Պարտադիր պետք է 6/8 ե՞րգ գրեի, որ նոր իմ մասին հիշեիք. Իգոր Սարուխանովը նեղացած է հայերից

Մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ ծագումով հայ ռուսաստանցի հայտնի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Իգոր Սարուխանովի  «Я по крови АРМЯНИН» երգի պրեմիերան: 

Այսօր Ռուսաստանից Հայաստան տեսակամրջի ուղիղ միացման ժամանակ, որ կազմակերպել էր «Սպուտնիկ Արմենիան», երգիչն իր դժգոհությունը հայտնեց, ասելով. «Հենց երգելուս ոճը փոխեցի, բոլորդ միանգամից ինձ հիշեցիք, պարտադիր պետք է 6/8 երաժշտությա՞մբ հանդես գայի, որ նոր իմ մասին այստեղ հիշեին»:

Իգոր Սարուխանովը նշեց, որ բազմիցս մտածել է այն մասին, թե ինչու Հայաստանում իրեն ոչ ոք չի հիշում  և վերջապես հասկացել պատճառը:  Նրա խոսքով, նոր սերունդը Հայաստանում  իրեն բոլորովին չի ճանաչում, անգամ վստահ չէ, թե իր երգերն այստեղ լսում են: «Եթե ինձ Կիրկորովի պես ամեն օր հեռուստացույցով ցույց չեն տալիս, ուրեմն ի՞նչ, չպիտի՞  Ճանաչի այս սերունդը ինձ», ասում է Իգոր Սարուխանովը:

Երգիչն իր խոսքում բազմիցս օրինակ բերեց Սոսո Պավլիաշվիլուն ասելով, որ նա Հայաստան է գալիս տարին մի տասը անգամ, և որ ինքը արդեն 20 տարի է Հայաստանում չի եղել:  Իգոր Սարուխանովը նշեց, որ վերջին անգամ Հայաստանում և Արցախում եղել է 20 տարի առաջ և բացասական հիշողություններով է գնացել այստեղից, «շատ բաներ ինձ այդտեղ դուր չեկավ, ամենուրեք պայթեցված  եկեղեցիներ, ավերածություններ, երեխաների ամենալավ խաղալիքը «կալաշնիկով ավտոմատն էր», ասում է նա: Միակ լավ տպավորությունը եղել է այն, որ Իգոր Սարուխանովին ցույց են տվել իր տատիկը հայրենի տունը: Հայաստանը  Սարուխանովի մոտ այսպիսի տպավորություն է թողել: Այդ տարիներին նրա հայրն է մեքենայով երկու որդիներին Մոսկվայից բերել մինչև Գորիս: Երգիչն իր մնացած պատկերացումները Հայաստանի ու հայ ժողովրդի մասին  ստացել է ֆիլմերից, գրքերից և պատմություններից:  Միակ հայերեն երգը, որ  նա գիտի և երգել է «Ջուր եմ ծախում» երգն է:  

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե երբ է Իգոր Սարուխանովը  նախատեսում համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում, երգիչն ասաց. «Եթե այդտեղից  ինձ քսան տարի  է չեն զանգահարել և երբեք չեն հրավիրել, ես ինչպե՞ս գամ»:  Իգոր Սարուխանովը վստահեցնում է,  որ միայն իր  ցանկությունը շատ քիչ է, և հարց է, արդյո՞ք մարդիկ կգան իր համերգին, թե չեն գա, նա մտավախություն ունի, որ երբ  գա Հայաստան, այստեղ մարդիկ կանցեն կողքով և չեն էլ նկատի իրեն: Իգոր Սարուխանովը հույս ունի, որ ևս երկու 6/8 երգ գոնե պետք է գրել, որ նոր Հայաստանում մտածեն իրեն հրավիրելու մասին:

Ուզբեկստանում ծնված արմատներով  հայ Իգոր Սարուխանովը 4 տարեկանից ապրում է Ռուսաստանում: Երաժիշտ Իգոր Սարուխանովը, որի մասին Հայաստանում քիչ գիտեն, Ռուսաստանում հայտնի է ոչ միայն որպես մեծ կիթառահար, այլեւ որպես տաղանդավոր երգիչ եւ կոմպոզիտոր:

Իր գործունեությունը մեծ բեմերում Իգոր Սարուխանովը սկսել է  «Синяя птица», «Цветы»  և «Круг» խմբերից: Սարուխանովի կարիերան սկսվել է 1985 թ. Մոսկվայում կայացած Երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնի ծրագրի շրջանակներում, որտեղ երգիչն արժանացել է Մոսկվայի մասին լավագույն երգի մրցույթի «Մոսկվայի տիեզերք» առաջին մրցանակին: 1986 թվականին հեռարձակվել է երգչի  առաջին  «Если нам по пути» ձայնասկավառակը:

Ստացել է «Братиславская лира» փառատոնի դափնեկրի կոչում: 1984-ին, Սոպոտում կայացած փառատոնում, որպես «Позади крутой поворот» երգի հեղինակ արժանացել է առաջին մրցանակին:  Որպես բանաստեղծ եւ կոմպոզիտոր աշխատել է Թոնիաս Մագիի հետ, Սերգեյ Չելոբանովի, Աննե Վեսկիի, Ալեքսանդր Մարշալի, Բատիրխան Շուկենովի,  «ԱՍտուդիո»-ի  խմբի անդամ Ալեքսեյ Չումակովի, ««Город 312» խմբի ` Նիկոլայ Տրուբաչի  եւ այլոց հետ: Իսկ հայաստանցի ունկնդրին թերեւս Սարուխանովը հայտնի է միայն «Дорогие мои старики» երգով:

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4064 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ