Երևան
12 °C
Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրից բխող քաղաքական հավանական զարգացումների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հետ:
- Պարոն Զուրաբյան, նոյեմբերի 24-ին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիր: Այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ եք՝ հայաստանյան քաղաքական կյանքի հետագա զարգացումների առումով: Մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական Մոսկվային ցույց տվեց, որ, եթե ՌԴ-ն իրեն չսատարի 2018-ին վարչապետ դառնալու հարցում, ապա Հայաստանը վերջնականապես «կուղեւորվի» Եվրոպա: Այլ կերպ ասած, ԵՄ-ին Սերժ Սարգսյանը դարձնու՞մ է այլընտրանք ԵԱՏՄ-ի նկատմամբ՝ իր պաշտոնի համար:
- Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը՝ պետք է հարցնել նրանից: Ես գտնում եմ, որ Հայաստանը շատ լավ պայմանագիր է ստորագրել, որը լայն հնարավորություններ է բացել Հայաստանի սոցիալական, քաղաքական, մշակութային բնագավառների համար՝ Եվրոպայի հետ համագործակցելու առումով: Այս պայմանագիրը պետք է կյանքի իրավունք ստանա:
Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ է ասվում Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին կամ Ռուսաստանի կողմից ինչ է ասվում, ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ուժերը չունեն խնդիր որեւէ մեկից համաձայնություն ստանալու որեւէ մեկին իշխանության բերելու համար: Սովորաբար լրագրողները մեկ-մեկ հարցեր են բարձրաձայնում, որ ինձ զարմացնում է: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը ի զորու է Հայաստանի ցանկացած ներքին խնդրի միջամտել: Մասնավորապես՝ իշխանության խնդիր լուծելուն: Այլ բան է, որ կարող է որեւէ մեկին աջակցել կամ չաջակցել: Իշխանության հարցը լուծվում է Հայաստանում, բայց, ցավոք սրտի, չի լուծվում ամենաժողովրդավարական ճանապարհով:
- Պարոն Զուրաբյան, հիշենք, որ ներկայում ՀՀ վարչապետը Կարեն Կարապետյանն է, ով վայելում է պաշտոնական Մոսկվայի բարձր հովանավորությունը: Սերժ Սարգսյանը, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով՝ միտում չունե՞ր ՌԴ-ին ցույց տալ, թե ինչպես Կարապետյանը չկարողացավ թույլ չտալ համաձայնագրի ստորագրումը, ինչպես, օրինակ ժամանակին այն կանխվեց Հովիկ Աբրահամյանի կողմից՝ նկատի ունենալով նաեւ այն վարկածը, որ Կարապետյանի անունը շրջանառվում է, որպես 2018 թվականի վարչապետի թեկնածու:
- Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում կողմից է շրջանառվում Կարեն Կարապետյանի անունը: Կարծում եմ, որ շրջանառության մեջ դրել են մեր լրատվական դաշտի պայմանական ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները, որոնք ինչ-որ ինտրիգ են փնտրում, որը գոյություն չունի: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ներսում կկարողանա լուծել այդ հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018-ին: Ինտրիգ չկա, որպեսզի նման ինտրիգ լիներ Հանրապետական կուսակցությունում, պետք է լիներ ֆրակցիա, որն առանձնանար եւ առաջարկեր վարչապետի իր թեկնածուին:
- 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Աշոտյանը հայտարարում էր, որ 2018-ի վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է:
- Այսօր մեր իրողությունը հետեւյալն է, կա քաղաքական մեծամասնություն, որը կազմված է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից: Նրանք որոշելու են, թե ում են առաջարկում, եւ ընտրում վարչապետ: ՀՀԿ-ականների մեջ ես հակասություն չեմ տեսնում, դուք տեսնու՞մ եք: Փորձում եք ծայրահեղ, սենսացիոն բան գտնել: Ես կարծում եմ, որ իրենք իրենց մեջ արդեն որոշել են, թե ով է լինելու վարչապետը:
- Իսկ թույլատրելի՞ է, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ վերարտադրվի, որպես ՀՀ-ի ղեկավար: Նրանից դժգոհությունները շատ-շատ են:
- Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանը կամ Հանրապետական կուսակցությունից մեկ ուրիշն այդ դերը ստանձնի: Եթե ցանկանայի, ապա ես էլ կլինեի Հանրապետական: Հայաստանի Սահմանադրությունը, օրենքները չեն խոչընդոտում Սերժ Սարգսյանին, որ նա դառնա գործադիր իշխանության ղեկավար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT