Երևան
12 °C
Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների թեմայով ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած քննարկումը, որ երեկ տեղի ունեցավ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, գոնե այս փուլում տվեց առկա հարցերի պատասխանները եւ հիմնավորեց, որ Հայաստանի քաղաքացիները պատվաստումներից խուսափելու որեւէ պատճառ չունեն, ընդհակառակը, պետք է շահագրգռված լինեն իրենց երեխաների պատվաստումներն իրականացնելու հարցում։
Քննարկման ընթացքում մի շարք հետաքրքիր փաստեր արձանագրվեցին այն պնդումների կապակցությամբ, որոնք վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ահասարսուռ եզրակացություններ անելու հիմք էին տվել։ Մասնավորապես խոսվում էր, որ ԱՄՆ-ում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներից հետո 18 հազար 727 պրոբլեմատիկ դեպք է արձանագրվել, որոնցից 63-ը ավարտվել են մահվան ելքով։ Քննարկման ընթացքում, որին մասնակցում էին առողջապահության նախարարը եւ պատվաստումների ոլորտի պատասխանատուներ ու մասնագետներ, պարզվեց, որ 18 հազար պրոբլեմատիկ դեպքը կամ բարդացումը առաջացել է 35 միլիոն պատվաստվածների շրջանում։ Այսինքն՝ 35 միլիոն պատվաստված անձանցից 18 հազարի մոտ ինչ-որ բարդացում արձանագրվելու մասին տեղեկատվություն է եղել։ Մինչ այս տեղեկատվության բովանդակության մեջ խորանալը նշենք, որ ահազանգով զուգորդված դեպքերը կազմում են ընդհանուրի 0.05 տոկոսը։ Աշխարհում չկա որեւէ առողջապահական միջոցառում, որ 0.05 տոկոսի ռիսկ չպարունակի, նույնիսկ ատամ պլոմբելը։
Բայց պապիլոմայի պատվաստման դեպքում իրավիճակը շատ ավելի ակնհայտ է։ Խնդիրն այն է, որ վերը նշված 18 հազարը ոչ թե պատվաստման հետեւանքով առաջացած բարդություններ են, այլ պատվաստումից հետո առաջացած բարդությունները։ Այսինքն, պատկերավոր ասած, եթե որեւէ մեկը պապիլոմայի դեմ պատվաստումից հետո ավտովթարի է ենթարկվել եւ վնասվածք ստացել, այս անձը ընդգրկվել է վերը նշված 18 հազար 727-ի մեջ։ Նույնը վերաբերվում է նաեւ 63 մահերին։ Դրանք ոչ թե պապիլոմայի դեմ պատվաստման արդյունքում առաջացած մահերն են, այլ պապիլոմայի դեմ պատվաստված անձանց շրջանում առաջացած մահերը, որոնց կապը պատվաստման հետ որեւէ կերպ հիմնավորված չէ։ Եվ եթե նույնիսկ ուղղակի կապ ունենային, դա ընդհանուր պատվաստվածների թվի մեջ 0.0001 տոկոսն է։ Ցանկացած բժշկական միջամտության՝ նույնիսկ ամենաանվնաս համարվողների մահվան ռիսկը ավելի բարձր է համարվում, քան 0.0001 տոկոսը։
Հաջորդ կարեւոր պնդումը, որ լայն քննարկում էր ստացել սոցիալական ցանցերում, այն էր, որ պապիլոմայի դեմ պատվաստման հետեւանքով աղջիկների մոտ անպտղություն է զարգանում։ Մասնագետները, սակայն, բացատրեցին, որ պապիլոմայի դեմ պատվաստանյութը կամ ավելի ճիշտ՝ պատվաստման հետեւանքով առաջացած հակամարմինը ոչ թե բջիջ է, այլ, պատկերավոր ասած՝ «բջիջի լուսանկար», հետեւաբար նման դերակատարում չի կարող ստանձնել, այսինքն՝ չբերություն չի կարող զարգացնել, եւ միջազգային վիճակագրությունը հաստատում է պնդումը։
Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե ինչու՞ է պատվաստումն իրականացվում հատկապես պապիլոմա վիրուսի երկու տեսակների դեմ, մինչդեռ վիրուսը ավելի մեծ թվով տեսակներ ունի։ Այս հարցն էլ պարզաբանվեց հետեւյալ կերպ. միայն արգանդի վզիկի քաղցկեղի պարագայում է, որ ուռուցքների 98 տոկոսում հայտնաբերվում են պապիլոմա վիրուսի վերը հիշատակված երկու տեսակները։ Հետեւաբար, վիրուսի միայն այս երկու տեսակների պարագայում է ապացուցված նրանց քաղցկեղածին հատկությունը եւ հետեւաբար՝ ապացուցված է միայն այս երկու տեսակների դեմ պատվաստումների արդյունավետությունը։
Քննարկման ընթացքում, ըստ էության, չհաստատվեցին տեղեկություններն այն մասին, թե ինչ-որ երկրներում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներն ընդհատվել են դրանց վնասակարության հիմքով։ Ոչ մի երկիր ծրագիրը նման հիմքով չի դադարեցրել։ Իսկ միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս պատվաստման արդյունավետությունը։ Հետեւաբար, երեկվա քննարկման արդյունքում արձանագրվեց, որ պատվաստումը ոչ միայն վնասակար չէ, այլեւ օգտակար է եւ անհրաժեշտ։
Նշենք նաեւ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով՝ շեշտեց, որ քննարկումը նախաձեռնելուց հետո հրապարակային հայտարարություն է արել, խնդրելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին դեմ արտահայտվող մասնագետներին արձանագրել եւ ներկա լինել քննարկմանը։ Սակայն, փաստորեն, ոչ մի նման մասնագետ այս կոչին չէր արձագանքել։ Փաշինյանն իր ելույթում արձանագրելով սա, ասաց, որ քննարկման արդյունքներով չլսեց որեւէ բան, որ պիտի անհանգստություն առաջացնի պատվաստումների կապակցությամբ։ Բայցեւայնպես Փաշինյանը նորից հայտարարեց, որ եթե կան մասնագետներ, ովքեր պատրաստ են հիմնավորել տվյալ պատվաստման վնասակարությունը, անպայման արձագանքեն, եւ նրանց փաստարկները պատշաճ քննարկման առարկա կդառնան։ Իսկ քանի դեռ նման մասնագետներ եւ փաստարկներ չկան, պատվաստումների վնասակարության մասին որեւէ պնդում արժանահավատ համարել չի կարելի։ Այնպես որ՝ ձեր երեխաներին տարեք պատվաստումների, սիրելի հայրենակիցներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր ընդդիմության մի մասը յուր լրագրողներով ամեն օր իրականացնում է Ալիևի երազանքը․ Ղազարյան
Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Գարնանային վարարումների ռիսկերի գնահատման և կանխարգելման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կձևավորվի
Բացահայտումների հետ կապված դիրքորոշում ունե՞ք, մասնակցո՞ւմ եք ընտրություններին․ Սիմոնյանը՝ քաղաքական ուժերին
Դմբուլիկ, որձ թոռ, Վարդան Մամիկոնյան անել, շուն-շանգյալ․ թույլիկների Մորզեի այբուբենը․ Թորոսյան
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոն
«Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը
Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է հայտեր համակարգիչների և ՏՏ պարագաների ձեռքբերման գնումների համար
Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ
Իմ մասնակցությամբ միջոցառումներին եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման հեռացնելու եմ
Մարդ վաճառողը հայրենիք ու պետություն էլ կվաճառի. վաճառել են հող, մանկապարտեզ, երկաթուղի, գազատար. Կարապետյան
Զելենսկին 10 տարով պատժամիջnցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների նկատմամբ
Վերին Լարսով մինչև շաբաթ օրը Հայաստան այնքան մեքենա է գալու, որ հեղուկ գազի գները կիջնեն. Պապոյան
Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան
«Գելլափ ինթերնեշնլ»-ի հարցումներով ոգևորվող, փող ծախսողները պետք է դրանց որակի մասին այս նկարը նայեն. Սիմոնյան
Ադրբեջանի հետ չենք քննարկում ո՛չ ԼՂ հայերի, ո՛չ էլ Բաքվի հայերի վերադարձը․ դրանք պրովոկատիվ են. Փաշինյան
Պի՛ղծ տասովշիկներ, Հայաստանում կա միայն մեկ «եղանակի նաչալստվա», և դա ժողովուրդն է. Ռուբինյան
Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին
Ենթադրենք՝ Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ին, տեսնում ենք այնտեղ մզկիթ, ինչպիսի՞ն կլինի մեր ռեակցիան. Փաշինյան
90-ականներից բնակարան ստանալու հերթում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը
Կալուգացի օլիգարխի թիմի կաշառքների ձայնագրությունները հավակնում են դառնալ ավելի երկար, քան «Սանտա Բարբարան» էր
Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի և պարարտանյութի նոր խմբաքանակ
Ինչքան շատ են ընտրակաշառք բաժանելիս բռնվում, այնքան շատ են ախմախ բաներ խոսում. Ռուբինյան
Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալու պետական այցով. Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ օրակարգով է նա ժամանում
Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել, մեծ իրադարձություն է և ոչ միայն ֆուտբոլային իմաստով. Փաշինյան
ՀՀ կառավարությունը վավերացրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Մարդկանց ուզում են դարձնել իրենց թուլափայից կախված հնազանդ հպատակներ. Կոնջորյան
5-10 մլն ստռոյկի համար պետք ա, իրանց համար էդ մի բաժակ ջուր ա. ընտրություններին առնչվող նոր ձայնագրություն
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Գյումրիի հրապարակում կմասնակցի հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող համերգի
Մասնագիտական քննարկում է կազմակերպվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի նորոգման աշխատանքների վերաբերյալ
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ հայերին չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ
Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի՝ կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ տեսանյութ
Ինչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ին
Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև
ԿԳՄՍՆ-ն վերջին զանգի կապակցությամբ շրջաբերականներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և ՀՀ մարզպետարաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT