«Արարատ TV»-ն դուխ ունի՞ ՌԴ-ին վիրավորող փորձագիտական կարծիքներ եթեր տալ. անպատասխան հարց

Հայաստանն անբարոյական կնոջ նման Ռուսաստանին դավաճանում է Եվրոպայի հետ: Ռուսական վարկանիշային НТВ իշխանական հեռուստաընկերության նոյեմբերի 28-ի եթերում նման կարծիք հայտնել են ռուս փորձագետներն՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրմանը:

ՀՀԿ-ական կողմը հերթական վիրավորանքը ռուսական մեդիայի կողմից շատ հանգիստ է ընդունում: Պատգամավոր Կարեն Ավագյանը կարծում է, որ ինչ-որ անհայտ ուժեր փորձում են, «կռիվ գցել» դարավոր բարեկամներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

«Դա կոնկրետ խմբերի կարծիքներ է, որոնք ուզում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Պաշտոնական դիրքորոշում կարելի է ընդունել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կարծիքը, բայց ոչ այդ փորձագիտական խմբինը: Մնացածը՝ կարծիքներ են, որոնց չեմ կարծում, որ պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց ՀՀԿ-ական Ավագյանը:

Երեւանի Մելիք Ադամյան 2 հասցեում գործող ՀՀԿ-ի պաշտոնական օրգան հանդիսացող «Արարատ» հեռուստաընկերությունն իրեն կարող է նման ճոխություն թույլ տալ՝ Ռուսաստանի հասցեին նման վիրավորանքներ հրապարակելով, «Հայկական ժամանակ»-ի այս հարցն Ավագյանին շփոթեցրեց:

«Դուք ուզու՞մ եք, որ ես պատասխանեմ այդ հարցին: Ես այդ հարցին չեմ պատասխանելու»,-ասաց նա:

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինչ-որ տեղ Հայաստանի Հանրապետությունից վիրավորված է, խանդ է դրսեւորում:

«Կարծում եմ, որ իրենք են ինչ-որ տեղ վիրավորված, որ իրենց այդպես են պահում: Արդեն համաձայնագիրը ստորագրված է, ամեն ինչ արված է, եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք, իրենք պետք է համակերպվեն: Այո, Ռուսաստանի կողմից կա խանդ, քանի որ նրանք այս ընթացքում հեգնախառն ինչ-որ հայտարարություններ են անում: Կարծում եմ, որ պետք չէ այդքան ուշադրություն դարձնել, մենք պետք է կենտրոնանաք մեր գործի վրա»,- նշեց Աճեմյանը:

Հարցին, թե ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն անելիք ունի այս հարցում, Աճեմյանն ասաց.

«Մենք էլ կարող ենք մեր մասնավոր եւ ոչ մասնավոր կանալներով կարծիք հայտնել, բայց կարծում եմ, որ դրա կարիքը չկա: Դեսպանատունն ինքը կորոշի, թե ինչ անի»,- նշեց նա:

Մեր հարցին էլ, թե «Արարատ» հ/ը-ն կհամարձակվեր ՌԴ-ին նման կերպ վիրավորել, Աճեմյանը հրաժարվեց պատասխանել.

«Ես չեմ կարող ասել, իրենց հարցրեք: Ես հիմա նիստի եմ, չեմ կարող պատասխանել: «Արարատ» հեռուստաընկերության ղեկավարությանը հարցրեք, իրենք ինչ-որ ձեւով կպատասխանեն»,- նշեց նա:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով ռուսական եթերի այդ հրապարակումները պատվեր է համարում, բայց ոչ իշխանության ճամբարից, եւս առաջարկում է «Արարատի» համարձակության սահմանները Մելիք Ադամյան 2-ից ճշտել: Մելիքյանը խորհուրդ է տալիս այդ փորձագետների կարծիքներին լուրջ չվերաբերվել:

«Ես կարծում եմ, որ հայ փորձագետները նման կարծիք չունեն, իսկ ինչ վերաբերվում է այդ կարծիքներին, ապա ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը խիստ տարբերվում է այդ փորձագետների կարծիքներից: Փորձագետները կարծիքները հիմք չեն կարող հանդիսանալ: Կարծում եմ, որ նաեւ պատվեր էր: Չգիտեմ, պետք է ճշտվի: Պաշտոնական Մոսկվայի կողմից չէր կարող լինել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքը եւս բացասական կերպով էր անդրադարձել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, իսկ ՀՀԿ-ին ֆաշիստ պիտակն էր դակել:

Տպել
5037 դիտում

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում