Ընթերակաները պարտադիր կհամարվեն ոչ բոլոր դեպքերում, փոխարենը`պարտադիր կլինի տեսագրությունը

2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությունը քննչական գործողություններին։

Ընթերակայի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները և միջազգային փորձն ուսումնասիրելու արդյունքում՝ քննչական կոմիտեն առաջարկել է ընթերակաների մասնակցությունը պարտադիր համարել միայն որոշ  քննչական գործողությունների կատարման ժամանակ, մի շարք քննչական գործողությունների ժամանակ նրանց մասնակցությունը կբացառվի, իսկ որոշների դեպքում՝ կկիրառվի տեսաձայնագրառումը։

Այսպես՝ նախագծով նախատեսվում է, որ քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը:

Միաժամանակ սահմանված են այն բացառությունները, որոնց դեպքում ընթերակաների մասնակցությունը նախատեսված չէ, դրանք են՝

1) փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ և փաստաթուղթը (կամ դրա պատճենը) կամ առարկան կցված է քրեական գործին.

2) կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային և (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (sms) վերծանումների, աբոնենտների տվյալների, հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին.

3) ՀՀ ՔԴՕ 241-րդ հոդվածով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները կցված են քրեական գործին,

4) նամակագրության առգրավման ու զննման դեպքում:

Նախագծով առաջարկվում է որոշ քննչական գործողությունների համար պարտադիր համարել տեսաձայնագրառումը՝ ընթերականեր հրավիրելու փոխարեն։  Օրինակ՝ դիակը ճանաչման ներկայացնելու ընթացքն ու արդյունքները առաջարկվում է այսուհետ ամրագրել տեսաձայնագրառման կիրառումով:
Քննմանը, արտաշիրիմմանը, մարդուց նմուշ ստանալուն մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ կամ փորձագետներ:

Բայց գոյություն ունեն քննչական գործողություններ, որոնց ընթերակա չի մասնակցում կամ դրանց ընթացքը չի տեսաձայնագրառվում: Այս խումբ քննչական գործողությունների ցանկում են ընդգրկված այն դեպքերը, երբ փաստաթղթերը, առարկաները կցվում են քրեական գործին և կարող են յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հետազոտվել: Նման պայմաններում վերանում է այն տեսաձայնագրառելու կամ, առավել ևս, ընթերակայի մասնակցությամբ զննելու անհրաժեշտությունը: Դրանք են՝ 

- անձի մասնակցությամբ նրա ներկայացրած փաստաթղթերի ու առարկաների զննությունը,
- ձայնագրությունը զննելը և լսելը,
- նամակագրությունը զննելը և առգրավելը (այս քննչական գործողություններին մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ, կապի հաստատության ծառայողներ):

Հարկ է նշել, որ հատուկ առանձնացվել են նաև տեսաձայնագրառման ընթացակարգին վերաբերող  չափանիշներ: Մասնավորապես, հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Ինքնին տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողության սկսելու պահից, առանց ընդհատման՝ բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի:

Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ, հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռք առնում՝ քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում է քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:

Հատկանշական է, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնին ընթերակաների ինստիտուտի գործունեությունն այդքան էլ արդյունավետ չէ և երբեմն անգամ կրում է ձևական բնույթ: Ընթերակաների ինստիտուտն իսպառ բացակայում է երկրների մեծամասնությունում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Կանադայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում: ՌԴ, Վրաստանի, Ղազախստանի քրեական դատավարության օրենսդրությունն ընթերակաների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների թիվը զգալիորեն կրճատել է, իսկ Ղրղզստանի քրեական դատավարության նոր օրենսգրքով ընթերակայի ինստիտուտը հանվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3276 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին