Արդեն կապրիզի է վերածվում. փոխնախարարը՝ ուսանողների վերսկսած հացադուլի մասին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները քիչ առաջ հայտարարեցին, որ դադարեցնում են բանակցություններն իշխանությունների տարբեր օղակների հետ եւ վերսկսում հացադուլը, քանի որ բանակցություններն արդյունք չեն տվել:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հարցին պատասխանելով տեղեկացրեց, որ  խմբի անդամների հայտարարությանը ծանոթ չէ, բայց նրանց կողմից այս շաբաթ փոփոխությունների առաջարկներ էին ստանալու:

«Հայտարարությանը տեղյակ չեմ, բայց վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի հետ է եղել եւ երիտասարդներին տրվել է շատ հստակ հնարավորություն, որպեսզի ներկայացնեն հստակ առաջարկներ, բայց չենք ստացել: Ես ինքս մի քանի օր առաջ կապվել եմ նրանց հետ եւ խնդրել, որ այս շաբաթվա մեջ ներկայացնեն առաջարկներ, որի համաձայն հնարավոր կլինի կառավարության որոշմամբ առանձնացնել կրթության ոլորտում աչքի ընկնող երիտասարդներին՝ տարկետում տալու համար: Ինձ համար տարօրինակ է, որ երիտասարդները դրա համար երկար պայքարել են, բայց հիմա չեն ցանկանում կիրառել»,- նշեց փոխնախարարը:

Զաքարյանը պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի հարցին՝ տեղեկացրեց, որ երիտասարդները ՊՆ երկու փոփոխությունների առաջարկություն են ներկայացրել, որոնցից մեկն անընդունելի է եղել նախարարության կողմից:

«Նրանք երկու առաջարկ են արել, որից մեկը մենք ասել ենք, որ հնարավոր չէ իրականացնել, որովհետեւ դա ընդհանրապես խաթարում է բանակը: Մենք պատրաստ չենք բանակը խաթարելու: Նրանք առաջարկում են միաժամանակ սովորել եւ ծառայել: Այսինքն՝ արձակուրդի ժամանակ գնալ բանակ, իսկ մնացած ժամանակ՝ դասի: Նման բան կա Շվեցարիայում, իսկ Շվեցարիան էլ անվտանգության խնդիր չունի: Այնտեղ նույնիսկ կարող են բանակ էլ չգնալ: Մենք բացատրել ենք, որ դա անհնարին է: Սա բացասական կանդրադառնա բանակի վրա»,- ասաց Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալը եւ մանրամասնեց, որ մյուս առաջարկը վերաբերվում էր որոշակի չափորոշիչներ սահմանելուն՝ տաղանդավոր երիտասարդներին տարկետում տալու համար:

«Մենք դրա վերաբերյալ նրանց հետ ծավալուն բանակցել ենք: Հիմա փոխանակ առաջարկներ անեն, հայտարարություն են արել, որոնցով խնդիրը չի լուծվի: Արդեն կապրիզի է նմանվում նրանց քայլերը»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխության համաձայն ակադեմիական տարեկետում տրվում է «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում: Ինչը ուսանողների սրտով չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5426 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում