Համար 22 երթուղին չի գործում, բնակիչները դժգոհ են, իսկ քաղաքապետարանը լավ լուր չունի

Երեւանի Մարաշ թաղամասի բնակիչները բողոքում են, որ համար 22 երթուղայիններն արդեն շուրջ քսան օր է դադարել են աշխատել` տարածքում ապրողների համար հավելյալ բարդություններ ստեղծելով:

«22 համարի երթուղայինը հանելով` ասել են, իբր, պիտի ավտոբուսով փոխարինեն: Բայց քսան օր է` դա հանել են, իսկ ավտոբուս չկա: Մի ողջ թաղամաս, որ առանց այդ էլ վատ աշխատող տրանսպորտ ունի, հիմա զրկվել է երթուղայինից: Միայն մի ավտոբուս է աշխատում մեկ ուղղությամբ` դեպի Օպերա: Եվ ստիպված օրը երկու տրանսպորտ փոխելով իջնում ենք քաղաք, որ, ասենք, Էրեբունի կամ Ռոսիա գնանք: Չնչին աշխատավարձից հիմա կրկնակի տրանսպորտի ծախս ենք անելու եւ ունենալու ենք ժամանակի կրկնակի վատնում: Ի գիտություն քաղաքապետի, եթե խնդիրը լուծում չստանա, որոշել ենք մարաշցիներով գրոհել քաղաքապետարան եւ հետ պահանջել մեր տված ձայները»,- ասում է Մարաշի բնակչուհիներից մեկը:

Երեւանի քաղաքապետարանից, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, պատասխանեցին, որ 22 համարի երթուղայինն ավտոբուսով փոխարինվելու համար չէ, որ հանվել է:

«Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 22 երթուղու աշխատանքը Երեւանի քաղաքապետարանի կողմից դադարեցված չէ: Երթուղին սպասարկող «ԻՍԱՎ» ՍՊԸ-ն դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ հայտնել, որ անհրաժեշտ քանակի վարորդների պակասի եւ երթուղու անարդյունավետության պատճառով հրաժարվում է երթուղու սպասարկումից»,- հայտնում են քաղաքապետարանից:

Միեւնույն ժամանակ հերքում են դրա փոխարեն հետագայում ավտոբուսների շահագործման մասին լուրերը:

«Միկրոավտոբուսային համար 22 երթուղու սպասարկումը ավտոբուսներով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ Մարաշ թաղամասից ներկայումս շահագործվում է ավտոբուսային համար 45 երթուղին (մինչեւ Դավթաշեն), ապահովվում է ուղեւորների կանոնավոր սպասարկումը սահմանված քանակի շարժակազմով (օրական 10 միավոր, 7-10 րոպե շարժման միջակայքերով), իսկ եւս մեկ ավտոբուսային երթուղու աշխատանքի դեպքում կտրուկ կվատթարանա ավտոբուսային համար 45 երթուղու արդյունավետությունը ու այն կկանգնի փակման վտանգի առաջ, քանի որ երթուղիները ամբողջությամբ (100%-ով) իրար կկրկնեն Նորք-Մարաշից մինչեւ Բժշկական համալսարան, իսկ այդ հատվածում այլընտրանքային փողոց գոյություն չունի»,- իրենց մոտեցումներն են ներկայացնում տրանսպորտի ոլորտի պատասխանատուները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6659 դիտում

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ