Երևան
12 °C
Վարչապետի առաջիկա ընտրությունների, հնարավոր թեկնածուների ու Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին մեր հարցերին պատասխանեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս կարծում է՝ միանշանակ, Սերժ Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը:
- Պարոն Սաֆարյան, վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը դրական խոսեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության եւ նրա անձի մասին՝ նշելով, որ վերջինս իր համար ընդունելի եւ օգտակար անձնավորություն է: Ի՞նչ մեսիջ էր պարունակում այս խոսքը, արդյո՞ք դա նշանակում է, որ չի բացառվում՝ վարչապետի ընտրություններում Կարեն Կարապետյանը լինի ՀՀԿ-ի թեկնածուն:
- Ես կարծում եմ վարչապետի հարցը արդեն պարզ է: Կարծեք թե, վարչապետի տեղում ավելի շատ կարող է Սերժ Սարգսյանը լինել: Այլ բան է, որ Սերժ Սարգսյանը նման ուղերձներ հղում է Կարեն Կարապետյանին նրա համար, որ վերջինս համաձայնի դառնալ առաջին փոխվարչապետ:
- Gallup International Association-ի անցկացրած վերջին հարցումները ցույց տվեցին, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն ընկել է: Ի՞նչ հակասություն կա այդ հարցումների ու Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության միջեւ:
- Ոչ մի հակասություն չկա: Իրականում, ուղղակի, հարցումները ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, չի ձգում, իսկ այ, Սերժ Սարգսյանը կարծում է, որ որպես իր տեղակալ լավը կլինի:
- Պարոն Սաֆարյան, իսկ ի՞նչ են ցույց տալիս Ձեր վերլուծությունները, եթե ո՛չ վարչապետ, ապա կառավարությունում ի՞նչ ազդեցիկ պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը, որտե՞ղ կցանկանա շարունակել իր «ծառայությունը», ինչպես ինքն է նշում հարցազրույցում:
- Բացի վարչապետից ուրիշ ոչ մի: Նախագահ չի դառնա, իսկ կառավարությունում այլ պաշտոն չի զբաղեցնի: Կարող է միայն մի պահ որոշել կարճաժամկետ մնալ կուսակցության նախագահ:
- Շատ է խոսվում նաեւ, որ կարող է դառնալ պաշտպանության նախարար: Ի՞նչ կասեք սրա մասին:
- Դա բացառվում է ուղղակի: Նա չի կարող մնալ եւ աշխատել որեւէ մեկի կամ Կարեն Կարապետյանի ենթակայության տակ: Նման բան ուղղակի բացառված է: Որեւէ նախարարի, թեկուզ եւ ուժային, բացառում եմ: Ես ճիշտ հակառակն եմ տեսնում, որ նա կնախընտրի լինել վարչապետ՝ իր վրա վերցնելով ռազմական եւ արտաքին քաղաքականության ուղիղ ղեկավարումը, ի դեմս այդ բլոկի նախարարների, իսկ տնտեսական բլոկը կթողնի, հավանաբար, Կարեն Կարապետյանին:
- Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ-ի՝ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, որին Դուք եւս ներկա էիք: Ի՞նչ կասեք հանդիպման մասին, ի՞նչ նոր պարզաբանումներ եղան Ձեզ համար:
- Հանդիպումը եղել է բացառապես եւ առաջին հերթին դպրոց այցելած կամ հենց դպրոցի ունկնդիրների առջեւ հանդես եկած ամենատարբեր փորձագետների եւ դասախոսների հետ: Մենք ուղղակի կիսվել ենք այն տպավորություններով, որոնք ստացել ենք, եւ ըստ այդմ որոշակի առաջարկություններ ներկայացրել՝ ծրագիրն ավելի բարելավելու եւ ավելի շատ հմտություններ զարգացնելու համար: Եթե ուզում եք իմանալ որեւէ կոնկրետ առաջարկ՝ ավելի շատ ընդդիմադիր գործիչների հրավիրելու մասին առաջարկ է եղել, որպեսզի Հանրապետական կուսակցության երիտասարդ ակտիվի համար սովորական լինի ընդդիմադիր խոսքը, տարաձայնությունը եւ նրանք ավելի հակված լինեն քաղաքականության մեջ կոնֆլիկտները լուծել բանավեճերի, համոզելու միջոցով: Սակայն ես ինձ թույլ չեմ տա բացել որեւէ այլ մանրամասն, որովհետեւ, որքան էլ հանդիպումն առանձնապես մեծագույն ստրատեգիական խնդիրների չի վերաբերել, համենայնդեպս հայտարարվել է, որ հանդիպումն առանց հղումների է, չլուսաբանման ենթակա, ուղղակի, որպեսզի բոլոր կողմերը կարողանան անկաշկանդ հայտնել իրենց դիտարկումները:
ՀայԱրփի Բաղդասարյան
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT