Վիգեն Սարգսյանի այցը Պեկին շանտաժ է ուղղված ՌԴ-ին. գրեց, ապա ջնջեց РИА Новости-ն

08/09/2017 schedule17:58

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Չինաստան կատարած այցի ժամանակ բացահայտ խոսել է չինական արտադրության սպառազինություններով Երևանի հետաքրքրվածության մասին, չնայած Ռուսաստանի հետ ունեցած մի շարք գործարքներին: Այս մասին ասված է Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցի վերաբերյալ РИА Новости ռուսական պետական գործակալության ծավալուն անդրադարձում:   

Հոդվածը, որը վերնագրված է «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քիչ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները»», նվիրված է Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որում ՀՀ-ի չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում է երկու տարի առաջ ՌԴ-ի Հայաստանին տրամադրած 200 մլն դոլարի արտահանման պաշտպանական վարկի մասին: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր և զրահամեքենաներ:

«Հավանաբար այս զինատեսակների նման ահռելի քանակությունը Հայաստանին քիչ թվաց և այդ պատճառով հայացքը հառեց դեպի չինական ռազմարդյունաբերություն»,- գրում է գործակալությունն ու փորձագետների խոսքին հղում տալով՝ հավելում, որ Հայաստանին ոչ այդքան անհրաժեշտ են չինական զինատեսակները, որքան ՌԴ-ի հանդեպ ցուցադրական շանտաժի միջոցով նվազեցնել ռուսական սպառազինության առանց այդ էլ ցածր գները:

Քաղաքական և ռազմական ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական հարցերով փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ Չինաստանի ուղղությամբ Երևանի շարժումների և հայտարարությունների իմաստը Ռուսաստանին հիշեցնելն է, որ այն աշխարհում սպառազինությունների միակ արտահանողը չէ: «Իմաստն այն է, որ տեսականորեն Հայաստանի համար կարելի է մի փոքր իջեցնել սպառազինությունների գները և մատակարարել ավելի մեծ տրամաչափի զենքեր»,- եզրակացնում է փորձագետը՝ հավելելով, որ նման հայտարարություններն առաջին հերթին նպատակ ունեն շանտաժի ենթարկել Ռուսաստանին:

«Հայաստանին պետք է, որպեսզի այն ինչ վերաբերում է զենքին, ապա իրեն վաճառեն որքան հնարավոր է որակով, ցածր գներով ու արագ: Չինաստանից սպառազինությունների ձեռք բերումը ես քիչ հավանական եմ համարում, սակայն դա հնարավոր է այն պարագայում, եթե շարունակությունը լինի շատ շահավետ»,- նշում է նա՝ հիշեցնելով, որ ժամանակին Երևանը Չինաստանից ձեռք է բերել որոշակի զինատեսակներ ու դրանով սահմանափակվել:

Ռազմական փորձագետ Կոնստանտին Մակիենկոն վստահ է, որ Չինաստանին Հայաստանը սպառազինությունների վաճառքի հարցում քիչ է հետաքրքրում՝ Երևանի ցածր գնողունակության և ռեսուրսների սահմանափակվածության պատճառով: «Չինացիները շատ պրագմատիկ մարդիկ են, որոնք գիտեն փողը հաշվել, ուստի նրանք միշտ ձգտում են մաքսիմալ շահավետ գործարքներ կնքել»,- նշել է նա: Փորձագետի կարծիքով, թեեւ Ռուսաստանի ու Չինաստանի սպառազինությունները նմանություն ունեն, սակայն մեծ գնումների պարագայում Հայաստանը պետք է ձևափոխի նյութա-տեխնիկական սպասարկման ողջ համակարգը:         

Ռազմական փորձագետը կարծում է, որ տեսականորեն Հայաստանին չինական սպառազինություններից կարող են հետաքրքրել ՀՕՊ համակարգերը և ԱԹՍ-ները: Նրա կարծիքով, տանկերով չինացիները Հայաստան «չեն մտնի»:        

Միևնույն ժամանակ РИА Нoвости գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանը չի «նեղացնում» Հայաստանին սպառազինությունների տրամադրման ոչ քանակով, ոչ տեսակներով: «Անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվեցին 280 կմ հեռահարության «Իսկանդեր-է» հրթիռային համակարգերը», - հիշեցնում է գործակալությունը:

Ավելի ուշ, РИА Нoвости գործակալությունն  հեռացրեց իր կայքից տվյալ հոդվածը: Համենայնդեպս, նույն հղումով այն այլևս հնարավոր չէ գտնել: Հոդվածի հեռացման պատճառը չի նշվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4685 դիտում

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը