Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսին ներկայացավ բոլորովին այլ ոճով: Խոսքը, իհարկե, հագուկապի մասին չէ: Այս առումով ոչինչ չի փոխվել: Նա կրկին «ժիլետով» էր եւ ասուլիսը սկսվելուց հետո մի քանի րոպե անց կրկին հանեց կոստյումը եւ փռեց աթոռի հենակին:
Խոսքը նրա՝ հարցերին պատասխանելու ոճի մասին է: Եթե նախկինում նա լրագրողների հետ հանդիպումներում ավելի անմիջական էր, ազատորեն կատակում էր, ջղայնանում էր, ափերից դուրս էր գալիս, ձեռքը խփում էր սեղանին, ապա այս անգամ լրագրողների առաջ խիստ շրջանակներում իրեն պարփակած, «բարեւ ձեզ, հարց-պատասխան... ցտեսություն» ոճով միջոցառում անցկացնող պաշտոնյա էր: Հարցերին պատասխանում էր հնարավորինս հակիրճ, զերծ էր մնում պատասխանը ավելի ամբողջական ու պատկերավոր դարձնող շեղումներից...: Մի խոսքով, դա այն Կարեն Կարապետյանը չէր, որին թերեւս սպասում էին լրագրողները:
Ասուլիսի սկզբում վարչապետը ներկայացրեց այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ որոնք հիմնականում դրական են: Դրական են նաեւ սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ կառավարության նկատմամբ վստահությունը աճել է, մարդկանց լավատեսությունը աճել է... Դա, իհարկե, կառավարության պատվերով անցկացված սոցհարցումի արդյունքն է:
Բացասական են միայն գյուղատնտեսության եւ շինարարության ցուցանիշները. այդ ոլորտներում արձանագրվել է նվազում: Բայց, ըստ վարչապետի, հաշվի առնելով տրված շինթույլտվությունների քանակը, հաջորդ տարի այս ոլորտում աճ է լինելու: Գյուղատնտեսությունում էլ՝ «գյուղատնտեսությունում մենք կանխատեսել ենք հաջորդ տարի 4 տոկոս աճ: Հիմա մի հայտարարությունում անեմ, որի համար հետո պատասխան կտամ. եթե բնակլիմայական կամ այլ ինչ- որ արտառոց վիճակ չլինի, ապա ես համարյա վստահ եմ, որ մեր գյուղատնտեսության աճը կլինի 4 տոկոսից շատ ավելի»,- երեկ հայտարարեց վարչապետը:
Մինչեւ հաջորդ տարվա գալը վարչապետից փորձեցինք հստակեցնել անցած ժամանակաշրջանի հետ կապված որոշ ցուցանիշներ, որոնք երեկ հրապարակեց նա: Ըստ այդմ՝ շռնդալից աճ է արձանագրվել այսպես կոչված երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման առումով՝ սառնարաններ, կահույք, անկողնու պարագաներ, ջեռուցիչներ եւ այլն: Ավելի քան երկու անգամ աճել է ավտոմեքենաների ներկրումը, շոշափելի աճել է նաեւ անշարժ գույքի առուվաճառքը եւ այլն: Դա՝ վիճակագրորեն: Սակայն չափազանց մեծ է հավանականությունը, որ այդ տվյալները չեն արտացոլում իրական պատկերը:
Օրինակ, երկարատեւ օգտագործման ապրանքների ներկրման աճը կարող է պայմանավորված լինել դրանց հաշվառմամբ: Այսինքն նախկինում ներկրված սառնարանը արձանագրվում էր որպես կարտոֆիլ, հիմա՝ որպես սառնարան: Ավտոմեքենաների ներկրման աճը կարող է պայմանավորված լինել ԵՏՄ-ի կանոններով: Խնդիրն այն է, որ ներկայումս ներկրվող մեքենաների մաքսազերծումը ավելի էժան է, քան, ասենք, Ռուսաստանում: Եվ Հայաստան ներկրվող մեքենաների մի որոշ քանակություն հավանաբար «ռասկուլաչիտ է» արվում եւ «զապչաստի» տեսքով արտահանվում Ռուսաստան: Կամ անշարժ գույքի առուվաճառքի թվերը աճել են միայն նրա շնորհիվ որ նվազել են բնակարանների գները եւ այլն:
Սա հաշվի առնելով՝ հարց ուղղեցինք վարչապետին, թե մտավախություն չկա՞, որ նման վիճակագրական տվյալների վրա հենվելով հնարավոր է սխալ պատկերացում կազմվի տնտեսության իրական, այսպես ասենք՝ որակական պատկերի մասին: «Մտավախություն չունեմ: Չեմ բացառում, որ այնտեղ լինեն ճշգրտումներ: Բայց մենք ունենք այլ ինդիկատորներ, որոնք ցույց են տալիս, որ եթե նույնիսկ ճշգրտումների խնդիր չառաջանար, ապա այդ ապրանքերի մուտքը աճել է»,- մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետը:
Անընդհատ հղում է կատարվում այն հանգամանքի վրա, որ արտաքին աշխարհից եկող բացասական ազդակները թույլ չեն տալիս, որ տնտեսական աճեր գրանցվեն: Սակայն 2017 թվականը այդ առումով, մեղմ ասած, դրական է եղել: Պղնձի գները աճել են, մասնավոր տրանսֆերտները՝ նույնպես...: Արդյոք այս պայմաններում 2017 եւ 2018 թվականներին ընդամենը 4-5 տոկոս աճ կանխատեսելը հավակնոտության դեֆիցի՞տ չէ: Այսպիսի հարց ուղղեցինք վարչապետին:
«Ընդամենը 4-5 տոկոսը օպտիմիստի ու պեսիմիստի պատմությունն է: Տեսեք: Մենք 2017 թվականին շատ ներուժ կամ հիմք չենք դրել 2018 թվականի աճի համար: Իրականում 2018-ին էն, ինչ որ մենք մտադիր ենք անել, դա հաջորդ տարիների համար աճն է: Մենք պետք է ձեզ հետ միասին ֆիքսենք, որ այն իրավիճակը, որը տիրել է աշխարհում եւ մեր երկրում, թույլ չի տվել նախկին կառավարիչներին հաջորդ աճերի համար ներուժի բազան ստեղծելը: Եթե մենք 18 թվականին ինչ որ նախատեսում ենք՝ անենք (բիզնես միջավայրի փոփոխություն, մեր տեղական ներդրողների մոտ օպտիմիզմի եւ ակտիվության աշխուժացում, որը կգրավի արտաքին ներդրողներին), ապա մենք շատ լավ... հնարավորինս լավ բազա կստեղծենք 2019 թվականի համար»,- ասաց ՀՀ վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT