Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկից իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերում հայտարարեց, որ մոտ 30 րոպե խցանման մեջ է գտնվում: «Գիտե՞ք խնդիրն ինչ է, որ այս հատվածում, խոսքը կրկեսի հատվածի մասին է: Դեպի ձախ գնում է Գրիգոր Լուսավորիչ, աջ կամ ուղիղ գնում ենք Խանջյան փողոց եւ ասենք, որ այս խաչմերուկի վիճակն այնքան էլ լավ չէր եւ ինչ-որ մեկը որոշել էր կարգավորումների եւ լուսացույցների միջոցով կարգավորումերը փոխել եւ դրանից իրավիճակը ոչ միայն չի լավացել, այլեւ վատացել է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն այս փողոցից ամենօրյա ռեժիմով է օգտվում, իսկ կարգավորումները փոխելուց հետո նույն ճանապարհահատվածում անընդհատ խցանումներ են, նույնիսկ՝ շաբաթ եւ կիրակի օրերին:
Փաշինյանի խոսքով՝ երեկ էլ, երբ մայրաքաղաքի ամբողջ երթեւեկությունը, ըստ էության, ազատ էր, նույն խաչմերուկում կրկին խցանում էր առաջացել: «Ես ուզում եմ հասկանալ՝ այս որոշումներն ինչպե՞ս են կայացել, սա նույնիսկ հնարավոր չի պատկերացնել: Ուզում եմ ընդգծել, որ տպավորություն է, որ այսօր գործող քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են, որ նոր պրոբլեմներ ստեղծեն մեր` բոլորիս համար»,- ասաց նա:
Երեւանի քաղաքապետի թեկնածուն հարց է բարձրացնում՝ որեւէ հաշվարկ արվո՞ւմ է, թե մեքենաների հոսքը որ ուղղությամբ որքան է, որից հետո լուսացույցի աջ սեկցիան փակվել է: Նիկոլ Փաշինյանը նկատում, որ եթե ինքը քաղաքապետ լիներ, ապա նման որոշում կայացրած անձին պատասխանատվության կենթարկեր:
«Ով փոխել է այս կարգավորումը, ես պաշտոնապես ասում եմ, որ նա պրոֆեսիոնալիզմից հեռու մարդ է, եւ նա իր աշխանքային պարտականությունները չի կատարում, եթե ես այս պահին քաղաքապետ լինեի, այդ մարդուն կհրավիրեի այս տեղը, ցույց կտայի եւ առնվազն խիստ նկատողություն կհայտարարեի դիլետանտ որոշում կայացնելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Ուղիղ եթերը նա ավարտեց կոչով՝ դիմելով Երեւանի ընտրողներին: Փաշինյանը հույս հայտնեց, որ իրեն առաջիկայում նման որոշում կայացնելու հնարավորություն կարող են տալ ընտրողները մայիսի 14-ին ընտրելով «Ելք» դաշինքին:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց եւ Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն: Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց եւ Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կթույլատրվի նաեւ համապատասխանաբար Արշակունյաց պողոտայի եւ Գր. Լուսավորիչի փողոցի երթեւեկելի 2-րդ գոտիներից եւս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով
Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան
Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ
Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան
Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո
Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Ձայնս կլոնավորվել է, մի՛ հավատացեք, ներդրում մի՛ արեք. Վաչե Թովմասյանն ահազանգում է
Երևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան
Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան
Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո
Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է
Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են
Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան
Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում
Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան
ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT