1000-ավոր զոհերը սահմանին «ցավոտ փոխզիջում» չէ՞. Լիլիթ Ավագյանի հոդվածը

1920 թ. հոկտեմբերի 30-ին հանձնվեց Կարսը: Կարսի անկման 97-րդ տարում, 2017-ի հոկտեմբերի 30-ին, գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Կարսի անկման պատճառները, այսինքն՝ թե ինչպես հնարավոր եղավ անառիկ թվացող այդ բերդը հանձնել թշնամուն, շատ են: Սիմոն Վրացյանը Կարսում հայկական զորքերի պարտության հիմնական պատճառ էր համարում բոլշեւիկների եւ թուրքերի բարեկամությունը, որը հոգեպես ընկճել էր Կարսի բնակիչներին, զինվորականությանը. «Մի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված եւ խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշեւիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են եւ՛ թուրքերը, եւ՛ ռուսները, եւ ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:

Կարսի անկումը, առհասարակ՝ մեր պատմության յուրաքանչյուր դրվագ մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի: Սակայն պատմությունը միայն պատմաբաններին է հետաքրքրում՝ իբրեւ գիտական ատենախոսությունների թեմա: Քաղաքական միտքը այդպես էլ հետեւություններ չի անում: Ահա Կարսի անկման մեկ այլ պատճառ, որը նկարագրել է Մուշեղ Իշխանը. «Զորակոչին ներկայանում էին աղքատների եւ «տանիք» չունեցողների որդիները: Հովանավոր ունեցող կամ կաշառք տվող երիտասարդների մի մասը փախչում էր արտասահման (մասնավորաբար՝ Թիֆլիս), մյուս մասը տեղավորվում էր սպաների մոտ՝ ռազմական գործողություններից հեռու»:

Հարյուրամյա վաղեմության այս մտահոգությունը նույնքան թարմ է այսօր, որքան 100 տարի առաջ: Կարսի հանձնումը, որն այսօր կարելի է այլ կերպ էլ ձեւակերպել՝ «Ազատագրված տարածքների վերադարձ», «Ցավոտ փոխզիջումներ»՝ Արցախի հարցով, «Յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին», կարո՞ղ է ունենալ նույն հետեւանքը, ինչ Կարսի անկումը: Հիշենք՝ դրա գինը Առաջին հանրապետության անկումն էր:

Իրականությունն այսօր ստիպում է զուգահեռներ անցկացնել հարյուրամյա վաղեմություն ունեցող իրադարձությունների ու դրանց հետեւանքների միջեւ:

Ու նաեւ հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ունեցավ Արցախյան պատերազմը Հայաստանի համար, որքանո՞վ էին իմաստավորված 1994 թ. կնքված զինադադարից հետո հազարավոր զոհերը սահմանին, եթե այսօր օրակարգում «ցավոտ փոխզիջումներն» են:

Անկախության ողջ ընթացքում շրջափակումը, դեմոգրաֆիկ ճգնաժամը, տնտեսական անկումը, հազարավոր կյանքերը սահմանին ինչու՞ են այնքան էժան գնահատվում, որ լրացուցիչ «ցավոտ փոխզիջումների» հարց է բարձրացվում:

Ի՞նչ կարծիք ունեն այս մասին Արցախյան պատերազմի մասնակից վետերանները:

Կարեւոր հանգամանք է. Հայաստանում կա ավելի քան 20.000 ազատամարտիկ: Թե ինչ վերաբերմունք ունեն նրանք իշխանությունների հանդեպ կարելի է դատել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներով, որոնց զգալի մասը Արցախյան պատերազմի հերոսներ ու մասնակիցներ են՝ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Արամ Հակոբյանը, Արմեն Լամբարյանը, Մխիթար Ավետիսյանը, ազատամարտիկ Դեդը…

Նրանք, Արցախի հերոս Ժիրայր Սէֆիլյանը ազատազրկված են:

Այսինքն՝ մարդիկ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, այսօր որեւէ տեղ չեն երեւում, նրանց ձայնը ոչ մի տեղ չի լսվում: Այն դեպքում, երբ պատերազմի միջով անցած 20 000 տղամարդու ներկայությունը, ասենք այսպես՝ ակտիվ ներկայությունը իշխանություններին կարող էր ստիպել հաշվի նստել իրենց կարծիքի հետ, ինչ-որ առումով նաեւ զսպող դեր ունենալ:

Ազատամարտիկների խնդրին լրջորեն անդրադառնալու անհրաժեշտություն չի էլ եղել: Թերեւս դա իշխանությունների բնական արձագանքն է. զինադադարից այս կողմ որեւէ լուրջ ընդվզում, իշխանությունների վերարտադրմանը սպառնացող իրավիճակ ազատամարտիկները չեն ստեղծել: Հասարակական ընկալման մեջ էլ ազատամարտիկներն ասոցացվել են գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի, Հայկազ Բաղմանյանի հետ:

Պատերազմն անցած հազարավոր այդ տղամարդիկ խաղաղ կյանքում իրենց ներկայությամբ պիտի որ իշխանությունների համար զսպող դեր ունենային: Նրանք պիտի հաղթանակը հավասար բաշխեին բոլորի միջեւ` որպես համընդհանուր ձեռքբերում:

Հաղթանակն անգամ ազատամարտիկներն իրար մեջ չկարողացան ճիշտ բաշխել. դափնիները հասան մի քանի գեներալի: Մյուսները մնացին խաղից դուրս:

Այսօր արդեն, ազգ-բանակ հարաբերությունը ներկայացնողները, զինվորական ծառայության փիլիսոփայությունը ներկայացնողները ազատամարտիկների կողմը չեն էլ նայում:

Կարսի անկումից մոտ 100 տարի անց գրեթե նման իրավիճակ է: Հայաստանի երեք նախագահներն էլ՝ վերարտադրվելու, հարստանալու, իրենց իշխանությունը պահելու գին են սահմանել Հայաստանը: Այն, ինչ անում են իշխանությունները, շատ դիպուկ նկարագրել է Չարենցն իր «Երկիր Նաիրի»-ում: Պարոն Մարուքեն թղթախաղում գումար է պարտվում, որի մի մասը չի կարողանում վճարել: Ի՞նչ լուծում գտնել. ոչ մի տեղից գումար գտնելու հույս չկա: Եվ ահա առավոտյան լսում է «ավետիսը»՝  սկսվել է 1914 թ. համաշխարհային պատերազմը: Եվ նա գլխի է ընկնում՝ փրկված է. համաշխարհային պատերազմը մոռացության կմատնի թղթախաղում իր պարտությունն ու պարտք մնացած գումարը: Ի՞նչը կմոռացնի «ցավոտ փոխզիջումները», որոնց գինը, ինչպես պատմաբաններն ու քաղաքական վերլուծաբաններն են պնդում, Հայաստանն է:

Լիլիթ Ավագյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21269 դիտում

Գիտե՞ն հեղինակները, որ իմպիչմենտը ձախողելու է, միանշանակ՝ այո. Հակոբյանը նշել է՝ ինչի համար է այն կազմակերպվել

Մեզ չի վիճակվել նորմալ ընդդիմություն ունենալ, նրանց գործողությունները նվեր են իշխանություններին. Մինասյան

Մոսկվան վրեժ է լուծում. Շահրամանյանն է ԼՂ նախկին ղեկավարությանը հանձնել Բաքվին ու եկել ՀՀ. Շիրինյան. տեսանյութ

Երևանում կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից շինարարն ընկել ու մահացել է

Փաշինյանը և Միխալն ամփոփել են քննարկումների արդյունքները և պատասխանել ԶԼՄ-ների հարցերին. ամբողջական

Հունվարից մինչ օրս քանի քաղաքացի է ստացել սոցիալական կրեդիտ և որքան է գումարը. վարչապետը թվեր է հրապարակել

Դավիթ Դանիելյանն այցելել է Կոռնիձոր, Խնածախ և Տեղ գյուղերի մանկապարտեզներ և դպրոց. տեսանյութ

Ինչու է աղաղակում Արա Աբրահամյանը. ինչ պատվեր է կատարում ռուսական խոսափողը. տեսանյութ

Հայ լուսանկարչի նկարները 1 շաբաթ ներկայացվելու են ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի պաշտոնական էջում

Քաոս Եվրոպայի մի մասում. էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եվրոպական 4 երկրում

Համատեղ ջանքերի միջոցով կարող ենք ավելի խորացնել առկա փոխգործակցությունը. Փաշինյանը՝ Էստոնիայի վարչապետին

Դուք ընտրել եք ճանապարհ, որ նշանակում է ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի հետ. Էստոնիայի վարչապետը՝ Փաշինյանին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու կամ խզելու մտադրություն չունենք. ՀՀ վարչապետ

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից մինչև տարածաշրջանի խաղաղության գործընթաց. ինչ են քննարկել Փաշինյանը և Միխալը

Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան

Հարբած վարորդը, իմանալով, որ զրկվում է վարորդական վկայականից, հարվածել է պարեկի դեմքին, քաշքշել մյուսներին

Քիմ Քարդաշյանին «կողոպտիչ պապիկներ»-ի գործով Փարիզի դատարան են կանչել

Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը

Դոհայից, Մինսկից և Դուբայից Երևան են ժամանել օտարերկրացիներ, որոնք այլ երկրներում հետախուզվում են

Երևանում 36-ամյա վարորդը մեքենայով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին

Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը

Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները

Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին. լուսանկարներ, տեսանյութ

Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվել է Շուշաննա Թովմասյանի երրորդ բալիկը

Պապոյանն ու Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». լուսանկարներ

Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, դիզվառելիք, ծխախոտ. ի՞նչ է հայտնաբերվել 1 շաբաթում

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների մեկշաբաթյա ծառայության արդյունքները

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին

Մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը

Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո

Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով

Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել

Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները

Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին

Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ