Երևան
12 °C
Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Սերժ Սարգսյանի ելույթը կարդալու մտադրություն չունի, որպեսզի բացատրի, թե ինչպես է ստացվել, որ մարզի 1000 հեկտար այգին կադաստրում չի հաշվառվել:
Երեկ «Հայկական ժամանակ»-ը Գաբրիել Գյոզալյանից մեկնաբանություն խնդրեց Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ, սակայն վերջինս ասաց, որ չի ծանոթացել, երեկոյան կծանոթանա, կասի: Այսօր արդեն Գյոզլալյանն այսպես արձագանքեց. «Լավ էլի, այ ցավդ տանեմ: Ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ուզում եմ էդ հարցերով զբաղվեմ»: Հարցին՝ քաղաքականությամբ էլ չե՞ք զբաղվում, չե՞ք հետաքրքրվում անցուցադարձով, վերջնիս պատասխանեց, թե չի ծանոթացել Սարգսյանի ելույթին: Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարման ժամանա՞կ են հողերը դուրս մնացել հաշվառումից, ինչին ի պատասխան նախկին մարզպետն ասա. «Չէ, չի եղել նման բան, չէ, չէ, նորմալ է ամեն ինչ»:
Դիտարկմանը, որ սխալ թվեր է, փաստորեն, ներկայացրել Սերժ Սարգսյանը, նա արձագանքեց. «Չէ, ես չգիտեմ ինչ է ասել»: Այս խոսքից հետո Գաբրիել Գյոզալյանն անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ ունեցած ծավալուն ելույթում նշել էր, որ ուսումնասիրությունների նախնական տվյալները ցույց են տալիս, որ կադաստրի պետական կոմիտեում գրանցված է 20,214 հեկտար պտղատու այգի, մինչդեռ ուղղակի փաստացի հաշվառումը, ցույց է տվել մեկ այլ թիվ՝ գրեթե 25,000 հեկտար։ «Այսինքն՝ 5000-ի տարբերություն: Սա էական հանգամանք է: Միայն Արագածոտնում գրեթե 1000 հեկտար չգրանցված է: Լավ, ով է գալու խլի: Ես հասկանում եմ, որ այնտեղ որոշակի թեթեւ ծախսեր են առաջանում, բայց մեկ է` վաղ, թե ուշ մեկը գալու է եւ հարցնի, ուստի հենց սկզբից պետք է ճիշտ վարվել: Հատկապես մեծ այգիներ աճեցնողները այնպես չէ, որ շատ մեծ կարիքների մեջ են: Ակնհայտ է, որ հողօգտագործողները խուսափում են այգիների գրանցումից հողի հարկի ավելի բարձր դրույքաչափի եւ կադաստրային գրանցման վճարների պատճառով։ Բայց ինչպես ասացի՝ այս հանգամանքը շատ բացասական ազդեցություն է ունենում: Ի վերջո, նորից եմ կրկնում՝ մեկ է, հիմա չլինի, վեց ամիս հետո լինի, վեց ամիս հետո չէ, մեկ տարի հետո են գալու եւ հարցնեն: 2017 թվականին բազմաթիվ են այդպիսի փաստերը, որ մարդիկ ստիպված են լինում նաեւ զուգահեռ տուգանքներ վճարել»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT