ԲՈՀ-ը հաղթեց գիտպետկոմին. օրինագիծը կչեղարկվի, երկարամյա պատերազմը գոնե առժամանակ կսառեցվի

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) միջեւ ընթացող հակամարտությունը երկար պատմություն ունի: Տեւական ժամանակ է՝ հայտնի է, որ հնարավոր է դադարեցվի ԲՈՀ-ի գործունեությունը, գիտական աստիճանաշնորհման գործառույթը փոխանցվի կոմիտեին ու նաեւ անցում կատարվի գիտական մեկաստիճան համակարգի: Այսինքն՝ լինի միայն գիտական առաջին աստիճան եւ թեկնածուի փոխարեն կոչվի դոկտոր: Գիտպետկոմին էլ մեղադրում էին ԲՈՀ-ը «կուլ տալ» ցանկանալու մեջ:

Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պնդում էր, որ նման մտադրություն ինչքը չունի ու որ կառավարությունը պետք է որոշի՝ ԲՈՀ-ը գործի կոմիտեի կազմո՞ւմ, թե՞ առանձին:

Այժմ, ահա, փորձ է արվում վերը նկարագրվածի համար իրավական հիմքեր ստեղծել: Շրջանառության մեջ է դրվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը Գիտության պետական կոմիտեն է:

Այսօր, երբ թեմայի շուրջ զրուցեցինք ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ, նա տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, օրենքի նախագիծն այլեւս չի քննարկվելու:

- Տիկին Արզումանյան, այս ընթացքում Ձեզ կարողացա՞ն բացատրել, հիմնավորել, որ ԲՈՀ-ի անհրաժեշտությունը չկա:

- Ոչ մեկը ոչ մի բան չկարողացավ բացատրել: Եվ, փաստորեն, այդ օրինագծի դեմ դուրս եկան ե՛ւ ԲՈՀ-ը, ե՛ւ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ռեկտորների խորհուրդը: «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագիծն, ամենայն հավանականությամբ, դուրս կգա շրջանառությունից:

- Տեղեկություն ունենք, որ Կրթության եւ գիտության նախարարն այցելել է ԲՈՀ, հանդիպել ձեզ հետ ու խոստացել, որ ԲՈՀ-ը պահպանվելու է, շարունակելու է իր գործունեությունը:

- Ես գրել եմ եւ էլի ասում եմ՝ ԲՈՀ-ի լինել-չլինելը քաղաքական հարց է: Առավել եւս այդ հարցը չի կարող քննարկվել Գիտության պետական կոմիտեի շրջանառության մեջ դրած օրենքի նախագծով: 

Ձեր նշած գիտական կազմակերպությունները հատկապես ինչի՞ն են դեմ հրապարակված օրենքի նախագծում:

- Բացասական եզրակացություն է տրվել ամբողջ օրենքի նախագծին: Մոտ 20 էջանոց կարծիքներ են դրանք: Նախագիծը չստացված է:

- Կարծում եք՝ օրինագիծն ընդհանրապե՞ս կհանվի շրջանառությունից, թե՞ կլրամշակվի, կփոփոխվի եւ նորից կներկայացվի:

- Ես ասում եմ՝ միայն Գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքը եթե կարդաք, կհասկանաք, որ այնտեղ օրենք չկար:

-Իսկ, ըստ Ձեզ, ինչ նպատակ է հետապնդում այդ օրինագիծը:

Ես չգիտեմ նպատակը: Վատ չէր լինի, եթե իրենցից հարցնեիք, թե ինչ նպատակ էր հետապնդում այս նախագիծը: Ես չեմ հասկանում:

Սամվել Հարությունյանը մի առիթով մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը ճիշտ է համարում միացյալ կառույց ունենալը, որի ձեռքում կենտրոնանա ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան, այդ թվում՝ այլ գերատեսչությունների կազմում գործողների: Նա ասել էր, որ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքում են դրանք կենտրոնացնում, գործը բավականին տուժում է:

- Վերջապես ամեն ինչ տեղն ընկավ. այսինքն՝ նպատակը ամեն ինչ իր ձեռքը վերացնե՞լն է եւ տվյալ դեպքում ոչ պրոֆեսիոնալն էլ 24 տարի գործող ԲՈ՞Հ- ն է: Ես էլ  կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ բոլորը կենտրոնացվեն Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ձեռքում: Իմիջիայլոց, կարծում եմ, որ գիտական հանրությունն այս գաղափարը ավելի շուտ կողջունի, քան հակառակը:

- Օրենքի նախագծով նաեւ սահմանվում է, որ պաշտոնատար անձինք իրավունք չեն ունենա պաշտոնավարման ընթացքում հավակնել գիտական աստիճանի: Դրա վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

- Ես դա ճիշտ եմ համարում, բայց նախանցյալ տարի Արմեն Աշոտյանն առաջ քաշեց այդ գաղափարը՝ օրենքում փոփոխություն առաջարկեց, բայց Ազգային ժողովում չընդունվեց:

- Տիկին Արզումանյան, օրինագիծը շրջանառությունից հանելու որոշումը ձեր հաղթանա՞կն եք համարում, որովհետեւ դուք համառորեն պայքարեցիք ու չընկրկեցիք:

- Եթե անգամ հաղթանակ եմ համարում, միեւնույն է իրականում դա շատ տխուր է, որովհետեւ չեմ կարծում, որ պետական մի կառույցը մյուս կառույցի հետ «պատերազմի» մեջ պետք է մտնի, հետո էլ հանրությունը սպասի, թե դրանցից ով կհաղթի: Դա շատ տխուր է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10129 դիտում

Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ

Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան

Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները

«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ

Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ

Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը

Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից

«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են

Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ

Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում

Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին

Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով

Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ