Երևան
12 °C
«Հիշում եմ, որ, երբ անցում էին կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, ասում էին, որ խորհրդարանի դերը բարձրանալու է: Խորհրդարանը չի լինելու կառավարության դակիչ կոճակը, կառավարության կույր աղիքը, բայց մենք իրականության մեջ տեսնում ենք, որ որեւէ բան չի փոխվել, նախորդ բոլոր տարիների փորձը կրկնվում է: Կառավարությունը համարում է, որ այս խորհրդարանի մեծամասնությունն իր գրպանի բնակիչն է, որ խորհրդարանական մեծամասնությունը ցանկացած պահի կարող է բերվել դահլիճ եւ կքվեարկի այնպես, ինչպես կորոշի կառավարությունը: Այս խորհրդարանի մեծամասնությանը կառավարությունը համարում է իր ստեպլերը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտերգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զորհաբյանը՝ պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար տարեվերջին ծանրաբեռնված օրակագրով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելը:
Նաիրա Զորհաբյանը «ՀԺ»-ին տեղեկացրեց, որ «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները դեմ կքվեարկեն այն բոլոր օրենքների նախագծերին, որոնք պահանջում են լայնամասշտաբ քննարկումներ, բայց զեկուցվում են արտահերթ ռեժիմով:
«Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք քաղաքական ուժերի հանդեպ: Եթե իրենք չեն հարգում իրենց մեծամասնությանը խորհրդարանում, ապա դա իրենց ներքին խնդիրն է: Այն նախագծերը, որոնք պահանջում են երկարատեւ քննարկումներ, ապա վաղը «Ծառուկյան» դաշինքը դրանց այս ռեժիմի պարագայում քվեարկելու է դեմ»,- ասաց Զոհրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը երեկ տեղեկացրել էր, որ կառավարության հրավիրած արտահերթ նիստն անցկացվում է գրեթե դատարկ դահլիճում՝ մոտ 20 պատգամավորով: Զոհրաբյանն իրավիճակը մեկնաբանեց այսպես.
«Նրանք ձանձրանում են, որովհետեւ բերվել են արագ դակելու համար: Նրանք տարբեր տեղերից բացականչում էին՝ արագ ավարտենք, գնանք մեր գործերով: Այդ մարդկանց ինչ-որ մեկը պետք է բացատրի, որ իրենց հիմնական գործի տեղը ԱԺ-ն է: Կարծես թե, դարձել է տարիների ավանդույթ, որ տարվա վերջին բերում են բոլոր այն նախագծերը սղացնելու, որոնք նորմալ ռեժիմի ժամանակ լուրջ քննարկումներ էին պահանջելու»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ շահ ունի կառավարությունն օրենքի նախագծերն այս կերպ «սղացնելու» դեպքում, պատգամավորը նշեց, որ նպատակն ավելորդ աղմուկից խուսափելն է:
«Ես նրանց քայլերում լուրջ լոգիկա չեմ տեսնում: Մտածում են ինչքան քիչ քննարկեն, այդքան աղմուկը քիչ կլինի: Հարկային փաթեթը ցույց տվեց, որ նրանք հընթացս անընդհատ խաղի կանոն են փոխում: Կանոնները, որ փոխում են, թե ում վրա են կարելու այս օրենքը, երեւի իրանք ու իրանց պատվիրատուները գիտեն»,- եզրափակեց Նաիրա Զորհաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT