Երևան
12 °C
«Բարեւ Ձեզ»։ «Բարեւ Ձեզ»։ «Կներեք, կարող ա՞ իմանաք, ի վերջո ստորագրում ե՞ն էդ անտերը, թե չեն ստորագրում։ Էլ չենք դիմանում այս անորոշությանը»։ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրվել-չստորագրվելու մասին խոսակցությունները երեկ երեկոյան հասել էին նույնիսկ Երեւանի ամենաչքաղաքականացված անկյունները, որտեղի ժողովուրդը հետաձգել էր առօրյա քննարկումը հնդկական սերիալների մասին եւ ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում Բրյուսելում, որտեղ այսօր տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է վերը նշված փաստաթղթի ստորագրումը։ Սերժ Սարգսյանը երեկ արդեն մեկնել էր Բրյուսել, բայց նույնիսկ բուքմեյքերական գրասենյակները ստորագրել-չստորագրելու խաղադրույքներ չէին ընդունում, որովհետեւ հատկապես վերջին այս օրերին իրավիճակը ահագին խճճվել է։
Հայաստանում եւ Ռուսաստանում սկսել են կանխատեսումներ հնչել, թե փաստաթուղթը չի ստորագրվի։ Թերեւս այս իրավիճակից դրդված՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ առավոտյան հարցազրույց տվեց եւ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խնդրո առարկա փաստաթուղթը, բայց նույն հարցազրույցի մեջ փաստաթուղթը չստորագրելու երեք հնարավոր պատճառ բարձրաձայնեց։
Պատճառ 1. ԵՄ ներկայացուցիչը փաստաթուղթը կարող է ստորագրել միայն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Երեկվա դրությամբ ԵՄ ոչ բոլոր երկրներն են նման համաձայնություն տվել։ Ընդ որում, սա կարող է տեղի ունեցած լինել ոչ դիտավորյալ, որովհետեւ ԵՄ մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, ետընտրական իրավիճակ է, կառավարությունները կամ ընդհանրապես, կամ լիարժեք չեն ձեւավորվել եւ նաեւ այս պատճառով չեն հասցրել իրենց համաձայնությունը տալ, եւ Եվրահանձնաժողովը ջանքեր է գործադրում՝ այդ եւ էլի մի քանի երկրների համաձայնությունը մինչեւ այսօր երեկո ստանալու համար։
Մեր կողմից ավելացնենք, որ այս պատճառի համատեքստում խոսվում էր նաեւ, որ մի շարք երկրներում չեն հասցրել թարգմանել համաձայնագրի տեքստը, եւ ուրեմն, հնարավոր է՝ ԵՄ որոշ անդամներ նույնիսկ ծանոթ չեն տեքստի բովանդակությանը։ Ոմանք նույնիսկ այս «թարգմանական ճգնաժամի» մեջ տեսնում են Ադրբեջանի, ոմանք՝ Ռուսաստանի մատը։
Պատճառ 2. Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստում տարածաշրջանային կոնֆլիկտների, տվյալ դեպքում՝ Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների եւ ձեւաչափերի վերաբերյալ այնպիսի փոփոխությունների կատարվեն (բնականաբար՝ եվրոպացի պաշտոնյաների եւ ԵՄ երկրների ձեռքով), որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար եւ ՀՀ-ի կողմից փաստաթուղթը չստորագրելու պատճառ դառնալ։
Պատճառ 3. Արեւելյան գործընկերության գագաթաժողովը պետք է ընդունի եզրափակիչ հռչակագիր, որի տեքստը մշակման փուլում է եւ որտեղ նույնպես կարող են խնդիրներ ծագել այս անգամ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ԵՄ պատճառով, որովհետեւ Կատալոնիայի իրադարձություններից ազդված՝ ԵՄ-ն փորձում է սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության մասին այնպիսի ձեւակերպումներ մտցնել, որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար եւ պատճառ դառնալ, որ Հայաստանը չստորագրի ոչ միայն այդ հռչակագիրը, այլեւ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Հռչակագրի տեքստը մշակման փուլում է, եւ այս հարցում հստակություն կմտնի այսօր։
Ահա այս մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ոչինչ էլ պարզ չէ ստորագրել-չստորագրելու հարցի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը կարող է հետաձգվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական, գուցե եւ՝ քաղաքատեխնիկական պատճառներով։ Եվ հասկանալի է, թե ինչու են վերջին օրերին ավելի ինտենսիվացել հարցադրումները. ի վերջո ստորագրվու՞մ է, թե ոչ։ Խնդիրն այն է, որ հիմա Երկիր մոլորակի վրա իսկապես չկա որեւէ մեկը, որ հստակ իմանա այս հարցի պատասխանը, որովհետեւ ամեն ինչ կախված է բազմաթիվ հրապարակված եւ չհրապարակված հանգամանքներից, տրամադրություններից, գործոններից։
Ամեն դեպքում փաստաթղթի ստորագրումը ակնհայտորեն բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ դա լրջագույն հակակշիռ է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող հայ-ռուսական անհամաչափ հարաբերություններին։ Բայց եթե ստացվի այնպես, որ փաստաթուղթը չստորագրվի, դա թերեւս կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության վերջնական վարկաբեկումը միջազգային ասպարեզում։ Բոլորս ենք հիշում, որ 2013 թվականին, նախատեսված ժամկետից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերը ստորագրելուց եւ հայտարարեց ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու մասին։ Եթե այս անգամ նույնպես նման բան պատահի, Հայաստանն այլեւս ոչ թե ԵՏՄ անդամ դառնալու, այլ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու իր մտադրության մասին պիտի հայտարարի։ Եվ Սերժ Սարգսյանը իրագործված կտեսնի մարզկոմի քարտուղար դառնալու իր մանկական երազանքը։
Իհարկե, պետք չէ բացառել, որ Աշոտյանի ասած գործոննեը ոչ թե պատճառաբանություն են, այլ իրականում գոյություն ունեն։ Որովհետեւ ոչ ոք չի ուզում, որ ի հաշիվ Ղարաբաղի որեւէ փաստաթուղթ ստորագրվի։ Ու եթե փաստաթուղթը ստորագրվի, ամեն ինչ պարզ կլինի, եթե ոչ ՀՀ իշխանության ամենալավ արդարացումը Ղարաբաղն է։ Նրանք այս գործոնը կօգտագործեն, անկախ նրանից իրո՞ք Ղարաբաղը վտանգող ձեւակերպումների պատճառով չեն ստորագրել, թե մեր իմացած։
Հ.Գ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելում կատարվելիք իրադարձությունը` Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ եւ անում ենք դա փոխշահավետ պայմաններում: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի եւ հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին»,-ասել է Զախարովան: Ներկայացուցչի խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում արտաքին քաղաքական միջոցառումների շրջանակը, որոնք համապատասխանում են իր երկրի պահանջներին ու հետաքրքրություններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT