Հացադուլը շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ առաջարկ չլինի. Դավիթ Պետրոսյան

Այսօր առավոտյան «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամներ վերսկսել են հացադուլը։ Սրա մասին հայտարարություն է տարածել նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Հացադուլն ընթանում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։ Համալսարանի անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ այդ լսարանին:

Մեզ հետ հեռախոսազրույցում Դավիթ Պետրոսյանը ասաց, որ հացադուլը վերսկսել են, քանի որ իրենց առաջարկները մեկ ամիս է ուղղակի քննարկման փուլում են: Հարցին, թե ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր օրինագծի 70 ենթաօրենսդրական կետերի քննարկման մասին, ինչ կետեր էին դրանք, Դավիթը պատասխանեց, որ դրանք մեծամասամբ վերաբերում էին «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին:

Իսկ իրենց առաջարկները, որոնցից մեկը ծառայության ու կրթության համատեղումն էր, մեկ ամիս է ՝ անորոշ վիճակում են։ Դավիթը նշեց, որ իրենք հացադուլը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ պատասխան, հայտարարություն կամ առաջարկ չի եղել:

Իրենք հանդիպել ու քննարկումներ են ունեցել ԿԳ նախարարի, պաշտպանության նախարարի, վարչապետի հետ, քննարկումները որեւէ էական արդյունք չեն տվել, դրա համար վերսկսել են հացադուլը:

Հացադուլ հայտարարած մյուս ուսանողը՝ Յուրի Ավագյանը, ֆեյսբուքյան եթերում նկատեց, որ իրենցից հաճախ ակնկալում են առաջակներ՝ խնդրի լուծման ուղիների վերաբերյալ: Դրանք, սակայն, ըստ նրա, համապատասխան գերատեսչությունները պետք է գտնեն: «Մեր պահանջն այն է, որ լիազորված մարդիկ, կրթության եւ գիտության նախարարությունը, պաշտպանության նախարարությունը որոշեն գերակա ուղղությունները եւ ըստ այդմ՝ արժանի, մոտենցիալ ունեցող մարդկանց տրամադվի տարկետման իրավունք: Թե քանի հոգու պետք է տվի տարկետում, թե ինչ պետք է արվի, դա մենք չպետք է որոշենք: Դա երկու նախարաությունները պետք է քննարկեն, հայտարարեն իրենց որոշման մասին: Մենք էլ, տեսնելով իրենց կատարատած աշխատանքը, կհասկանանք՝ արժե՞ դադարեցնել հացադուլը, թե՞ ոչ»,- ասաց Յուրին:

Ակադեմիական տարկետման իրավունքի պահպանման համար պայքարող ուսանողները նաեւ հայտարարություն են տարածել.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ եւ շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ՝

1․ Հազարավոր ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո մեր նախաձեռնությունը գնաց հստակ առաջարկների ներկայացման եւ համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումների ճանապարհով,

2․ Քննարկումների հիմք դարձած մեր առաջարկները ենթադրում էին թե՛ կոռուպցիոն ռիսկերից տարկետման իրավունքի ինստիտուտի ձերբազատում, թե՛ շնորհալի երիտասարդների գիտակրթական գործունեության շարունակականություն՝ համատեղված զինծառայության անցնելու սահմանադրական պարտավորության հետ,

3․ Այնուամենայնիվ, քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա հայտնի օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որեւիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել։ Համապատասխան նախարարությունների հետ մեր աշխատանքի ընթացքը հնարավորինս լուսաբանելու եւ շոշափելի արդյունքի բացակայությունը պարզաբանելու նպատակով տեղեկացնում ենք, որ Պաշտպանության նախարարությունը՝

ա․ Հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը՝ չի ընդունում գիտության ոլորտի վրա օրենքի ունեցած ծանր ազդեցության շուրջ մտահոգությունները եւ տարկետման իրավունքի կարեւորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար,

բ․ Ռազմարդյունաբերական համալիրի շրջանակներում պատրաստ է օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով կրթության շարունակականության խնդիրը,

գ․ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, որը նախատեսում է կառավարության որոշմամբ տարկետման իրավունքի տրամադրման հնարավորություն, կիրառելի է համարում միայն այն գիտությունների դեպքում, որոնք գերակա են ռազմարդյունաբերական համալիրի տեսանկյունից, եւ միայն այն երիտասարդների համար, որոնք կդիտարկվեն հանճարեղ կամ բացառիկ։ Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց եւ գոնե փոխադարձաբար ընդունելի որեւէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները եւ պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը պահանջում է պահպանել տարկետման իրավունքը եւ ընդամենը վերացանել այդ իրավունքի տրամադրման ճանապարհին առկա կոռուպցիոն երեւույթները: «Զինապարտության մասին» նոր օրեքնով նախատեսվում է, որ տարկետման իրավունքից այսուհետ կարող են օգտվել միայն այն երիտասարդները, որոնք կցանկանան մասնակցել «Պատիվ ունեմ» ծրագրին: Այս դեպքում էլ նրանց տարկետման իրավունք կտրամադրվի միայն բակալավրիական համակարգում սովորելու ընթացքում: Օրենքը մի շարք բացառություններ նույնպես նախատեսում է, օրինակ՝ մարզիկների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3617 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում