Ինչպես կարելի է բժշկին համեմատել պատշարի հետ. Բաբլոյանն ԱԺ-ում ձայնը բարձրացրեց (ուղիղ)

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, շարունակում է իր աշխատանքը: Քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որը վերաբերում է բժիշկների նկատմամբ բռնություն գործադրած անձանց պատժի խստացմանը:

Նախագծի շրջանակներում ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա  նշեց, որ այս դահլիճում չկա մեկը, որ կողմ լինի բռնությանը` անկախ նրանից ում հանդեպ է դա կիրառվում:

«Ես ունեմ վիճակագրություն, թե տաքսիսիտների հանդեպ ինչ բռնություն է կիրառվում։ Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, և դրանց համար քրեական օրենսգրքով արդեն նախատեսում է հստակ պատժամիջոց»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ առաջարկելու է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող պատիժը խստացնել:

«Որպես նախկին լրագրող օգտվելու եմ իմ պատգամավորի իրավունքից և առաջարկելու եմ քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար շատ ավելի խստացված իրավական կարգավորում: Մենք կողմ ենք որ քրեական օրենսգիրքն իր ողջ խստությամբ գործի բռնություն կատարածի նկատմամբ, բայց այդ դեպքում ի՞նչ ասել այն բժշկին, ով մահամերձ հիվանդի կողքին կանգնած, ասում է` ես ադրենալին չունեմ, որ նրան ստիմուլացիա անեմ, գնացեք ապտեկայից առեք: Ես կոչ չեմ անում, բռնության, բայց ես ուզում եմ ասել, որ քրեական օրենսգիրքը խնդիրը կարգավորում է և առանձին մասնագիտություններով տարբերակել և ծանրաբեռնել օրենսգիրքը տրամաբանական չէ: Եթե մենք դնում ենք տարբերակումներ, եկեք քրեական օրենսգիքրը ծանրաբեռնենք և բոլոր մասնագիտությունների գծով գրենք` չի կարելի բռնություն գործադրել տաքսիստի, ուսուցչի, և մյուս մասնագիտությունների հարցով: Այս տարբերակումը մեզ համար հասկանալի չէ»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Օրենքի շուրջ կարծիք հայտնեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Չի կարելի բժշկին ծեծի ենթարկել այն բանի համար, որ նա ուշ է հասել հիվանդի տուն միայն այն բանի համար, որ շտապբուժօգնության կայանն այդ ժամանակ մեքենա չի ունեցել, որ բժշկին շուտ ուղարկի հիվանդի տուն: Բժշկին, երբ ծեծել են, հետո ով է զբաղվել այդ հիվանդով: Մի մոռացեք այն դեպքը, երբ Գյումրիում ծեծեցին եւ նա մահացավ: Երբ մենք առանձնացնում ենք այս կամ այն մասնագետին, չենք ուզում, որ բժշկին արտոնյալ պայմաններ տանք: Բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում, երբ մարդիկ իր մոտ գալիս են արդեն նյարդայնացած: Ինչպես կարելի է բժշկին համեմատել պատշարի եւ տիեզերագնացի հետ»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ մի պահ ձայնը բարձրացրեց, քանի որ նիստերի դահլիճում պատգամավորներն աղմկում էին:

«Ես չէի ընդհատում Ձեզ Ձեր ելույթների ժամանակ եւ զարմանում եմ, որ կա նման մոտեցումներ մեր երկրում»- ասաց նախագահը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5300 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի