Կարեն Կարապետյանը չունի այնպիսի քաղաքական հենարան, ինչպիսին Սերժ Սարգսյանինն է. Գրիգորիչ

«Քաղաքականության մեջ երբեք անվիճելի հեղինակություններ չեն լինում, պարզապես քաղաքական պայմանների հետեւանքով ընտրվում են հանրության ներկայացուցիչներ»,- խորհրդարանում լրագրողների հարցին պատասխանելով, թե ի՞նչ հեղինակություն պետք է ունենա վարչապետի ապագա թեկնածուն, ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանն ունի՞ անվիճելի հեղինակություն, Սահակյանն ասաց.

«Այս պահին ոչ թե Սերժ Սարգսյանն անվիճելի հեղինակություն է, այլ հենց Սերժ Սարգսյանն է»,- նշեց նա:

Սահակյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ում բոլորն արդեն կողմնորոշված են, թե վարչապետի թեկնածուն ով է լինելու:

«Այս պահին բոլորը կողմնորոշված են եւ որեւէ մեկին, եթե հարցնենք համոզված չեմ, որ նույն պատասխանը չի տալու»,- ասաց նա եւ նշեց, որ Սերժ Սարգսյանը միակ անձն է, որ ունի քաղաքական հենարան:

«Այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն եւ ունի քաղաքական հենարան, Սերժ Սարգսյանն է»:

Հարցին, թե Կարեն Կարապետյանը, որը չի մասնակցել երկրի անկախության համար տարվող գործընթացներին, իրավունք չունի՞ վարչապետ լինելու, Սահակյանն ընդգծեց, որ նա չունի քաղաքական հենարան:

«Եթե Կարեն Կարապետյանն այնպիսի քաղաքական ուժ ունենար եւ այնպիսի ուժ, որը կկարողանար հաղթահարել...անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա: Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չուզենա լինել վարչապետ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հայաստանյան ընտրությունների անբաժան մաս է կազմում ընտրակաշառքի բաժանումը: Լրագրողներից մեկը Սահակյանից հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ ՀՀԿ-ն վարչապետի ընտրության ժամանակ էլ ԱԺ-ում ընտրակաշառք բաժանի:

«Մեզ մոտ ընդունված չէ ընտրակաշառքի հարցը, բայց դուք եւ ժողովուրդն այնքան եք խոսում, որ ես էլ եմ ասում, որ ընտրակաշառք կա: Ազգային ժողովում չի կարող ընտրակաշառք լինել, քանի որ այստեղ այն անձնավորություններն են, որոնք եկել են Ազգային ժողով եւ իրենց խնդիրներն ունեն կապված  կուսակցության հետ»:

Սահակյանի պատասխաններից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ի օրակարգում միայն վարչապետի հարցն է, նախագահի թեկնածուի ուղղությամբ, ըստ Սահակյանի՝ դեռ քննարկումներ չեն եղել:

«Ճիշտն ասած, նախագահի մասին շատ չեմ մտածել, բայց կրկին հանրապետականն է ներկայացնելու: Քննարկման փուլերում կրկին իմ կարծիքը կասեմ: ՀՀԿ-ում շատ արժանիները կան, որոնք կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել»,- ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե «Ելք» դաշինքը հայտարարել է, որ նույնպես կարող է վարչապետի թեկնածու առաջարկել, սա ինչքանո՞վ կխանգարի ՀՀԿ-ի պլաններին, Սահակյանը մեկնաբանեց.

«Ես կուզեմ, որ ընդդիմադիր կողմն էլ ինչ-որ չափով ներկայացնի վարչապետի թեկնածու, բայց ուշադրությունս շատ եմ լարում եւ տեսնում, որ ռիսկային քայլերի չեն գնում»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5528 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել