Երևան
12 °C
Այսօր տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված էր նաեւ 2018 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ամփոփումը: Հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը հայտարարեց, որ համամիտ չէ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման հետ, որ մյուս տարի քաղաքացիներն ավելի վատ են ապրելու:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին, Փաշինյանը բյուջեի քննարկման ժամանակ դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հարցրել էր, թե արդյո՞ք աշխատավարձերի, կենսաթոշակի եւ նպաստի չբարձրացումն ուղերձ չէ հանրությանը, որ 2018-ին ավելի վատ են ապրելու:
«Արդեն երեք տարի ընտանեկան նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում: 2018-ին էլ մինչեւ 10 տոկոս գնաճ եք ունենալու: Եթե թոշակները, աշխատավարձը եւ նպաստները չենք բարձրացնում, արդյո՞ք մենք բնակչությանը ուղերձ չեն հղում, որ նրանք 10 տոկոսով վատ են ապրելու: Հիմա մենք ինչքա՞ն ենք ուզում բարձրացնել աղքատության ցուցանիշը»,- մասնավորապես ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Շարմազանովը նիստի ընթացքում հիշելով Փաշինյանի այս խոսքերը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ է, որ մարդիկ մյուս տարի 10 տոկոսով ավելի վատ են ապրելու:
«Մենք պետք է կարողանանք հստակ ներկայացնել, թե այս բյուջեի նպատակը որն է: Ինչքանով, որ ես եմ հասկացել այս բյուջեն կայունացման բյուջե է: Պետք է ասենք՝ ժողովուրդ ջան, որ ուզում եք մեկ տարի լավ ապրել, իսկ 20 տարի՝ վատ, ուրեմն բերեք 50 կամ 100 տոկոսով բարձրացումներ անենք: Սա կայունացման բյուջե է: Մենք պետք է մեր մտածողությունից հանենք, որ բարձրացումները միայն այսօր կամ վաղն են լինելու: Մենք պետք է կարողանանք ասել, որ ոչ միայն գումարի խնդիր ունենք, այլեւ այդ գումարը ծախսելու խնդիր: Այս բյուջեն հնարավորություն է տալիս, որ ժողովրդից ստացած հարկերի հետ միասին մեր գումարներն արդյունավետ ծախսենք: Ես համամիտ եմ, որ սա իրատեսական բյուջե է, մեր երազանքների բյուջեն չէ, բայց կայունացման բյուջե է: Մենք չենք ապրում Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում, որ կարողանանք շատ մեծ բաներ ապահովենք: Ի վերջո պետք է մեր բյուջեն համեմատենք մեր նախորդ տարիների բյուջեների հետ ոչ, թե ամենազարգացած երկրների բյուջեների հետ:
Պարոն Արամյան, հիմա ուզում եմ իմ այս հարցին պատասխանեք, թեեւ ես պատասխանը գիտեմ, բայց ուզում եմ, որ մասնագիտական ասեք՝ հիմա մեր ժողովուրդը 15 տոկոս վատ է ապրելու՞: Երբ մենք այս հարցին հրապարակավ պատասխան չենք տալիս, մարդիկ ասում են՝ սպասի ախպեր, ուրեմն 15 չէ 20 տոկոս ենք վատ ապրելու: Պարտադիր չէ, որ մեր երեսին ասեն, թերթերում գրում են, որ իշխանություններից պատասխան չունեն: Մենք պետք է ասենք, որ Փաշինյանը կամ «Ելք»-ը ճիշտ է ասում, կամ պետք է ասենք, որ ժողովուրդ ջան, իրանց հաշվարկների հետ մենք համաձայն չենք, ունենք մեր հաշվարկները: Ես ինքնս համամիտ չեմ: Հիմա ես ֆուտբոլային լեզվով ասած ձեզ պաս եմ տալիս, հիմա դուք պատասխանեք, տեսնենք ինքնագոլ ենք անում, թե գնդակն ուղարկում ենք իրանց դաշտ: Ես չեմ անձնավորում, ես ընդամենն ասում եմ, որ հանրությունը մեզնից պատասխան է ուզում: Ժողովրդավարությունը պահանջում է հրապարակավ հարցերին հրապարակավ պատասխան: Մենք 10 բան ունենք, որից 6-ը դրական է, 4՝ բացասական: Չորսը դրոշակ ենք սարքում, բոլորին ասում ենք, իսկ վեցի մաս լռում ենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի երկարաշունչ ելույթ-հարցին ֆինանսների նախարար Արամյանը նույն կերպ երկարաշունչ ելույթ-պատասխան տվեց, ասելով, որ համամիտ չէ, թե մարդիկ վատ են ապրելու:
«Քննադատություններից մենք երբեւէ չենք խորշել եւ դա նորմալ է: Քննարկման ժամանակ բնակչության կենսամակարդակի մասին «Ելք»-ի կողմից հարց հնչել է եւ հարցին պատասխանվել է: Պարոն Շարմազանով, երեւի, թե մենք մտածենք ինչպես հանրությանը դա մատուցենք: Մենք ունենք ուղերձ, որի առաջին երկու էջը, եթե բացում ենք, ապա տեսնում ենք կարեւոր մեսիջները եւ մեխերը: Մենք ուզում ենք տնտեսական աճ, տնտեսական աճը պետք է լինի ներառական եւ կայուն: Աճ ապահովելով մենք կարողանալու ենք դյուրին կերպով մեր խնդիրները լուծել: Սա կարեւոր ուղերձներից մեկն է, որը դրված էր նաեւ վարչապետի ելույթում: Պարզվում է, որ սա բավարար չէ եւ պետք է մտածենք տակտիկական այլ քայլերի մասին, որովհետեւ մենք աշխատում ենք հանրությանը հասկանալի դարձնել, թե մենք ինչ ենք անում, ուր ենք գնում:
Լավ ենք ապրելու՞, թե՞ վատ, այս հարցի պատասխանը իմանալու համար պետք է տեղափոխենք թվային դաշտ: Չպետք է մոռանանք, որ արտաքին աշխարհից տրանսֆերներ են գալիս, որը 2018 թվականին 8 տոկոսով ավելանալու է, քանի որ 2018-ի Ռուսաստանի տնտեսությունում անկում չի սպասվում: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ 2018 թվականին մեր կյանքը վատանալու է, վատ ենք ապրելու: Իհարկե, եթե նվազագույն աշխատավարձը չենք բարձրացնում, իսկ գնաճը լինելուն է 4 տոկոս, ապա նվազագույն աշխատավարձ ստացողը հարաբերականորեն ավելի վատ վիճակի մեջ է գտնվելու: Նվազագույն աշխատավարձ ստացողների մասով կարող է այդպես լինել, եթե իր աշխատավարձը մնալու է: Նույնը նաեւ լինելու այն մարդկանց հետ, որոնց աշխատավարձը չի փոխվելու, դա կապ չունի նվազագույնն է, թե՝ոչ: Այնպես, որ աշխարհում չեք գտնի մի երկրի, որտեղ աշխատավարձերը միանգամից արձագանքում են գնաճին՝ մեին մեկ, նույնիսկ ամենազարգացած երկրներում»,- ասաց Արամյանը:
Այս պատասխանից հետո կարելի է կարծել, որ մեր ֆինանսների նախարարը հերքում է ինքն իրեն: Նա նախ ասում է, որ համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ, թե մյուս տարի ավելի վատ ենք ապրելու, այնուհետ իրեն հերքելով ասում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողները վատ վիճակում են գտնվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT