ՀՀ նախարարները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացրել տվյալներ՝ իրենց ունեցվածքի վերաբերյալ:  Armtimes.com-ն, ըստ այդ հրապարակումների՝ փորձել է պարզել, թե նախարարներից ով է ավելի հարուստ: 

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հունիսի 11-ին ներկայացրած իր հայտարարագրում նշել է, որ ունի մեկ բնակարան եւ մեկ առանձնատուն՝ հողամասով, տնտեսական շինություններով: Գաբրիելյանի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 20,5 մլն դրամ եւ 40 հազ ԱՄՆ դոլար: Փոխվարչապետը չունի մեքենա: Նրա ունեցած ֆինանսական միջոցներն ընդամենը 2 մլն 600 հազար դրամ է:

Կարողություններով աչքի չի ընկնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա ունեցածը 29 մլն  500 հազար դրամ է: Կարելի է մտածել, որ Ասատրյանն անօթեւան է՝ հայտարարագրում չկան տեղեկություններ բնակարանի վերաբերյալ:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հարկային տարվա սկզբին 114 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել: Նույն ժամանակահատվածում նա ձեռք է բերել 18 մլն դրամով արժեթղթեր, որոնք հարկային տարվա ավարտին օտարել է 18,5 մլն դրամով:Նախարարն ունի 20 մլն ՀՀ դրամ եւ 21 հազար 600 ԱՄՆ դոլար: Տեղեկություններն անշարժ եւ շարժական գույքի մասին բացակայում են:

Միանգամից 9 անշարժ գույք է հայտարարագրել արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Նա միայն վեց բնակարան ունի տարբեր բազմահարկ բնակելի շենքում, մեկ ամառանոց՝ կից այգիներով, բացի այդ, ունի հողամաս մեկ այլ վայրում: Հարությունյանն ունի 8 մլն դրամը գերազանցող մետաղադրամների հավաքածու եւ կրկին 8 մլն դրամը գերազանցող գեղանկարների հավաքածու: Դրամական կարողությունների ցանկում նշված է 8,5 մլն դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հայտարարագրել է միայն 14 մլն դրամ եւ 70 հազար եվրո:

Բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը ունի մեկ բնակարան, հողամաս եւ 5 մլն դրամ:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն էլ հիմնականում գործարքներ է անում եվրոներով եւ դոլարներով: Հարկային տարում նա ձեռք է բերել 1000 եվրո արժողությամբ արժեթղթեր, որը օտարել է 47 հազար եվրոյով: Առաքելյանը հարկային տարվա ընթացքում իրականացրած փոխառությունների արդյունքում 50 հազար ԱՄՆ դոլարի շահույթ է ստացել: Նա ունի 48 մլն ՀՀ դրամ, 150 հազար ԱՄՆ դոլար եւ 48 հազար եվրո:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կանայանը 2,5 մլն դրամ արժողությամբ հողամաս եւ 55 հազար ԱՄՆ դոլար ունի:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հայտարարագրում առկա է մեկ բնակարան, մեկ այլ բազմահարկ շենքում ոչ բնակելի տարածք եւ ավտոտնակ: Մանուկյանն ունի ավտոտնակ, բայց չունի ավտոմեքենա: Նախարարը փոխառությունների արդյունքում մոտ 140 հազար ԱՄՆ դոլարի շահույթ է ստացել: Վերջինս ունի մոտ 7 մլն դրամ եւ 45 հազար ֆունտ ստեռլինգ:

Համեմատաբար ճոխ է կրթության եւ գիտության ՀՅԴ-ական նախարար Լեւոն Մկրտչյանի ունեցվածքը: Նա ունի երկու տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ, հողամաս, ավտոտնակ, LEXUS RX 350 մակնիշի մարդատար մեքենա: Մկրտչյանը փոխառությունների արդյունքում ֆինանսական կարողություններ է հասցրել կուտակել՝ 10 հազար ԱՄՆ դոլար, առանձին-առանձին 97 հազար եվրո, 16 հազար ռուսական ռուբլի: Այս պահին նա ունի 25 հազար ԱՄՆ դոլար, 45 հազար եվրո եւ 10 մլն դրամ:

Մշակույթի ՀՀԿ-ական նախարար Արմեն Ամիրյանը ունի հինգ անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված: Յուրաքանչյուրի հետ առկա է տնտեսական նշանակության կառույցներ: Առանձնատներից զատ ունի երեք տարբեր հասցեներում հողամասեր եւ երկու հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված): Ամիրյանը վարում է NISSAN ALTIMA 2.5 մակնիշի ավտոմեքենա: Ֆինանսական կարողությունները մյուս նախարարների համեմատ բավականին շատ են: Նա ունի մոտ 23 մլն դրամի բաժնետոմս, իսկ փոխառությունները կազմել են 120 մլն դրամ: Ամիրյանը հաշվին կա 14 մլն դրամ եւ 47 հազար ԱՄՆ դոլար:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարագրում նշել է մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ, իսկ ֆինանսական միջոցներից՝ 15 մլն դրամ, 90 հազար ԱՄՆ դոլար եւ 4 հազար եվրո:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամառանոց, հասարակական նշանակության շինություն եւ բնակարան՝ բազմահարկ բնակելի շենքում: Նա վարում է թանկարժեք BMW X5 4.8 I մակնիշի մեքենա: Ունի 50 հազար ԱՄՆ դոլար եւ 9 մլն ՀՀ դրամ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երկու բնակարան ունի, մեկ՝ ավտոտնակ եւ հողամաս: Նախարարի դրամական կարողություններն ընդամենը 2 մլն դրամ է:

Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի ունեցվածքն աչքի է ընկնում անշարժ եւ շարժական գույքերի առատությամբ: Նա մեկ հողամասի, մեկ առանձնատան, երկու բնակարանի, ավտոտնակի, ամառանոցի եւ մեկ հասարակական շինության  սեփականատեր է: Վերջինս ունի երեք ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ S500L 4 MATIC, MERCEDES-BENZ S 350 L եւ PORSCHE PANAMERA GTS 4.8 մակնիշների: Մարտիրոսյանի դրամական միջոցները եւս համեստ չեն: Ունի 67 մլն ՀՀ դրամ, 620 հազար ԱՄՆ դոլար եւ 320 հազար եվրո:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չունի տներ, մեքենաներ: Նա միայն հայտարարագրել է 40 մլն ՀՀ դրամ եւ 40 հազար ԱՄՆ դոլար:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ ունի բնակարան, մեկ այլ անշարժ գույք, որը դեռ չունի պետական գրանցում եւ հանրային նշանակության շինություն: Լոքյանը մի քանի արժեքավոր բաժնետոմսերի սեփականատեր է: Դրանցից մեկինը 41 մլն 520 հազար դրամ է, մյուսին՝ 37 մլն 150 հազար, իսկ երրորդինը՝ 63 մլն 400 հազար: Կանխիկ դրամական միջոցները կազմում են 4 հազար ԱՄՆ դոլարը եւ 2 հազար եվրոն:

ՀՀ նախարարների կարողություններին զուգահեռ նշենք, որ 2014 թվականից յուրաքանչյուր նախարարի աշխատավարձ կազմում է բազային աշխատավարձի 12-ապատիկը (66.000 x 12=792.000):

Այս տվյալների համաձայն նախարարներից ամենահարուստներն են՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք նաեւ, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ունեցվածքը ձեւակերպում են այլ անձանց անուններով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10329 դիտում

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա