցկացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT