Երևան
12 °C
Այսօր կայացավ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, որն, ի դեպ, համընկել էր քաղաքապետի հանգուցյալ հոր` ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի հետ:
Երեւանի ավագանու հատուկ նիստին ներկա էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, պատգամավորներ, նախկին քաղաքապետեր, մշակույթի ու սպորտի գործիչներ:
Նրանցից շատերն իրար կարոտած էին, հանդիպելիս ողջագուրվում էին, համբուրվում: Այդպես դանդաղորեն, ասել-խոսելով բոլորը հավաքվեցին, տեղավորվեցին, մինչեւ եկավ Սերժ Սարգսյանի ու Ամենայն հայոց կաթողիկոսի ժամանման պահը:
Հանդիսավոր պայմաններում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվեց իր լիազորություններն իրականացնել ազնվորեն ու բարեխղճորեն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, ծառայել Երեւանի բարգավաճմանը եւ գործել ի բարօրություն նրա բնակիչների:
«Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- խոստացավ Տարոն Մարգարյանը:
Այդուհետ ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը քաղաքապետի վզից կախեց խորհրդանշական լանջաշթղան` արծաթյա ու ոսկեզօծված, որի վրա Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքների սկզբնատառերն են: Լանջաշղթան բերվել էր Երեւանի պատմության թանգարանից եւ այնտեղ էր վերադարձվելու երդման տեքստի հետ միասին:
Ելույթ ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով Երեւանի նորընտիր ավագանու անդամներին` նա նշեց, որ արդեն անհրաժեշտ է հանդարտեցնել ընտրական կրքերը եւ դրանք թողնել անցյալում: Ասաց, որ եկել է ելույթներից գործին անցնելու ժամանակը:
Սերժ Սարգսյանը թվարկեց նաեւ այն խնդիրները, որոնց բախվում է Երեւան քաղաքը: Դրանց շարքում խոսեց տրանսպորտի մասին: Ու թվում էր, թե նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հանրային տրանսպորտի բարդագույն վիճակը` կարեւորելով քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ երթեւեկելու իրավունքը: Բայց տրանսպորտի խնդիրը նրան հետաքրքրում էր միայն խցանումների տեսակետից, իսկ հանրային տրանսպոտի կարգավորման հեռանկարը Սերժ Սարգսյսանը, փաստորեն համարում էր որպես խցանումներից ազատվելու սպասարկող միջոց:
«Երեւան քաղաքը բախվում է մի շարք բարդ խնդիրների, որոնց համար անհրաժեշտ է լուծումներ գտնել: Այդ հարցերի շարքում է տրանսպորտի խնդիրը: Զարգանում է քաղաքը, անընդհատ ավելանում է քաղաքի փողոցներով երթեւեկող մեքենաների քանակը: Օրվա որոշակի ժամերին խցանումները դարձել են սովորական երեւույթ: Երեւանցիների եւ հյուրերի համար շարունակում են գոյություն ունենալ անհարմարություններ: Որեւէ խնդրի լուծման համար նորից հեծանիվ հորինելու կարիքը չկա: Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային փորձը եւ տեսնել, թե որքանով է այն կիրառելի մեր պայմաններում: Որքան տեղյակ եմ՝ նման այլ քաղաքներում այս հարցի լուծումը տրվում է հանրային տրանսպորտի զարգացման եւ դրա գրավչության բարձրացման միջոցով: Գիտեմ, որ հեշտ խնդիր չեմ դրել, գիտեմ, որ միջազգային խորհրդատուի հետ միասին աշխատում եք այս ուղղությամբ, բայց դա պետք է լինի ձեր աշխատանքի ամենահիմնական ուղղություններից մեկը, եւ այդ աշխատանքներին պետք է արագություն հաղորդել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո միջոցառման մասնակիցներն ուղեւորվեցին դեպի Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Սերժ Սարգսյանը նույնպես դուրս եկավ, բայց անմիջապես էլ վերադարձավ: Նա քաղաքապետարանը երկրորդ անգամ լքեց 10-15 րոպե հետո: Մեզ չհաջողվեց պարզել, որն էր Սարգսյանի անակնկալ վերադարձի պատճառը:
Հ.Գ. Երբ Սերժ Սարգսյանը ժամանեց Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, ներկաները, նրան դիմավորելիս, ոտքի կանգնեցին, բացառությամբ ավագանու «Ելք» խմբակցության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT