Երևան
12 °C
Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Սա ոչ թե հատուկ կազմակերպված հանդիպում է, այլ տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստի շրջանակներում։ Այսինքն՝ քանի որ ե՛ւ Նալբանդյանը, ե՛ւ Մամեդյարովը այնտեղ են լինելու, համանախագահները որոշել են հանդիպում կազմակերպել։
Փորձագետները միակարծիք են, որ այս հանդիպումից որեւէ բան սպասելն իմաստ չունի, որովհետեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որեւէ նոր բան չկա։ Բոլորը մնացել են իրենց տեսակետներին, ու ոչինչ չի հուշում, որ կողմերը տեսանելի ապագայում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Ահա այս անփոփոխության ֆոնին, թերեւս, ավելի մեծ ուշադրության է արժանի ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված միտքը։
Շուգարյանի գաղափարը հետեւյալն է․ հարկավոր է Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչեւ չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, եւ հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։
Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, եւ Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետեւող միջին վիճակագրական մարդը ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավու՞նք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որեւէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն։
Բոլորովին այլ է Ղարաբաղի վիճակը, որովհետեւ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քնած հային կացնահարելը ազգային հերոսություն է, որի բանակը հայ գերիներին եւ զոհվածներին գլխատում է եւ հատված գլուխների հետ նկարվում՝ «Իսլամական պետության» ոճով, եւ որտեղ դպրոցներում սերունդներ են դաստիարակվում այս բովանդակության շրջանակներում։ Հետեւաբար, Ղարաբաղին սեփական կազմի մեջ ներառելու՝ Ադրբեջանի ձգտումը միայն մի հետեւանք կարող է ունենալ՝ հայերի բնաջնջում։ Ահա այս անխուսափելի հեռանկարից խուսանավելն է այն կոնկրետ խնդիրը, որը հաղթահարելու համար Ղարաբաղի ժողովուրդը պետք է անկախություն ստանա։ Հետեւաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նրա գոյության իրավունքը պահպանելու համար է։
Սա, իհարկե, շատ խելացի մոտեցում է եւ պետք է հետեւողականորեն առաջ մղվի հայկական դիվանագիտության կողմից, եւ իհարկե, այս մոտեցման գրագետ մատուցումը կարող է միջազգային հանրության շրջանում բյուրեղացնել Ղարաբաղի անկախության անխուսափելիության եւ անհրաժեշտության գաղափարը։ Եվ այս ընկալման համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով կարող է ոչինչ չնշանակել, այնպես, ինչպես ազգերի ինքնորոշման սկզբունքը Կատալոնիայի դեպքում ընկալելի չէ։
Ու եթե Ռուբեն Շուգարյանի առաջարկի իրացումը կարող է լրջագույնս օգնել, որ միջազգային հանրությունը ավելի լավ ըմբռնի Ղարաբաղի հակամարտությունը, հայաստանյան որոշ ներքաղաքական զարգացումներ կարող են հակառակ էֆեկտն ունենալ։ Ժամանակին ԼՂ հարցի կարգավորման իմաստով մեզ համար դրական գործոն էր համարվում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համեմատությունը որպես ժողովրդավարական երկրներ։ Հայաստանի ներկայացուցիչները մինչեւ վերջերս հնարավորություն ունեին պնդելու, որ ժողովրդավարության մակարդակով Հայաստանն ու Ղարաբաղը՝ մի կողմից, Ադրբեջանը՝ մյուս կողմից, անհամեմատելի մակարդակների վրա են, եւ անկարելի է ժողովրդավարական Ղարաբաղը պատկերացնել բռնատիրական Ադրբեջանի կազմում, որտեղ իշխանությունը պատկանում է մի ընտանիքի, եւ որտեղ Ալիեւը խանի կարգավիճակ ունի։
Իրականում՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի խորքային քաղաքական բովանդակությունը շատ չէր տարբերվում, բայց որոշ ֆորմալ տարբերությունների պատճառով մենք՝ հայերս, կարող էինք այս գործոնը ի ցույց դնել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, այն է՝ Սահմանադրության փոփոխություն եւ խորհրդարանական քվեարկությամբ գործող նախագահ Բակո Սահակյանի ժամկետի երկարացում՝ հետագայում նրա առաջադրման հնարավորությամբ, եւ այն, ինչ սպասվում է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի նշանակում վարչապետի պաշտոնում, դեռ ավելին՝ հետագայում վերանշանակման որեւէ սահմանափակման բացակայությամբ, հայկական կողմի ձեռքից խլում է վերը նշված կռվանը։
Կարծես թե 2003 թվականի նախագահական ընտրությունների ետընտրական կամ նախընտրական հանրահավաքներից մեկի ընթացքում էր, որ այն ժամանակ ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ելույթներից մեկում հետաքրքիր զուգահեռ տարավ։ Ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Անդրկովկասում կար մի Ադրբեջան, մի Հայաստան, մի Վրաստան, ապա ավելացրեց՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո արդեն Անդրկովկասում կա երկու Ադրբեջան մեկ Վրաստան։
Նկատի ունենք՝ հիմա ամեն ինչ ընթանում է այնպես, որ Հարավային Կովկասում լինի երեք Ադրբեջան, մեկ Վրաստան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր
Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու
Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում
Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ
Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ
Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT