Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը ահաբեկչություն չէ. ԱԱԾ-ն կփոխանցի՞ նյութերը ԱՄՆ-ին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից մի քանի օր է անցել, սական դեռ հայտնի չէ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից առայժմ խնդրում են բավարարվել միայն տարածած հաղորդագրությունով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց ԱՄՆ քաղաքացու կողմից ՀՀ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Մասնավորապես իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Հետագայում, ինչպես պարզվեց, ԱԱԾ կողմից մեղադրվող անձը Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբրետ Քուրքյանն է:

Հաղորդագրությունում հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայտարարվում է Քուրքյանի՝ Հայաստանի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու գործընթացի մասին: Սակայն չի նշվում՝ արդյո՞ք նրանց շրջանակը ճշգրտված է, թե՞ ոչ:

Թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Պարոն Աթանեսյան, տվյալ դեպքում ԱԱԾ-ն ո՞ւմ կարող է որպես հանցակից դիտարկել:

- Կարծում եմ, եթե ԱԱԾ-ն նման հաղորդագրություն է տարածում, խոսքը չի կարող գնալ ինչ-որ ֆեյսբուքյան գրառումների, զուտ համացանցում տեղի ունեցող քննարկումների մասին: Ենթադրաբար կան ինչ-որ փաստական տվյալներ, որ այդ արարքները, որի մեջ կասկածվում է այդ անձը, պետք է տեղի ունենային, ինչ-որ ռեալ նախապատրաստություն կա: Եթե նման տվյալներ չկան եւ խոսքը միայն գրագրության մասին է, դա խիստ զարմանալի է, չեմ ուզում հավատալ: Այդ դեպքում մենք կունենանք հանցագործություն, որը կոչվում է սահմանադրական կարգը տապալելու կոչեր, բայց ոչ թե ահաբեկչություն: Եթե խոսքը ահաբեկչության մասին է, ապա պետք է լինեն այլ փաստական տվյալներ, որոնց մասին չի հաղորդվում եւ դա նորմալ է: Այսինքն՝ եթե հայտարարում են ահաբեկչության փորձի մասին, ուրեմն խոսքը չի կարող գնալ զուտ խոսակցությունների, կամ հայտարարությունների մասին, պետք է լինեն ինչ-որ գործողություններ, լրացուցիչ փաստեր:

- Պարոն Աթանեսյան, այսինքն, այդ կոչերի տակ մեկնաբանություններ գրողները, կամ դրանք հավանողները կարո՞ղ են դիտարկվել որպես հանցակից, թե՞՝ ոչ:

- Չեմ կարծում, որ մեկնաբանություն գրողները, հետեւողները կամ հավանողները կարող են հանցակից լինել, որովհետեւ ահաբեկչությունը չի կարող կատարվել համացանցում: Համացանցի օգնությամբ միգուցե կարող են հավաքագրել, կազմակերպել, դրա հետեւում պետք է կանգնած լինեն այլ գործողություններ: Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը եւ դա մեկնաբանելը, կամ հավանելը երբեք ահաբեկչություն չէ: Ուրմեն կան ինչ-որ բաներ, որի մասին մեզ չի հաղորդվում, փաստեր իրականության մեջ կատարված գործողություններ պետք է լինեն: Նախապատաստել նշանակում է զենք ձեռք բերել, խմբավորում ունենալ պլանավորել այդ հարձակումը: Բավականին մեծ փաստական բազա պետք է ունենալ նման բան հայտարարելու համար, միայն ՖԲ-ում գրելով չէ: Գիտե՞ք՝ հոգեկան հիվանդն էլ կարող է մտնել ֆբ-ում գրել ինչ-որ զառանցանքներ, կոչ անել սպանել բոլորին, կազմակերպել ցեղասպանություն: Եթե իրենք հայտարարել են ահաբեկչության մասին, ուրեմն կան տվյալներ, որ մեզ չեն հաղորդում, հակառակ դեպքում՝ ահաբեկչություն չի կարող լինել ստատուս գրելով կամ մեկնաբանելով:

- Եթե զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ տվյալ լիներ, ԱԱԾ-ն այս փուլում դա կհրապարակե՞ր:

- Չեմ կարող ասել: Հրապարակելը շատ հայեցողական է, պարտականություն չկա:

- Այնուամենայնիվ ԱԱԾ-ն, ըստ ձեզ, չի՞ շտապել հանցակիցների մասին հայատարարելով նկատի ունեն այն հանագամքը, որ եթե անգամ լինեն հանցակիցներ, ապա կարող են, օրինակ, փախուստի դիմել:

- Մենք ենթադրությունների դաշտում ենք հայտնվում, քանի որ չգիտենք՝ ով է եղել, ինչ է արել: Հիմա ինչ է եղել՝ գուցե մենք երբեւէ չիմանանք, գուցե նման հայտարությամբ ինչ-որ բանի հասած լինեն, դա նորմալ է հատուկ ծառայության համար:

- Ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող Ռոբերտ Քուրքյանն ասում է, որ ինքը ոչ թե ՀՀ, այլ՝ ԱՄՆ քաղաքացի է: Եթե անգամ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ արտահանձման պայմանագիր ունի, կարո՞ղ է այդ անձը տեղափոխվել Հայաստան:

- Ոչ, դա բացառվում է, մենք ոչ մի պայմանագիր ԱՄՆ-ի հետ չունենք, եթե չեմ սխալվում ԱՄՆ-ն ոչ մեկի հետ էլ նման պայմանագիր չունի, իր քաղաքացիներին չի հանձնում: Բայց եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, որ անձը ահաբեկչությամբ է զբաղվում, այդ նյութերը կարող են փոխանցվել բարի կամքի դրսեւորման ձեւով ԱՄՆ իշխանություններին, եւ եթե իրենք ինչ-որ հիմնավոր բան գտնեն, կարող են իրականցանել հետապնդում: Ահաբեկչության հարցով ԱՄՆ-ն շատ խիստ քաղաքականություն ունի: Եթե կա ահաբկչություն, տեսականորեն շատ հնարավոր է, որ ենթարկվի պատասխանատվության:

- Ասացիք հիմնավոր փաստեր, բայց ԱՄՆ իրավապահները գնացել հարցաքննել են այդ անձին եւ  հեռացել, այսինքն՝ ձերբակալություն տեղի չի ունեցել: Սա նշանակո՞ւմ է, որ այնուամենայնիվ հիմնավոր փաստեր առկա չեն եղել:

- Դա բավականին բարդ է, փաստերը դեռ քիչ են, այդ ապացույցը պետք է դատավարական տեսք ունենա՝ ԱՄՆ օրեքներին համապատասխան: Ուստի ասել, եղել ա, չի եղել, միգուցե եղել է բայց իրենց օրենսդրությամբ բավարար չի եղել, որ գնան առաջ: Ամեն դեպքում, մարդիկ արձագանքնել են, տեղեկատվություն են ստացել, դա չի նշանակում, որ վատն է եղել, հնարվոր է ամերիկայն դատավարական ձեւին չի համապատասխանում, դրա համար առաջ չեն գնացել, կարող է եւ ոչ մի բան չկա, ամեն ինչ հնարավոր է: 

- Պարոն Աթանեսյան, ի վերջո ո՞րն է ելքը, ինչ «ճակատագիր է» սպասվում ԱԱԾ-ի կողմից հետախուզվող անձին:

- Ճակատագիրը ամերիկյան դատարանը կորոշի, եթե էդ մարդու նկատմամբ լինի մեղադրանք եւ ապացույցներ լինեն բավարար... Դժվար է ասել, այն ինչ-որ մեզ մոտ հիմնավոր է, ԱՄՆ-ում այլ է: Եթե ունեն տվյալներ մեր ԱԱԾ-ն կարող է փոխանցել, հետապնդում կլինի, չի լինի դա արդեն քաղաքական որոշում չէ, դա արդեն ամերիկյան իրավապահները կորոշեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4062 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու