Նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով սահմանվել են դպրոցներում անցկացվելիք քննությունների օրերը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դեկտեմբերի 4-ի հրամանով հաստատվել է 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը եւ ժամանակացույցը:

Ըստ այդմ,  

հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ եւ 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում եւ ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:

12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 25-29-ը եւ/կամ հունիսի 1-23-ը:

Ինչպես հայտնի է, 12-րդ դասարանի սովորողներին հնարավորություն է ընձեռվել դեկտեմբերին ավարտական քննություն հանձնել այն առարկայից կամ առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու երկրորդ կիսամյակում եւ որոնցից չեն հանձնելու միասնական քննություն:

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար, ըստ հրամանի, սովորողները մինչեւ դեկտեմբերի 5-ը գրավոր պետք է դիմեն դպրոցի տնօրենին, իսկ հաստատության տնօրենը դեկտեմբերի 5-ից մինչեւ 11-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով պետք է փոխանցի Գնահատման եւ թեստավորման կենտրոն (ԳԹԿ): Այսպիսով, ավարտական դասարաններում սովորող աշակերտները սովորականից շուտ քննություն հանձնելու համար դիմում գրելու ժամանակ, փաստորեն, արդեն չունեն կամ գրեթե չունեն:

Հունիս ամսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու դիմում-հայտերը հաստատության տնօրենը նույն ձեւով ԳԹԿ է փոխանցելու փետրվարի 1-ից մինչեւ մարտի 15-ը ներառյալ:

Քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողները հանրակրթական ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

1) «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե:

2) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե:

3) «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

4) «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից` բանավոր՝ ազգային փոքրամասնությունների դասարաններում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար գրավոր քննության ժամանակ կարող է տրվել լրացուցիչ 30-40 րոպե` ապահովելով երեխայի կարիքին համապատասխան պայմաններ:

9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են.

1) «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը տրվում է 90 րոպե:

2) «Գրականություն» առարկայից` բանավոր:

3) «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր:

4) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե:

5) «Բնագիտություն»ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ առարկայից՝ գրավոր՝ սովորողի ընտրությամբ, քննությանը տրվում է 120 րոպե:

6) «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ) առարկայից` բանավոր` սովորողի ընտրությամբ.

7) «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում):

8) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:

9) «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

Սովորողները քննասենյակում տեղավորվում են վիճակահանության միջոցով: Քննության ընթացքում քննասենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են.

1) «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:

2) «Հայոց պատմություն» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:

3) «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր` դեկտեմբերին կամ հունիսին. քննությանը տրվում է 120 րոպե:

4) «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար` դեկտեմբերի կամ հունիսի քննաշրջանի ընթացքում` ըստ սովորողի ցանկության:

5) «Մայրենի լեզու եւ գրականություն»  առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար` դեկտեմբերի կամ հունիսի քննաշրջանի ընթացքում` ըստ սովորողի ցանկության:

ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն, ուսման մեջ գերազանց առաջադիմության համար Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գերազանցության մեդալի հավակնորդ սովորողները թույլատրվում են քննության`ըստ նախարարություն ներկայացված ցուցակի: Քննությունների միջեւ ընկած օրերին դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով: Քննությունից բացակայած կամ ուշացած մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է մեդալ ստանալու իրավունքից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
26598 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս