Երևան
12 °C
Նախօրեին գնաճի թեմայով Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը առնվազն կարելի է տարօրինակ համարել:
Խնդիրն այն է, որ թեման որպես այդպիսին գոյություն չունի, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը: Ըստ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի, Հայաստանում գնաճի իդեալական մակարդակը 4 տոկոսն է: Բայց կարող է շեղվել այդ մակարդակից 1.5 տոկոս վերեւ կամ ներքեւ: Այսինքն, եթե Հայաստանում արձանագրվում է 2.5-ից 5.5 տոկոս գնաճ, ապա դա հոյակապ է՝ դա գնաճի թույլատրելի միջանցքն է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ նախօրեին հրապարակած տեղեկանքի համաձայն, Հայաստանում 12- ամսյա գնաճը եղել է 2.6 տոկոս: Այսինքն, գնաճը եղել է թույլատրելի՝ հոյակապ միջանցքի ամենացածր կետի վրա: Մտահոգության որեւէ առիթ, պատճառ, պայման, իրավիճակ պետք է որ չլինի:
Բայց, հասկանում եք, Սերժ Սարգսյանին դա մտահոգում է այնքան, որ նա խորհրդակցություն է հրավիրում: Ուրեմն կամ վիճակագրական տվյալներն են ոչ հավաստի, կամ կան ներքաղաքական բնույթի հարցեր, օրինակ՝ զանգվածային ընդվզումների կանխազգացումներ: Բայց թողնենք սա եւ անդրադառնանք բուն գնաճի թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնած մի քանի մտքերի:
«Մենք ունենք բազմաթիվ լծակներ՝ պարզելու, թե շուկաներում տատանումներն իրոք օբյեկտիվ գործընթացների արդյունք են, թե տնտեսավարողների ագահության պատճառ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Շուտով կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարին: Երբեւէ նրա գլխավորած իշխանությունը օգտագործե՞լ է այդ «բազմաթիվ լծակները» եւ պարզե՞լ է արդյոք, թե այդ 10 տարիներին, ասենք, շաքարավազի, բանանի, բենզինի, ալյուրի եւ բազմաթիվ այլ ապրանքների գների տատանումները օբյեկտի՞վ են արդյոք: Եթե, օրինակ, համաշխարհային շուկայում շաքարավազը էժանանում էր 30-35 տոկոսով, իսկ Հայաստանում դրա գինը չէր փոխվում, դա օբյեկտի՞վ էր, թե Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխ, շաքարի ներկրման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանի «ագահության պատճառ»: Եթե հետեւենք տարատեսակ պաշտոնյաների հայտարարությունների, շաքարի գինը Հայաստանում միշտ էլ օբյեկտիվ է եղել:
Տարիներ շարունակ Հայաստանում բանանը, որը առանց այդ էլ 1.5 անգամ թանկ է, քան, ասենք, եվրոպական մի շարք երկրներում, Ամանորին ընդառաջ թանկանում է եւս 10-40 տոկոսով: Հիմա դա օբյեկտի՞վ է, թե՞ Քեթրինի Միհրանի «ագահության պատճառ»: Այս դեպքում պաշտոնական մակարդակներում որեւէ հրապարակային ակնարկ, թե սա օբյեկտիվ չէ, չի եղել: Երբեք:
Ու այսպես բազմաթիվ՝ առաջին հերթին ամենալայն սպառման ապրանքների վերաբերյալ:
Բայց անդրադառնանք այս պահին ամենաքննարկվող ապրանքների գների տատանումներին: Օրինակ, բենզինը: Հունվարի մեկից բենզինի ակցիզը թանկացավ, որը բերեց բենզինի մանրածախ գնի բարձրացմանը: Առաջին հայացքից սա օբյեկտիվ է: Բայց՝ միայն առաջին հայացքից: Ըստ 2013 թվականին կնքված համաձայնագրի, Հայաստանը քվոտա ստացավ Ռուսաստանից բենզին ներկրելու համար: Այդ բենզինը, ըստ համաձայնագրի, պետք է մատակարարվեր Ռուսաստանի ներքին գներով: Այս պահին Ռուսաստանում մեկ լիտր բենզինի մանրածախ գինը 41,7 ռուբլի է կամ 355 դրամ: Դա՝ մանրածախը: Մեծածախ գինը, որով պետք է ըստ այդ համաձայնագրի մատակարարվեր Հայաստանին, շատ ավելի ցածր է: Մոտ 240 դրամ: Ու հենց այդ գնով էլ բենզինը իբր մատակարարվում է Հայաստանին: Իբր: Իրականում այդ գնով բենզինը մատակարարվում է Հայաստանում գրանցված «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որի միակ բաժնետերը հենց ռուսական «Ռոսնեֆտն» է: Վերջինս ոչինչ չի անում: Միայն ստանում է քվոտայով մեզ հատկացված էժան բենզինը ու շատ ավելի թանկ գնով վաճառում այլ ներկրողների: Հիմա բենզինի գինը Հայաստանում օբյեկտիվ մակարդակի՞ է, թե ոչ: Եթե քվոտայով բենզինը ուղիղ, առանց «Ռոսնեֆտ Արմենիայի» հասնի Հայաստան, որքանո՞վ այն էժան կլինի: Նույնը դիզվառելիքի դեպքում, որը ավելի շատ է թանկացել:
Ու ընդհանրապես, Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, Ռուսաստանի հետ գտնվում է միեւնույն տնտեսական տարածքում, բայց լայն սպառման բազմաթիվ ապրանքներ, մեղմ ասած, շատ ավելի թանկ են Հայաստանում, քան Ռուսաստանում: Ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները որոշակիորեն վերահսկում են հարյուրավոր սուպերմարկետներից ու մեգամարկետներից բաղկացած ամբողջական ցանցեր, սակայն որեւէ կերպ փորձ չեն անում այդ ցանցերը բերել Հայաստան իրենց մատակարարումների սխեմաներով: Դրա արդյունքում Հայաստանում գները էականորեն կնվազեին, բայց միեւնույն ժամանակ, դա կշոշափի տեղացի օլիգարխների՝ հատկապես Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխների շահերը: Եթե Սերժ Սարգսյանը իրոք այդքան մտահոգված է թանկացումներով, ապա չարժի՞ արդյոք խորհրդակցության ժամանակ խոսել հենց դրա մասին: Իհարկե արժե: Բայց այդ թեմայով խորհրդակցություն Սարգսյանը չի հրավիրի երբեք: Գնաճը, իհարկե, մտահոգիչ է, բայց իր մտերիմ օլիգարխների շահերը գերակա են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT