150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 26-ից դառնում է 28 % (տեսանյութ)

Բենզինի եւ գազի գնաճը հունվարի 1-ից գործող Հարկային օրենսգրքի որոշ դրույթների կյանքի կոչման հետեւանք էր: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված բենզինի եւ սեղմված գազի գնի բարձրացումը, այսպես պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Սեղմված գազի հիմնական խնդիրն այն էր, որ մի երկու տարի առաջ սեղմված գազի վրա ընդհանրապես ակցիզային հարկ չկար, հետո կիրառեցին եւ 1000 խմ-ի վրա դրեցին 8330 դրամ: Այս հունվարի 1-ից երեք անգամ թանկացրեցին: 8330 դրամը դարձել է 25 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Սա հանգեցրեց նրան, որ մեկ խմ-ի համար 190 դրամը դարձավ 210-220 դրամ: Դիզվառելիքի մասով ակցիզային հարկը իջեցրեցին, կարծեմ 35 հազար դրամից դարձել է 13 հազար դրամ, բայց նախկինում ԱԱՀ չկար դիզվառելիքի վրա, բայց այդ ավելացված արժեքի հարկն այդ 35 հազար դրամից ավելի շատ է, դրա համար դիզվառելիքի գինն ավելի շատ է աճել՝ 60 դրամով: Գյուղատնտեսությունը, որն օգտագործում է 6 մլն լիտր կամ ավելի վառելիք, ապա նա ԱԱՀ-ով չի աշխատում ու գյուղացին իր ծախսերի հետ կմնա միայնակ: Սա էլ կհանգեցնի գյուղմթերքի թանկացման: Պետությունը պետք է հասկանա, թե այս թանկացումը եղել է միայն հարկային բեռի ավելացման չափո՞վ, թե՞ սրան ավելացել է նաեւ բիզնես անողների շահութաբերության աճը»,- ասում է Միքայել Մելքումյանը:

Վերջինս առաջարկում է 150-300 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը թողել նույնը: Սակայն 26 տոկոս եկամտահարկ վճարողներն, ըստ Մելքումյանի, պետք է վճարեն 28 տոկոս: Պատգամավորի առաջարկած օրենքի նախագիծը կառավարությունը մերժել է:

Նոր հարկային օրենսգրքի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտները, որոնք աշխատում էին քառակուսի մետրի սկզբունքով 2018 թվականի հուլիսի 1-ից կանցնեն շրջանառության հարկի 8 տոկոսի, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից՝ 10 տոկոսի:  Ըստ ԱԺ փոխնախագահի՝ հանրային սննդի օբյեկտների առեւտրային սրահի 1 քմ-ն  հաշվվում է 2000-2500 դրամ, օրինակ, եթե սրահը 100 մետր է, ապա մեկ ամսվա վճարը կազմում է 250 հազար դրամ (գումարած եկամտահարկ): Սա վերաբերվում է մինչեւ 600 քմ տարածքներին:

«Հիմա սա վերացնում են, իսկ հուլիսի մեկից գործում է 8 տոկոս շրջանառության հարկը: Սա հարկային բեռ է առաջացնելու: Պարզ է, որ սննդի օբյեկտներում էլ է գնաճ տեղի ունենալու»,- ասում է ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46528 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել