Տարկետում չլինելը չի նվազեցնի ուսման ձգտումը. Սերժ Սարգսյանն իր օրինակով է հիմնավորել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անհեթեթություն է համարում ակադեմիական տարկետումը վերացնելու հետ կապված առկա որոշակի դժգոհությունները: Նա հավաստիացնում է, որ ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չտրամադրելը չի նշանակում վտանգել գիտության զարգացումը:

ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, անդրադառնալով թեմային, նա ասել է.

«Բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու եւ տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է: Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին (ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ), էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, եւ մենք չգնացինք մինչեւ վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որեւէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել»,- առաջարկել է Սերժ Սարգսյանը, ապա բերել իր օրինակը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետեւ վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին եւ երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո»,- թեման եզրափակել է նա:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ազգային ժողովում: Դրանով նախատեսվում է, որ տարկետման իրավունք կստանան միայն «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցել ցանկացող ուսանողները՝ պարտավորվելով հետագայում զինծառայության անցնել երեք տարի ժամկետով:    

Սկզբում տարկետման, ըստ էության, վերացումն ավելի հաճախ պատճառաբանվում էր բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու ձգտմամբ: Այժմ պարբերաբար կարելի է լսել, որ պարտադիր զինծառայությունից տարկետումը բոլորովին էլ չի նշանակում գիտության վրա դրական անդրադարձ, հետեւաբար դրա բացակայությունը սպառնալիք չէ:   

Տպել
1965 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները. Ռուբինյան

Սոցիալական աջակցության ոլորտում ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական շրջանակն է բացահայտվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ վերընտրվելու առթիվ

Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

«ԱԳԱ ֆուդ կորտ»-ի աշխատանքը դադարեցված է, սնունդի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել

Երեւանի համար նախատեսված 9-ը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով