Երևան
12 °C
14:45- ԱԺ խորհրդի անդամները նախագահականից դուրս գալով՝ արագ հեռացան:
14:20- Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:

13:25- Քիչ առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի խորհրդի անդամների հանդիպումը: Նախագահական նստավայրից դուրս եկան ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Խոսրով Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Հակոբյանը: «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են քննարկել Սերժ Սարգսյանի հետ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի անցման հետ կապված հարցեր եւ հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել. «Նոր անցումային շրջանն էինք քննարկում՝ դեպի խորհրդարանական համակարգ։ Գնահատականներ, անելիքներ եւ տեսակետների փոխանակում կատարվեց»:
Նույն պատասխանը տվեց նաեւ Միքայել Մելքումյանը նշելով, որ այս պահին շտապում է այլ հանդիպման: «ՀԺ»-ի թղթակիցը Արմեն Ռուստամյանից նաեւ հետաքրքրվեց, թե նախագահականում ինչպես որակվեց ԵԼՔ-ի բացակությունը եւ ինչ կարծիք ունի այն մասին, որ ԵԼՔ-ը առաջարկում էր այս հանդիպմանը չգալ: Հարցը ՀՅԴ խմբակցության ղեկավարի կողմից անպատասխան մնաց: Ավելի ուշ նախագահական նստավայրը լքեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ պատգամավոր Հրայր Թովմասյանը: Աշոտյանը «ՀԺ»-ի հարցին, թե ինչ է քննարկվել, նշեց, որ նախագահի մամուլի ծառայությունը համապատասխան մամուլի հաղորդագրություն կթողարկի: Հրայր Թովմասյանն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ են քննարկվել», բայց հրաժարվեց մանրամասներ ներկայացնել:
12:19- Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։ Հանդիպման նպատակը պաշտոնապես հայտնի չէ, բայց հավանական է, որ Սերժ Սարգսյանն ԱԺ խորհրդի անդամներին իր մոտ է կանչում, որպեսզի քննարկեն կառավարման խորհրդարանական համակարգի անցումը: Փետրվարից Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման:
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը նախագահական նստավայրից փոխանցում է, որ այս պահին արդեն նախագահական նստավայր են ժամանել հանդիպման մասնակիցների մեծ մասը:

Լուսանկարում՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական մեքենան
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրավոր հունվարի 9-ին դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ ԱԺ խորհրդի մյուս անդամներին՝ կոչ անելով չմասնակցել Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությանը: Փաշինյանի գրության մեջ ասված էր.
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.
Հարգելի պարոն Բաբլոյան.
Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.
ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։
Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։
Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն եւ տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։
Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որեւէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով։
Կանխավ շնորհակալություն։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT