Անդրանիկ Մանուկյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում

Մեր տեղեկություններով սեւ ամպեր են կուտակվում Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի գլխին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մանուկյանի աշխատանքից ո՛չ Ուկրաինայում են «հիացած», ո՛չ էլ  ՀՀ ԱԳՆ-ում, եթե չասենք, որ իրականում շատ դժգոհ են: Մեր աղբյուրները նշում են, որ Անդրանիկ Մանուկյանը իսկական գլխացավանք է դարձել ԱԳՆ-ի համար:

Հաշվի առնելով հայ-ուկրաինական հարաբերությունները, Ուկրաինայում ծավալված ու ծավալվող ներքին իրադարձությունները, Ուկրաինայի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, եւ մեր առանցքային գործընկեր դարձող ԵՄ-ի հետ, այն մեզ համար կարեւոր ու «զգայուն» կետ է, ինչը ենթադրում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը պետք է լինի խիստ պատրաստված, բարձրակարգ պրոֆեսիոնալ ու կատարի մեծ ծավալի, կարեւոր, նուրբ ու լուրջ աշխատանք: Անդրանիկ Մանուկյանի տվյալները ենթադրվող հատկանիշների պահանջներին չեն բավարարում, եւ բացի այդ, նա իր բիզնեսների համար է մեծ ծավալի աշխատանք տանում:

Այդ մասին, սակայն ԱԳՆ-ում բարձրաձայն չեն խոսում: Հարցն այն է, որ դեսպաններին նշանակում է ՀՀ նախագահը, ու Անդրանիկ Մանուկյանն էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Եվ դեմ արտահայտվել Անդրանիկ Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանը լինելու փաստին, կնշանակի դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանի որոշմանը: Իսկ նման «գլխացավանքի» տակ ոչ ոք չի ուզում մտնել:

Անդրանիկ Մանուկյանից դժգոհության ու համբերության բաժակի վերջին կաթիլը, ասում են մեր աղբյուրները, ուկրաինացի լրագրողների հետ կապված միջադեպն էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ուկրաինական ICTV հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամներին թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք

Դրանից հետո ուկրաինացի լրագրողներից Եվգենի Լեսնոյը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք նախնական համաձայնություններ են ունեցել հենց Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ու մասնավորապես՝ դեսպանի հետ: 

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ ԱԳՆ-ում լուրջ հարցեր են առաջացել. բոլորին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն ինքնագլուխ քայլեր արել, ու պայմանավորվածություններ ձեռք բերել ուկրաինացի  լրագրողների հետ՝ առանց այդ հարցը ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելու: ԱԳՆ-ում վստահ են, որ հենց Անդրանիկ Մանուկյանի «ոչ կոմպետենտությունն» է պատճառը, որ ուկրաինացի լրագրողները եկել, հասել են մեր սահմանային անցակետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6669 դիտում

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ