Երևան
12 °C
Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նախադասությամբ ամփոփ նկարագրեց, թե գյուղատնտեսության ոլորտում որն է կառավարության վարած քաղաքականությունը:
«Եվս մեկ անգամ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության ոլորտում մեր վարած քաղաքականության վրա: Ուղղակի արձանագրենք ինչ ենք անում՝ գյուղտեխնիկայի տրամադրման վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ օգտատերը վճարի ընդամենը 2 տոկոս, կաթիլային համակարգ դնողը՝ վճարում է ընդամենը 2 տոկոս, ինտենսիվ այգի կազմողը վճարում է վարկի ընդամենը 5 տոկոսը, հակակարկտային ցանց օգտագործողը՝ 2 տոկոս: Այս գործիքակազմով մենք տրամադրվող վարկի շեմը բարձրացնում ենք մինչեւ 10 միլիոն՝ տալիս ենք 5 տոկոսով, իսկ սահմանամերձ գյուղերում եւ կոոպերատիվներին՝ 3 տոկոսով: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր, լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջող օրինակներ առաջանան, հետագայում իրենք, արդեն շուկայի պահանջարկից եւ առաջարկից ելնելով, կարող են ինքնուրույն առաջ շարժվել»,- երեկ կառավարության նիստում հայտարարեց վարչապետը:
Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ՝ շատ լավ: Որպեսզի լավ բերք ստանաս, անպայման պետք է ունենաս կաթիլային ոռոգում: 21-րդ դարում դա այլեւս չի քննարկվում: Ուզում ես ունենալ կաթիլային ոռոգո՞ւմ, խնդրեմ՝ կառավարությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները, եւ վարկը ստանում ես 2 տոկոսով: Ու վե՞րջ, բոլոր հարցերը լուծվեցի՞ն: Տեսականորեն այո, գործնականում ոչ այնքան:
Վերցնենք ամենատարածված բանջարեղենի՝ լոլիկի մշակությունը: Մեկ հեկտար լոլիկի դաշտում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու ընդհանուր ծախսը կազմում է մոտ 2.7-3 միլիոն դրամ: Մեկ հեկտարից Հայաստանում հավաքվում է միջինը 27-35 տոննա լոլիկ: Լոլիկի մեծածավալ իրացման գինը, այսինքն մթերման գինը կարող է առավելագույնը հասնել 50-60 դրամի: Այսինքն, մեկ հեկտարից ստացված բերքից ընդհանուր հասույթը կկազմի լավագույն դեպքում 2 միլիոն դրամ: Դա նշանակում է, որ առաջին տարում կաթիլային համակարգ ներդրած գյուղացին իր ստացած հասույթից պետք է փակի բոլոր այն ծախսերը որոնք անում էր մինչեւ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելը (հողային աշխատանքներ, գյուղտեխնիկայի ծախսեր, բուժումներ, պարարտացումներ...), ու դրան գումարի նաեւ կաթիլային ոռոգման համակարգի համար վերցրած վարկի մի ինչ- որ մասի մարումը: Ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մեկ հեկտարի հաշվով գյուղացու մաքուր եկամուտը չի կարող անցնել 600-700 հազար դրամը: Այդ գումարը բաժանում ենք 12 ամսվա, ու կստացվի, որ կաթիլային համակարգով լոլիկ մշակող գյուղացին ամսական իր աշխատանքի դիմաց կստանա 50-55 հազար դրամ: Երկու հեկտար ունենալու դեպքում՝ 100 հազար դրամ, 3 հեկտար ունենալու դեպքում՝ 150 հազար դրամ...: Արդյո՞ք ամսական 150 կամ նույնիսկ 200 հազար դրամը մոտիվացիա է կաթիլային ոռոգմամբ լոլիկ աճեցնելու ու խոպան չգնալու համար: Թերեւս ոչ այնքան: Որպեսզի լոլիկի արտադրությունը լինի բիզնես, գյուղացուն դրդի անընդհատ զարգացնելու ու արդիականացնելու, պետք են մեծ հողատարածքներ, որոնք հագեցված են կաթիլային համակարգով: Իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Հակակարկտային ցանցերի հաշվարկները ավելի դաժան են:
Ճիշտ նույնն է հաշվարկը վարունգի, դեղձի, ծիրանի համար: Ըստ էության՝ ոչ մի տարբերություն: Այլ կերպ ասած, կաթիլային ոռոգման համար պահանջվող վարկի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է մեծ հողատարածքը: Մեծ հողատարածքների դեպքում ծախսերը լրիվ արդարացված են, եւ հողագործությունը դառնում է եկամտաբեր բիզնես: Այնպես չէ, որ այսօր Հայաստանում չկան խոշոր հողատերեր: Կան: Նրանք աղքատ չեն, կաթիլային համակարգ ներդնելու համար էժան վարկի կարիք, մեղմ ասած, չունեն: Բայց կաթիլային համակարգ համառորեն չեն ներդնում: Ինչո՞ւ: Չգիտե՞ն որ դրա արդյունավետությունը բարձր է: Իհարկե գիտեն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանցից շատ շատերի համար իրենց հողատարածքները եկամտի միակ աղբյուրը չեն: Նրանք իրենց ունեցած պաշտոնում մի խոշոր «գործարք» կանեն ու այնքան եկամուտ կստանան, որ մի 20 տարի այդ հողատարածքից չէին ստանա: Իսկ դա նշանակում է որ Հայաստանում հարյուր հազարավոր հեկտար հողատարածքներ գտնվում են ոչ արդյունավետ սեփականատերերի ձեռքում եւ հանդիսանում են «քնած» կապիտալ: Գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար վարկային բարենպաստ պայմաններ ստեղծելը անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար պայման է գյուղատնտեսության զարգացման համար: Դա մի կաթիլ է միայն: Զուգահեռ պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որոնց շնորհիվ հողը կանցնի արդյունավետ սեփականատիրոջ: Օրինակ, չմշակվող կամ անարդյունավետ օգտագործվող հողատարածքների սեփականատերերին կարելի է հարկել լրացուցիչ՝ շատ բարձր հարկով: Ու այդ դեպքում սեփականատերը կամ ստիպված կլինի արդյունավետ մշակել հողը, կամ օտարել այն: Իսկ օրինակ մեկ հա-ից բարձր բերքատվություն ապահովող սեփականատիրոջը ընդհանրապես ազատել հողի հարկից:
Սա, իհարկե, կոշտ ու ոչ պոպուլյար քայլ է, սակայն առանց նմանատիպ մեխանիզմների Հայաստանում գյուղատնտեսությունը կշարունակի մնալ միջնադարյան մակարդակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT