Հարկային արտոնություններ պետք չեն, որ մասնավորն աշխատավարձ բարձրացնի. ՀՀԿ-ական պատգամավոր

Աղքատության, գնաճի եւ ըստ Սերժ Սարգսյանի մասնավոր սեկտորում տեղի ունեցող աշխատավարձի բարձրացման շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, երկու ամիս առաջ սկսված եւ կանգ չառնող առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը զսպելու համար պետությունն ի՞նչ պետք է անի:

-Գնաճը կապված է հիմնականում միջազգային գների փոփոխությունների հետ, որտեղ պետությունը որեւէ գործիքակազմ չունի: Մեր պետությունը չի կարող միջազգային գների վրա ազդել: Կարագի գինը, եթե միջազգային շուկայում թանկանում է, բնականաբար հայկական շուկայում էլ է թանկանում:

- Պահանջ կա, որ խոշոր տնտեսվարողների, մասնավորապես, «Ալեքս Գրիգ» ընկերությունում պետք է լրացուցիչ ստուգումներ իրականացվեն, որը զբաղվում է կարագի ներկրմամբ: (Այն պատկանում է ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի ընտանիքին):

- Այսի՞նքն...Լրացուցիչ ստուգումների անհրաժեշտություն լինում է ցանկացած տնտեսվարողի մոտ, որը ունի գերիշխող դիրք: Դրա համար Հայաստանում գործում է հակամենաշնորհային կառույցը եւ անհրաժեշտ ստուգումներ են իրականացվում, համապատասխան տվյալներ են ձեռքբերվում:

- Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանն ասում էր, որ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճ է նախատեսվում: Տնտեսական այս պայմաններում, երբ մասնավոր տնտեսվարողներին հարկային արտոնություն չի տրվում, աշխատավարձի բարձրացումը իրականանալի՞ է:

- Իսկ ի՞նչ է նշանակում հարկային արտոնություններ տալ: Հարկային արտոնություննե՞րն են, որ պետք է թույլ տան, որ աշխատավարձը բարձրացվի, եթե հարկային արտոնություններ չկան, ուրեմն աշխատավարձը չպե՞տք է բարձրանա:

- Այսինքն՝ անհրաժեշտություն չկա՞ որոշ հարկեր զիջել:

- Հարկերի զիջումը կապել աշխատավարձի բարձրացումների հե՞տ, հարցի իմաստը չեմ հասկանում:

- Հարկերը բարձր չե՞ն:

- Հարկերը բա՞րձր...հարկերն այնքնան են, որքան սահմանված է դրույքաչափը: Դա կապել աշխատավարձի բարձր կամ ցածր լինելու հետ բացարձակ կապ չունեցող երկու մեծություն ենք ուզում համեմատել:

- Մասնավոր սեկտորին ի՞նչ արտոնություններ են պետք պետության կողմից, որ կարողանա աշխատավարձ բարձրացնել:

- Աշխատավարձ բարձրացնելու համար պետք է արտադրողականություն բարձրացնել: Ոչ, թե հարկային արտոնություն է պետք: Ցանկացած աշխատավարձի բարձրացում, որը հիմնված չէ արտադրողականության բարձրացման վրա, դա ուղղակի կործանարար է:

- Պետությունը ինչ-որ գործիքակազմ կիրառու՞մ է, որ արտադրողականությունը բարձրանա:

- Դա տնտեսվարողը պետք է անի, որ իր հիմնարկում արտադրողականությունը բարձրանա:

- Այսինքն՝ պետությունը ոչ մի քայլ չպե՞տք է անի, որ մասնավորը շահագրգռվի «գործ դնել»:

- Որպեսզի աշխատավարձը բարձրանա՞:

Տնտեսագետներն ասում են, որ մասնավորին հարկային արտոնություն է անհրաժեշտ: Սխա՞լ են վերլուծում տնտեսագետները:

- Եթե հարկային արտոնություն տանք ու դրա հետեւանքով աշխատավարձերը բարձրանան, հետո ի՞նչ կլինի: Այսօր հրաժարվում ենք եկամտահարկից ու եկամտահարկի չափով աշխատավարձը բարձրանում է, որը քիչ չէ՝ մինչեւ 36 տոկոս է: Իսկ թոշակը որտեղից ենք տալու՞:

Տնտեսագիտական կարծիք կա, որ մասնավոր սեկտորում աշխատավարձը չի բարձրանում, որովհետեւ ոլորտում 80 տոկոսը մենաշնորհային է: Այսինքն, եթե մասնագետը հրաժարվի աշխատել մի ՍՊԸ-ում, ապա նա չունի ոչ մի այլընտրանք եւ դառնում է գործազուրկ: Համամիտ ե՞ք:

- Չեմ կիսում այդ տեսակետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49774 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ