Վանաձորի քաղաքապետարանը սպառնում է «աղբի փողը» ուշացնողներին, իսկ աղբն անձեռնամխելի է

Վանաձորի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որով վանաձորցիներին նախ հիշեցնում է, որ համայնքի բնակիչները պարտավոր են ժամանակին վճարել աղբահանության վարձավճարները, այնուհետ նախազգուշացնում է՝ սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` ժամանակին չվճարված աղբահանության վճարի գումարի 0.15%-ի չափով:

Այն, որ քաղաքապետարանը հետամուտ է սեփական եկամուտների հավաքագրման գործին, գովելի է, սակայն, մեղմ ասած, տարօրինակ է, որ քաղաքապետարանը բնակիչներից պահանջում է ժամանակին կատարել աղբահանության վճարները, փոխարենը մոռանալով, որ արժեր մեկ-մեկ էլ ուշադրության կենտրոնում պահել սահմանված ժամկետներին աղբահանության իրականացմանը: Նախորդ տարիների հետ համեմատած, աղբահանության ոլորտում դրական փոփոխություններ, թեեւ կան, սակայն աղբահանության խնդիրը Վանաձորում շարունակում է օրակարգային մնալ:

Ու քանի դեռ աղբահանության որակը չի հասել բավարարի, քաղաքապետարանի կողմից բնակչության հետ նախազգուշացումների ու տույժ տուգանքների լեզվով խոսելը, մի տեսակ տեղին չէ:

Լավ կլիներ, որ քաղաքապետարանը տուգանային սանկցիաներ կիրառելուց առաջ վերահսկողությունը ուժեղացներ քաղաքում աղբահանության որակի նկատմամբ ու հետո նոր բնակչության հետ խոսեր նախազգուշացումների լեզվով:

Տպել
1199 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը