Երևան
12 °C
Անհասկանալի եւ անդուր բան տեղի ունեցավ երեկ: Ինչպես նախապես հայտարարված էր, խորհրդարանում ժամը 18.00-ին պետք է լիներ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր նաեւ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Արդեն 4 օր տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն էլ հայտարարել էին, որ այդ ժամին կլինեն ԱԺ շենքի մոտ՝ իրենց առաջարկությունները հանձնաժողովականներին ներկայացնելու:
18.00-ին ուսանողները տեղում էին, նույնիսկ ԱԺ ընդունարանում հանձնեցին իրենց առաջարկները: Բայց պարզվեց՝ հանձնաժողովի նիստը հետաձգվել է քվորում չլինելու պատճառով: Ուսանողները հեռացան ԱԺ շենքի մոտից, որովհետեւ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալը, եւ տպավորություն ստեղծվեց, որ շարունակությունը տեղի կունենա երկուշաբթի: Հետո, սակայն, պարզվեց, որ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը ժամը 21.00-ին արտահերթ նիստ է հրավիրել: Ու որքան էլ տարօրինակ էր, ուրբաթ երեկոյան, այդ ժամին՝ 21.00-ին քվորում ապահովվեց եւ նիստը կայացավ:
Բնականաբար, ուսանողների ներկայացրած առաջարկներին անդրադարձ չեղավ, եթե չհաշվենք բացառիկ տաղանդավոր երեխաներին կառավարության որոշմամբ տարկետում տալու կետը, ո ավելացրել էիր նախագծում, կարճատեւ եւ սակավ ելույթների ժամանակ գովաբանեցին օրենքի նախագիծը եւ երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեցին դրան:
Ճիշտ է, բողոքող ուսանողները այս նիստի ժամանակ էլ հասան ԱԺ շենքի մոտ, անգամ «Տարկետում Լինելու Ա» գրությամբ պաստառ փակցրին ԱԺ ճաղերին, բայց նախ՝ նրանց թիվն արդեն զգալիորեն փոքր էր, եւ հետո՝ ժամը շատ ուշ էր որեւէ այլ բան նախաձեռնելու համար:
Ի՞նչ եղավ, ո՞վ հետաձգեց ժամը 18.00-ի նիստը, եւ ինչո՞ւ 21.00-ին կրկին նիստ հրավիրվեց՝ պարզ չէ: Կարող են տարբեր վարկածներ լինել, բայց անկախ ամեն ինչից, տպավորությունն այն էր, որ մի խումբ պատգամավորներ՝ հասուն մարդիկ, երկրի օրենսդրության մշակման պատասխանատու գործը ստանձնած, ընտրողների առաջ պարտավորություններ ունեցող անհատներ, ուղղակի լակոտի նման խաբեցին 18-20 տարեկան երիտասարդներին: Խաբեցին, ասացին՝ քվորում չկա, նիստ չենք անում, եւ երբ ուսանողներն արդեն հավանաբար fridaynight-ի գինարբուքի մեջ էին, գողեգող նիստ արեցին՝ շտապ- շտապ կողմ քվեարկելով օրակարգի նախագծերին: Ավելի ամոթալի բան դժվար է պատկերացնել: Եվ երեկ ԱԺ շենքի մոտ հավաքված մի խումբ երիտասարդների ապշած աչքերը վկայում էին, որ իրենք էլ բառեր չեն գտնում կատարվածը որակելու համար: Նրանք հիշեցին միայն, որ այդ մարդիկ, ըստ ՀՀ Սահմանադրության՝ ժողովրդի քվեն ստացած մարդիկ են, որ նման բան անելուց առաջ թերեւս պետք է երկար մտածեին:
Ինչ վերաբերում է վարկածներին, ապա չի կարելի բացառել, որ կատարվածը ներքին ինտրիգների արդյունք է: Ի վերջո մամուլը չի կարողանում գտնել հարցի պատասխանը, թե քաղաքական որ ուժն է ավելի շահագրգռված ուսանողների ընդվզումով: Գրվել է, թե շարժումը կառավարվում է Բաղրամյան 26-ից, գրվել է, որ ՀՀԿ-ում Վիգեն Սարգսյանի թշնամիներն են օգտվում իրավիճակից, Կարեն Կարապետյանի անունն է շոշափվել, Սերժ Սարգսյանի, նույնիսկ՝ Վատիկանում գտնվող նրա փեսայի:
Այն, որ որոշակի ինտրիգներ կան, կասկածից վեր է: Եվ այս լայն ներկապնակի պարագայում ԱԺ մշտական հանձնաժողովում քվորում չլինելը նույնպես կարող էր ինտրիգի մասնակից կողմերից մեկի ջանքերով լինել, թե ինչ նպատակով, հայտնի չէ: Թեեւ չի բացառվում, որ հաշվարկի հիմքում դրված լինի այն, որ նիստի հետաձգումը ուսանողները կդիտարկեն որպես իրենցից վախենալու արդյունք, դա հաղթանակը մոտեցնող քայլ կընկալվի, ինչից շարժումն ավելի կհզորանա, ավելի մեծ թվով ուսանողներ կմիանան դրան եւ այլն: Հատկապես որ սրա համար կարծես նախադրյալներ կան, երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից մեր թղթակիցը պարզել է, որ այս օրերին ԵՊՀ 1800 ուսանող չի ներկայանում դասերին: Սա մեծ թիվ է, ռեկտորը կարծում է, որ ուսանողներն ուղղակի հայտարարված դասադուլի առիթից օգտվում են, բողոքի ակցիաներ անող ուսանողները համարում են, որ այդպիսով իրենց ընկերները աջակցություն են հայտնում շարժմանը: Եթե 1800-ի կեսը միանա պայքարին, ամեն ինչ ավելի կլրջանա: Իսկ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի հետաձգման էֆեկտը եւ հաջորդող հանգստյան օրերին ավելի լավ պատրաստվելու հնարավորությունը կարող էին հանգեցնել այսպիսի զարգացումների:
Այդպե՞ս է եղել իրականում, թե ոչ, արդեն կարեւոր չէ: Դա ՀՀԿ-ի պրոբլեմն է: Կարեւորը փաստերն են, հայտարարվեց նիստ, ուսանողներն ասացին՝ կգանք: Հետո հայտարարվեց, վայ չէ ,նիստ չի լինելու, ուսանողները գնացին: Հետո հայտարարվեց՝ վայ, նիստ ամեն դեպքում լինելու է: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հաջորդ շաբաթ, հայտնի չէ: Բողոքող ուսանողները հայտարարել են, որ այսօրվանից սկսում են քննարկումների շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ գիտակրթական ոլորտից բանախոսների մասնակցությամբ:
ԱԺ մշտական հանձնաժողովին ուսանողներն առաջարկում էին. «Հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձեւավորվի իրական հետազոտությունների հիման վրա` տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։ Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը եւ 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել: Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում եւ մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովել նախկին տարիներով ձեւավորված տարկետման տեղերը: Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններիս 27 տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈՒ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT