Երևան
12 °C
Վերջին օրերին մամուլում եւ քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միության եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի հնարավոր ստորագրման հեռանկարները:
Խնդիրը իրոք կարեւոր է: Սակայն հարցը դիտարկվում է հիմնականում քաղաքական տեսանկյունից, չնայած տեսականորեն եվրասիական միությունը զուտ տնտեսական կառույց է: Թուրքիայի եւ ԵՏՄ-ի միջեւ նման համաձայնագրի ստորագրումը, եթե այն տեղի ունենա, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ տնտեսական իմաստով:
Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսությանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսությունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով` մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշխարհի 60-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն սանդղակում 67-րդն է: Մեկ շնչին Թուրքիայում հասնում է 10 հազար 700 դոլար ՀՆԱ, Ռուսաստանում՝ 8 հազար 900 դոլար: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի դեպքում ունենք հիմնականում հումքային տնտեսություն, իսկ Թուրքիայի տնտեսությունը ավելի շատ վերամշակող բնույթ ունի, պարզ կդառնա, որ գուրծ ունենք տարածաշրջանի թերեւս ամենալուրջ խաղացողի հետ:
Ու հիմա այդ սուբյեկտը կարող է ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, որի անդամն ենք նաեւ մենք: Ի՞նչ է նշանակում առեւտրի համաձայնագիր: Եթե երկու բառով նկարագրելու լինենք, ապա դա փոխադարձ անմաքս առեւտուրն է: Հիմա, ելնելով դրանից, փորձենք ուրվագծել այն իրավիճակը, որը կստեղծվի Թուրքիայի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրելուց հետո: Եվ որ ամենակարեւորն է՝ ինչպես դա կազդի մեր տնտեսության վրա:
Թուրքիային, իհարկե, հետաքրքրում է ռուսական շուկան: Մինչեւ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը մի քանի ապրանքատեսակների գծով թուրք արտադրողները հզոր դիրքեր էին գրավել ռուսական շուկայում: Առեւտրաշրջանառության ծավալը Թուրքիայի ու ՌԴ միջեւ մոտենում է 40 միլիարդ դոլարի տարեկան: Բայց այս թիվը ոչինչ չի ասում, քանի այն չենք տրոհում առանձին ապրանքների: Օրինակ, Ռուսաստանում վաճառվող ներկրված լոլիկների մոտ կեսը թուրքական արտադրության էին: Տարեկան մոտ 300 հազար թուրքական լոլիկ էր ներկրվում ՌԴ: Պատժամիջոցներից հետո, երբ թուրքական լոլիկի մուտքը արգելվեց, Հայաստանից լոլիկի արտահանումը դեպի Ռուսաստան աճեց մի քանի տասնյակ անգամ, անցնելով 30 հազար տոննան: Դրա մեծագույն մասը, իհարկե, նույն թուրքական լոլիկի վերաարտահանումն էր հայկականի անվան տակ, բայց տվյալ դեպքում դա նշանակություն չունի: Դա նշանակում է` ՌԴ շուկայից թուրքական լոլիկի դուրսմղումը հնարավորություն ստեղծեց հայ գործարարների համար մի որոշակի նշաձող վերցնել այդտեղ: Հենց նաեւ այդ պատժամիջոցների շնորհիվ Հայաստանից «բուսական ծագման արտադրանք» տողով արտահանման ծավալները անցած տարի աճեցին ավելի քան 80 տոկոսով կամ 32 միլիոն դոլարով:
Մինչեւ պատժամիջոցները թուրքական թեթեւ արդյունաբերության ընկերությունները տարեկան մոտ 1.6 միլիարդ դոլարի արտադրանք էին արտահանում Ռուսաստան: Դրանց որոշ տեսակների ներմուծումը նույնպես արգելվեց, եւ ի՞նչ կատարվեց մեզ մոտ: Մանածագործական արտադրանքի արտահանումը Հայաստանից աճեց 36 տոկոսով կամ 25 միլիոն դոլարով: Աճեց հատկապես դեպի Ռուսաստան արտահանման հաշվին: Ինչպես կասեր ռուս դասականը` «Совпадение? Не думаю»:
Բայց ամենաուշագրավն այն է, որ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման դեպքում ոչ թե կվերականգնվի մինչեւ պատժամիջոցները կիրառելու իրավիճակը, այլ թուրք արտադրողները էլ ավելի նշանակալից «բարձունքներ» կգրավեն Ռուսաստանում: Խնդիրն այն է, որ թուրքական ապրանքները մինչեւ պատժամիջոցները եւ հիմա էլ Ռուսաստան են մուտք գործում մաքսատուրքով, որը տարբեր ապրանքների դեպքում կազմում է 14-ից մինչեւ 20 տոկոս: Այսինքն, թուրքական ապրանքները միայն մաքսատուրքի շնորհիվ ռուսական շուկայում թանկանում են 14-20 տոկոսով ու դրանով հանդերձ ավելի մրցունակ են, քան տվյալ դեպքում հայկական ապրանքները: Ազատ առեւտրի ռեժիմ սահմանելուց հետո թուրքական ապրանքները կարող են կտրուկ՝ հենց 14-20 տոկոսով էժանանալ: Ու հենց այդքանով ավելի մրցունակ կդառնան, ու հենց այդքանով մեր ապրանքները կդառնան անմրցունակ:
Մի խոսքով, ԵՏՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի ռեժիմը ուղղակի սպառնալիք է մեր արտադրողների համար: Իհարկե, մյուս տեսանկյունից դա կարող է խթան հանդիսանալ, որ մեր տնտեսվարողները կձգտեն ներդրումներ անել, արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ինքնարժեքը եւ այլն: Սակայն, ցավոք սրտի, դա տեսական տարբերակ է, իսկ գործնականն այն է, որ մեր արտադրողները պարզապես դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրք արտադրողները: Այլ կերպ ասած, քննարկելի է, թե ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիա-ԵՏՄ ազատ առեւտրի հնարավոր ռեժիմը: Գուցե քաղաքական իմաստով Հայաստանը կարող է ակնկալել որոշակի դրական արդյունքներ: Սակայն տնտեսական իմաստով այդ ռեժիմը լուրջ մարտահրավեր է մեզ համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT