Երևան
12 °C
Այսօր «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը եւս երկու շահառու ընտանիքի տրամադրեց բնակարաններ: Դրանք արդեն թվով 20 եւ 21 անօթեւան ընտանիքներն են, որ տնակից տեղափոխվում են քարաշեն բնակարաններ: 30 տարի տնակում բնակվող Մինասյանների ընտանիքը 034 տնակային թաղամասից տեղափոխվեց Կարեն Դեմիրճյան փողոցի իրենց նախընտրած առանձնատուն:
«Ահավոր ծանր պայմաններում էինք ապրում: Վեց հոգի ենք ապրում՝ ես, ամուսինս, երեք աղջիկներս եւ մեկ տղաս, տեղը փոքր էր, դժվարությամբ էնք ապրել 30 տարի: Աշխատանք չունինք, մեր միակ եկամուտը 23 հազար նպաստն է: Ամուսինս ռեմոնտչիկ է, որ գործ կեղնի, կենե, բայց միշտ չէ, որ գործ կա» ,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վարդուշ Մինասյանը:
Նրանց բնակարանի գումարը հիմնադրամին փոխանցել էր ՀՀԿ-ն՝ տնտեսելով իր ԱԺ ընտրությունների նախընտրական ծախսերի բյուջեից: Մինասյանների համար գնված տունը 5,5 մլն դրամ էր: Կուսակցությունը փոխանցել էր 7 մլն դրամ, որի մնացորդային մասին հիմնադրամը իր բյուջեից ներդրում կատարելով՝ 4 մլն դրամով եւս մեկ առանձնատուն գնեց Մկրտչյանների երեք հոգանոց ընտանիքի համար:
Armtimes.com-ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը տեղեկացրեց, որ կուսակցություններից նաեւ ՀՅԴ-ն է խոստացել մեկ բնակարան նվիրել անօթեւան ընտանիքներից մեկին, բայց դեռ գործնական քայլեր չի կատարել այդ ուղղությամբ:
Բնակարանների հանձնման արարողությանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, կարկառուն ՀՀԿ-ականներ Սամվել Նիկոյանը, Սուքիաս Ավետիսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը:
Armtimes.com-ը Նիկոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպե՞ս է լուծվելու այն անօթեւան գյումրեցիների խնդիրը, ովքեր պաշտոնապես անօթեւանի կարգավիճակ չունեն, բայց բնակվում են տնակներում: Նիկոյանը armtimes.com-ի հարցից խուսափեց, հայտարարեց, որ պետությունը իր պարտավորությունը վաղուց է կատարել այս մասով եւ անմիջապես հեռացավ՝ ավելացնելով, որ ինչ անում են, պետք է շնորհակալ լինել:
Անդրադառնալով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի բյուջեին, Ղարիբ Հարությունյանը armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ասաց, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ խոստացել են իրենց աշխատավարձից գումար փոխանցել: Նրանց թվում Շիրակից ընտրվածները չկան: Հիմնադրամին կանոնավոր փոխանցում կատարում է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը: Յուրաքանչյուրի աշխատավարձից պահվում է մեկ տոկոսի չափով գումար, իսկ Սամվել Բալասանյանը իր ամբողջ աշխատավարձն է փոխանցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT