Ի՞նչ է որոշվել «Ժառանգության» վարչության նիստում. հասարակությունը պայքարի պահանջարկ չունի

01/09/2017 schedule18:00

Արդեն բավական ժամանակ է անցել երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, եւ դեռ հստակ հայտնի չէ, թե ինչպես է շարունակելու իր հետագա գործունեությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում երբեմնի ակտիվ քաղաքական ուժերից մեկը` «Ժառանգությունը»: Այս առումով որոշակի սպասելիքներ կային կուսակցության վարչության նիստից, որը կայացավ օգոստոսի 31-ին: Թե ի՞նչ են որոշել այդ նիստում, ի՞նչ հետագա գործողությունների մարտավարություն է ընտրելու «Ժառանգությունը», ի՞նչ գործունեություն է ծավալելու առնվազն մոտակա հեռանկարում, armtimes.com-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Գեւորգ Ղահրամանյանից:

- Պարո´ն Ղահրամանյան, վարչության նիստը ձեր հետագա գործունեության հստակեցման համատեքստում նորություն բերե՞ց:

- Սովորական օրակարգային հարցեր են քննարկվել` կուսակցության ֆինանսատնտեսական վիճակ, առաջիկա անելիքներ եւ այլն:

- Խոսենք հենց առաջիկա անելիքների մասին` ի՞նչ եք որոշել, ի՞նչ եք անելու, ակտիվանալու եք, թե՞ ոչ:

- Վերջին շրջանում որոշ հայտարարություններ ու լրատվական նյութեր եղան մամուլում, որ «Ժառանգությունը» նախաձեռնում է ինչ-որ քաղաքական պայքար, պրոցես սկսել: Իրականում դրանք ավելի շուտ լրատվամիջոցների` զրույցների ընթացքում սխալ հասկանալու արդյունք էր. ինչ-որ պրոցես չէր նախատեսվում, ուղղակի վարչության անդամները զրույցի ժամանակ ասել էին, որ ինչ-որ ոչ պաշտոնական հանդիպումներ են լինում, քննարկումներ են լինում, ու այդ լրատվամիջոցները ծաղկացրել, դարձրել էին նախաձեռնվող պրոցես: Բայց Արմեն Մարտիրոսյանն իր վերջին հարցազրույցներում այդ ամենը հերքեց եւ ավելի կոնկրետ պարզաբանեց, թե ինչ քննարկումներ են դրանք եղել ու ինչ է նախատեսվում: Այդ ամենն, իրականում, ոչ թե ինչ-որ կուսակցությունից, քաղաքական ուժից է կախված, այլ հասարակական տրամադրություններից, ժողովրդի նախաձեռնությունից: Այստեղ արհեստականորեն ո՛չ «Ժառանգությունը», ո´չ էլ այլ ընդդիմադիր ուժ չի կարող պրոցես նախաձեռնել ու ինչ-որ կետի տանել. ինձ այդպես է թվում, եւ հիմա էլ իրավիճակն այդպիսին է: Կոնկրետ պրոցես կամ շարժում չի նախատեսվում` այդ ամենը հասարակական տրամադրություններից է կախված:

- Մեզ էլ, շատ մարդկանց էլ հետաքրքրում է, թե ՕՐՕ դաշինքից հետո ինչպե՞ս են շարունակվելու այդ դաշինքի անդամների հետագա գործունեությունները, կոնսոլիդացիոն այդ գործընթացից ի՞նչն է պահպանվելու, համագործակցությունը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով, եւ հույս ունեինք, որ կոնկրետ «Ժառանգության» մասով` վարչության նիստից հետո որոշակի հարցերի պատասխաններ կլինեին:

- Իրավաբանորեն այդ դաշինքն այլեւս գոյություն չունի, պարզ է, քանի որ դա նախընտրական դաշինք էր: Բայց այդ դաշինքի ներկայացուցիչների հետ շփումները` գործընկերային ու անձնական մակարդակում, իհարկե, շարունակվում են:

- Իսկ ի՞նչ է «Ժառանգությունը» պատրաստվում անել հետագա քաղաքական գործունեության, քայլերի, նպատակների առումով:

- Եթե դիտարկենք մինչեւ հաջորդ տարվա ապրիլ ընկած ժամանակահատվածը, ապա օրակարգային հարցը Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ թույլ չտալն է: Եթե դա դիտարկում ենք, որպես օրակարգային թիվ մեկ խնդիր, ապա նորից կրկնեմ` ամեն ինչ այդ հասարակական տրամադրություններից, պահանջարկից է կախված, թե արդյոք հասարակությունն ունի՞ պահանջարկ պայքար` քաղաքական պրոցես սկսելու, թե՞ ոչ: Եթե զգանք այդ տրամադրությունները, ապա համենայնդեպս «Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որպեսզի ինչ-որ պրոցեսում լինի ու համախմբողի դեր կատարի: Բայց քանի դեռ այդ տրամադրությունները չեն զգացվում` վակուումային իրավիճակ է, դժվար է ասել, թե ինչ է սպասվելու առաջիկայում:

- Այդ՝ «ամեն ինչ կանենք»-ն իրենից ի՞նչ է ենթադրում, ի՞նչ կանեք, ու ինչպե՞ս պետք է թույլ չտաք, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ:

- Նկատի ունեմ քննարկումներ, օրակարգային ինչ-որ հարցեր, եթե պայքար է սկսվում, ապա այդ պայքարը տանելու քայլեր, կետեր, որոնք կուղղորդեն դեպի ինչ-որ արդյունքի:

- Այսինքն` նախնական պատկերացում չունե՞ք, թե այդ քայլերը, քաղաքական գործողություների հաջորդականությունն ինչպես է դրսեւորվելու` գոնե մոտավոր, թե ինչ եք անելու:

- Քանի դեռ այդ տրամադրությունները չկան հասարակության մեջ, ինչքան էլ տեսականորեն քայլեր մշակենք, պայքարի ձեւեր եւ այլն, դա ուղղակի ոչինչ է:

- Դուք`«Ժառանգությունը», չե՞ք փորձելու ինքներդ այդ տրամադրությունները ստեղծել, ակտիվացնել, օրակարգ առաջարկել:

- Ժողովրդի հետ շփումներ կան, աշխատանքներ տարվում են, բայց արհեստականորեն անհնար է այդպիսի տրամադրություններ արթնացնել, գոնե եթե միայն «Ժառանգության» մասին եք խոսում: Մյուս ընդդիմադիր ուժերն էլ գոյություն ունեն, ու հաստատ հասարակության հետ շփումներ ունենում են, բայց ես, օրինակ, չեմ նկատել, որ ինչ-որ հասարակության կողմից ընդդիմադիր ուժերի նկատմամբ պայքար սկսելու պահանջարկ լինի:

- Եթե շատ հակիրճ ձեւակերպելու լինենք, ապա ակտիվ քաղաքական պրոցեսի առումով դեռեւս սպասողական վիճակո՞ւմ եք, այո՞:

- Այդպես կարելի է ասել. համենայնդեպս, եթե սպասում ենք, որ կարող է ինչ-որ պրոցես սկսվել, նախաձեռնություն լինել, դեռեւս չեն արդարանում այդ սպասելիքները:

 Գեւորգ Ավչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4547 դիտում

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ