Պատկառելի ընդդիմության առաջին անպատկառ քվեարկությունը. 12 ընդդիմադի՞ր ԱԺ-ում

6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրեցին: 

ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված Արա Բաբլոյանը: Վերջինս ստացավ 88 կողմ ձայն: Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը նույնպես ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել՝  Էդմոն Մարուքյանին, որը ստացավ 12 ձայն:

Սա առաջին քվեարկությունն էր նոր խորհրդարանում, որտեղ ընդդիմությունը, ինչպես Սերժ Սարգսյանն էր որակել, «պատկառելի ներկայություն» ունի: Սույն որակումից հետո վերլուծաբանները քննարկում էին, թե ինչ նկատի ունի Սարգսյանը: Եթե նա խոսում էր «Ելք» խմբակցության մասին, ապա նրանք ընդամենը 9 հոգով են ներկայացված խորհրդարանում, ինչը պատկառելի չես անվանի: Ստացվում է, Սարգսյանը նկատի ուներ «Ծառուկյան» դաշինքին, որ 31 պատգամավոր ունի, կամ գուցե «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներին՝ միասին: Այսինքն` 40 պատգամավոր, ինչը, ըստ էության, պատկառելի ներկայություն է:

Սույն վարկածները այսօր պետք է հաստատվեին կամ հերքվեին: Այսինքն` կարող էր հաստատվել, որ ընդդիմությունը պատկառելի ներկայություն ունի նոր Ազգային ժողովում՝ ի դեմս «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների: Սրա համար քվեարկություններից ավելի ուղիղ ճանապարհ գոյություն չունի: Ինչպե՞ս պետք է որեւէ խմբակցություն ցույց տա իր ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր լինելը:

Կարող են հնչել համապատասխան հայտարարություններ, եւ այսօր դրանց պակաս չզգացվեց: Գագիկ Ծառուկյանն անձամբ հղում անելով նոր Սահմանադրությանը, ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց, որ Ծառուկյան դաշինքը ընդդիմություն է, քանի որ իշխանության հետ կոալիցիայի մեջ չէ:

Ամեն ինչ ճիշտ է, եւ նույնիսկ հաճելի է լսել, որ Գագիկ Ծառուկյանը տիրապետում է նոր Սահմանադրությանը: Սակայն խնդիրն այն է, որ միայն Սահմանադրության դրույթները եւ հայտարարությունները քիչ են: «Ծառուկյան» դաշինքը նաեւ իր գործունեությամբ պետք է ցույց տա՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ:

ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր խմբակցության ներկայացրած թեկնածուի օգտին «Ծառուկյան» դաշինքից հնարավոր է՝ քվեարկել է 3 պատգամավոր: Եթե հաշվի առնենք, որ «Ելք» դաշինքը 9 պատգամավոր ունի, սակայն Էդմոն Մարուքյանը ստացել է եւս երեք ձայն, կարող ենք ենթադրել, որ այդ երեք ձայնը «Ծառուկյան» դաշինքից է:

Համենայնդեպս քիչ հավանական է, որ ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից  քվեարկեին «Ելք»-ի թեկնածուի օգտին: Այս երկու խմբակցությունների ղեկավարները իրենց ելույթներում հիմնավորում էին, թե ինչու չպետք է փոքրամասնությունը ԱԺ նախագահ ունենա եւ հորդորում էին ընտրել Արա Բաբլոյանին:

Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել ԱԺ նախագահի հարցում ազատ քվեարկության թողնել, յուրաքանչյուրն իր խղճի մտոք: Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ընդամենը երեք ընդդիմադի՞ր կա: Իհարկե, կարելի է ասել, որ մեկ քվեարկության հիման վրա նման եզրահանգումներ անելը շտապողական մոտեցում է, ու թեեւ դրանում տրամաբանություն կլինի:

Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող է պատկառելի ներկայություն ունեցող ընդդիմությունը չձգտել ստանալ ԱԺ նախագահի աթոռը: Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն չքվեարկեց «Ելք»-ի թեկնածուի օգտին, այլեւ սեփական թեկնածուն չառաջադրեց: Միքայել Մելքումյանն ասաց, որ դրա համար լուրջ քաղաքական հիմքեր կային, սակայն չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը:

Այսօր ԱԺ միջանցքում Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցերին իր պատասխանում ասաց, որ ընդդիմություն լինելը ցեխ շպրտել չէ: Խոսքը ցեխ շպրտելու մասին չէ, խոսքը իրական ընդդիմադիր գործունեություն ծավալելու մասին է: ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելը կամ մյուս ընդդիմադիր թեկնածուին պաշտպանելը հեռու է ցեխ շպրտելուց: Իսկ իշխանական թեկնածուի օգտին քվեարկելը հեռու է ընդդիմություն լինելուց:

Կարելի է նաեւ լինել ընդդիմություն այնքանով, որքանով դա բխում է Սերժ Սարգսյանի` այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի տրամաբանությունից, այսինքն` այդ ելույթի տառին եւ ոգուն համապատասխան ընդդիմություն, պարզապես այդ դեպքում, շատ մեծ է ցանկացած պահի «պատկառելի ներկայությամբ ընդդիմությունից» կրկին «քաղաքական չարիքի» վերածվելու վտանգը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9500 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց