Երևան
12 °C
«Դաշնակցության» հետ Հանրապետական կուսակցության հերթական կոալիցիան մնում է անորոշության մեջ այն առումով, որ դեռ չի կոնկրետացվում, թե այս անգամ որ նախարարություններն են տալու նրանց, քանի նախարարություն են տալու, եւ ովքեր են լինելու ՀՅԴ նախարարները:
Այդ քննարկումներն առայժմ ընթանում են ամենաբարձր մակարդակում՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջեւ: Երբեմն նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանն է ներգրավվում այդ քննարկումներին: ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ներքին օղակներում, գոնե պատգամավորների մակարդակում, տեղյակ չեն, թե իրենց ղեկավարներն ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Եթե, իհարկե, հասցրել են ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել: ՀՀԿ-ն առայժմ լծված է Երեւանի ավագանու ընտրություններին:
Իսկ մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ Կ.Կարապետյանին դուր չի գալիս ոչ միայն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելը, այլեւ այդ կուսակցության նախարարների թեկնածուները: Խոսքը վերաբերում է հատկապես գործող նախարարներին, մասնավորապես, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կ.Կարապետյանը ՀՅԴ-ին առաջարկում է նախարարների ավելի երիտասարդ թեկնածուներ ներկայացնել: Ավելին՝ ՀՅԴ-ին անգամ նա է նախարարացուներ առաջարկում ոչ թե այդ կուսակցությունից, այլեւ իր շրջապատից, այնպես, ինչպես դա արել է Գյուղատնտեսության, Էներգետիկայի կամ Տրանսպորտի եւ կապի նախարարների դեպքում:
Նա ՀՅԴ-ին առաջարկում է իրենց քվոտայով այդ մարդկանց նշանակել նախարար, փոխարենը նրանք կանդամագրվեն այդ կուսակցությանը, ինչպես դա եղավ իր եւ իր ներկայացրած նախարարների դեպքում՝ նրանք նշանակվեցին իրենց պաշտոններին, հետո նոր անդամագրվեցին ՀՀԿ-ին: Կ. Կարապետյանն իր այդ առաջարկը, ասում են, մեկնաբանել է այն պատճառաբանությամբ, թե իր ղեկավարած կառավարության մեջ իր կադրերի հետ հեշտ ու արդյունավետ կաշխատի:
Բայց Կ. Կարապետյանն այդ հաշվարկներում այնքան էլ հեռատես չի գտնվել, քանի որ ՀՅԴ-ն մի փոքր տարբերվում է մյուս կուսակցություններից այն առումով, որ այդ ուժին անդամագրվելը շատ ավելի բարդ ընթացակարգ է ենթադրում՝ ընդհուպ մինչեւ զենքի վրա երդվելը: Եվ նրանք «Օրինաց երկիր» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պես նման տարբերակի չեն գնում, որ իշխանությունները նրանց քվոտայով մեկին նախարար նշանակեն, հետո անդամակցեն այդ կուսակցությանը:
ՕԵԿ-ի դեպքում, հիշեցնենք նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին կամ ԱԻՆ նախկին նախարար Արմեն Երիցյանին: Այդպիսով, Կ.Կարապետյանին հասկացրել են, որ դա չաշխատող տարբերակ է:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, ապա «Դաշնակցությունն» այս անգամ մի քանի պորտֆել ավելին է ուզում, քանի որ այս ընտրություններին՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ, մի քանի տոկոս ավելի ձայն, եւ մի քանի լրացուցիչ մանդատ է ստացել: ՀՅԴ-ն ուզում է ունենալ 4 նախարարի ու 3 մարզպետի պաշտոններ:
ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրենք հակված չեն ավելացրել ՀՅԴ-ի պորտֆելները, քանի որ դրանց քանակը համապատասխանում է նրանց ստացած քվեներին: Պարզապես մեկ տարի առաջ են իրենց ունեցած քվեների համեմատ ավելի շատ տվել: Իսկ ՀՅԴ-ն իշխանությունների համար կարեւոր գործընկեր է Սփյուռքի հայության վրա ազդեցություն ունենալու համար: Խոսքը, տվյալ դեպքում, վերաբերում է ավանդական սփյուռքին եւ ոչ թե վերջին 25 տարիներին Հայաստանից մեկնածներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT