Բասենի պելետը՝ ընդդեմ ռուսական գազի

Այս ձմեռ Շիրակի մարզի գյուղերի մեծ մասում, նաեւ Գյումրիում, Երեւանում, Վանաձորում, Արմավիրում շատերը կջերմանան ոչ թե գազով, փայտով կամ էլեկտրականությամբ, այլ Շիրակի մարզի Բասեն համայնքում արտադրվող նոր վառելիքով՝ պելետով:

Գաղափարի հեղինակը Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է: Գյուղապետ եղած ժամանակ էլ, հիմա էլ բահը ձեռքին՝ վառելիքի արտադրամասում է:  Պատվերները շատ են, հազիվ են հասցնում հատուկ տեխնոլոգիայով չոր ծղոտը պելետի վերածել: 

Պելետը, որն իրենից ներկայացնում է խտացված ծղոտ,  որպես վառելիք իրեն արդարացրել է, հակառակ պարագայում գնորդների մեծ բանակ չէր ունենա: Այն էկոլոգիապես մաքուր է, եւ բարձր է օգտակար գործողության գործակիցը:

«Պելետի հատիկի խտությունը մեծ է  փայտի խտությունից»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը: Հստակ հաշվարկ կա. 140քմ մակերեսով բնակարանը մեկ ամիս ջեռուցելու համար պահանջվող 800կգ վառելահատիկը ՝ պելետը, համահավասար է 4կբ փայտին:  

Պելետի 1կգ-ը վաճառվում է 50 դրամով: Այս պահին դեռ ամառվանից ստացված պատվերներ են ավարտին հասցվում: Նորերի ընդունման համար հումք չունեն: «Տարին երաշտ էր, ծղոտը թանկացավ»,- ասում է պելետի արտադրությամբ զբաղվող Համլետ Պետրոսյանն ու ընդգծում՝ երկրորդ տարին է պելետի  աննախադեպ պահանջարկ կա:

Սրանով պայմանավորված էլ նոր ծրագիր կիրականացվի Բասենում, կընդլայնվի պելետի արտադրամասն ու մանր վառելահատիկի փոխարեն սպառողին կառաջարկվեն պելետի սալիկներ: Բասենում եւ հարակից գյուղերում պելետը լայնորեն է կիրառվում: Երեւանից եւս պատվիրատուների մեծ թիվ կա: Հերթագրվածերը շատ են, նախապատվությունը, սակայն տրվում է նրանց, ովքեր իրենց հետ հումքն էլ կբերեն արտադրամաս: Պետրոսյանի ծղոտը վերջանում է, նորն էլ գնել չի կարող, իսկ եթե գնեց, պելետի գինը պետք է բարձրացնի:

Պելետը ցանկացած վառարանում հնարավոր է վառել, իսկ եթե հենց այս վառելիքի համար նախատեսված վառարան լինի, ապա ջեռուցման սեզոնին խնդիրներ չեն առաջանա: Նման վառարան հիմա Բասենի մանկապարտեզն ունի: Արդեն փորձարկվել է, օգուտն էլ զգացնել է տվել: 4 օրը մեկ 100կգ պելետով  է այն լիցքավորվում, աշխատում է ավտոմատացված տարբերակով՝ 1 օրում ծախսելով 12կվտ էլեկտրաէներգիա: Հաջորդ տարի արդեն  մանկապարտեզի վառարանը կաշխատի ոչ թե էլեկտրականությամբ, այլ նոր վառելիքով: Հայաստանի էկոգյուղ Բասենում գոմաղբից կենսագազ կարտադրվի: Այս  տարի կատարված փորձերը դրական ելք են ունեցել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17709 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը