Չծառայածները կզրկվեն ընտրելուց եւ ընտրվելուց, իսկ նախարարը կկարողանա սպաներին կոչումազրկել

Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում Պնախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը հրավիրել էր  խորհրդարանական լսումներ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով:

Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, գործող օրենքում շատ հաճախ հանդիպում ենք օրենսդրական նույն կարգավորումներին: Թերեւս հասարակության կողմից բուռն քննարկման առիթ դարձավ նախարարի այն միտքը, որ նոր օրենքի նախագծի կարեւորագույն պահանջներից մեկն էլ զինծառայողների հասարակական ինտեգրման ապահովումն է: Այսինքն, բանակում թվաքանակի խնդիր է առկա:

Արդյո՞ք պնախարար Վիգեն Սարգսյանը կանգնած է բանակը զինվորներով համալրելու խնդրի առջեւ:  Փաստաբան Նորիկ Նորիկյանը, armtimes.com-ի հետ զրույցում վերլուծելով «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկված փոփոխությունները եւ անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասաց.

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական լրջագույն փոփոխությունները, որը պայմանավորված է նաեւ արտագաղթով, բնականաբար այդ ամենը պետք է ազդեր նաեւ բանակի համալրման թվակազմի վրա, ուստի նման պայմաններում առաջ է գալիս զինվորների համալրման խնդիր: Տրամաբանություն կա, որ այս փոփոխությունները կարող են պայմանավորված լինել զինված ուժերի համալրման գործընթացում առկա խոչընդոտների հետ: Եթե հաշվի առնենք, որ գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1999 թվականին, ապա ենթադրվում է, որ փոփոխությունները պայմանավորված են հասարակության զարգացվածության տեմպերով»,- մեկնաբանեց փաստաբանը:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում ըստ Նորիկյանի  առակ է դրական եւ բացասական մտահոգություն առաջացնող կետեր: Նոր նախագծում առկա է դրույթ այն մասին, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող անցնել հանրային ծառայության:

«Սա նշանակում է, որ ովքեր խախտել են օրենքը չեն կարող ընտրել, ընտրվել եւ օգտվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված որեւէ գործառույթից: Սա լավ քայլ է, բայց ոչ ամբողջական: Սա կիսաքայլ է եւ պետք է գնալ համարձակ քայլի՝ օրենքով ամրագրել դրույթ, որ բոլոր նրանք ովքեր այս կամ այն պատճառով չեն ծառայել զինված ուժերում չեն, կարող անցնել հանրային ծառայության: Սա կլիներ հարցի ամբողջական լուծում եւ կփակեր բանակային կոռուպցիայի պատուհանը, բանակից ազատվելու բառակապակցությունը դուրս կգա մեր բոլորի պատկերացումներից, մարդիկ հազարավոր դոլարներ չէին ծախսի իրենց բալիկների համար տաքուկ պայմաններ ստեղծելու համար: Մարդիկ քաջ կգիտակցեին, որ եթե չեն ծառայել բանակում, ուրեմն հանրային ծառայության չէին անցնի»,- ասում է Նորիկ Նորիկյանը:

Ներկա պահին՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով միայն դատարանը կարող է կոչումազրկել սպային: Առաջարկվող օրինագծում պաշտպանության նախարարը ստանում է լիազորություն սպաներին կոչումազրկելու համար:Փաստաբանը այս նորամուծությունը  լուրջ մտահոգություն է համարում:

«Վիգեն Սարգսյանն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագիր, որի շրջանակներում բոլոր բուհերում սովորող ուսանողներին տրվում է տարկետում, իսկ սովորելուց հետո այդ վերջիններս պետք է պայմանագիր ստորագրեն պաշտպանության նախարարության հետ եւ որպես սպա նշված վայրում ծառայեն: Ենթադրենք, որ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս ծառայելուց հետո սպան որոշում է խզել այդ պայմանագիրը, իսկ օրինագծի համաձայն, որոշվում է սպային կոչումազրկել, դարձնել շարքային եւ ուղարկել այլ վայր պարտադիր զինվորական ծառայության: Պատկերացնո՞ւմ եք այդ անձանց հոգեբանական վիճակը, երբ դասակի հրամանատարի պաշտոնից զրկում են եւ ուղարկում են իր ենթակաների հետ, ենթակաների նման ժամկետային ծառայության: Բոլոր հետեւանքները պետք է հաշվի առնել, թե չե մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասում է Նորիկյանը:

Նախագծի շրջանակներում մինչեւ այս ամսվա վերջ կավարտվի սպաներին բնակարանով ապահովելու դրույթների կարգավորման քննարկումները: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր սպայի, անկախ այն հանգամանքից,  նա ունի բնակարան, թե՝ ոչ,  ընձեռել հնարավորություն հատուկ հիպոթեքով տուն գնել: Նախարարի խոսքով, սպան վճարելու է միայն հիպոթեքով վերցրած բնակարանի մայր գումարն, այն էլ՝ որոշակի զեղչերով: Պարտադիր է լինելու, որ սպան ծառայի 20 տարով:

«Դա ընդամենը գաղափար է, դեռ որպես ծրագիր ընդհանուր տեսքի բերված չէ: Այս մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հստակ դրույթ կլինի: Սա ընդամենը բարի ցանկությունների դաշտից բերված խոսակցություն է: Փաստեմ, որ մենք լուրջ խնդիր ունենք սպաների կոմունալ-կենցաղային հարցերի վերաբերյալ: Հայոց բանակի սպան պետք նման խնդիրներ չունենա, ամեն ինչ պետք է արվի, որ նրա ընտանիքն ապրի նորմալ պայմաններում, որպեսզի սպայի ամբողջ ուշադրությունը սեւեռված լինի զինված ուժերում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է փաստաբանը:

Չի բացառվում նաեւ, որ նոր օրենքով կդադարեցվի տարածքային զինկոմների գործունեությունը: Նորիկյանն այստեղ թերեւս լուրջ խնդիրներ չի տեսնում:

«Այն, որ զինված ուժերի համալրումը կիրականացնեն 10, 7 կամ 27 զինկոմների միջոցով, սա իրենից լուրջ խնդիր չի առաջացնում: Ես, ոնց հասկացա, շրջանային զինկոմիսարիատները լուծարվում է եւ դրանց փոխարեն մարզային զինկոմներ են կազմավորվում: Այստեղ պետք է ոչ թե խոսենք գործիքակազմի քանակի, այլ գործիքակազմի որակի մասին: Այս պահին հնարավոր չէ գնահատական տալ, թե արդյո՞ք այս նոր գործիքակազմն ապահովեց պետության առջեւ դրված խնդիրների կարգավորման ճիշտ լուծումները, դրա համար ժամանակ է հարկավոր»,-նշում է նա:

«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենքի նոր նախագծով շրջանառությունից հանվում է նաեւ այն օրենսդրական կարգավորումը, որ որոշ խմբի զինակոչիկներ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էին բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա: Փաստաբան Նորիկ Նորիկյանը, armtimes.com-ի հետ վերլուծելով այս դրույթի ապաակտիվացումը, կարծում է, որ սրա կասեցումը միայն այն դեպքում արդարացի կլինի, եթե վիճակահանությանը մասնակցեն բոլոր ժամկետային ծառայության մեկնողները՝ հարուստների որդիների համար արտոնյալ պայմաններ չստեղծելով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8693 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս