Հնարավոր է, գեներալիտետն է կանգնած Վիգեն Սարգսյանի դեմ արշավի հետեւում. Վահան Բադասյան

Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճիշտ էր:

- Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետեւ պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, եւ ինքը պետք է նման հարցերից զերծ մնա:

- Արդյո՞ք հնարավոր չէր այս վիրահատությունը կատարել ՊՆ միջոցներով:

- ՊՆ-ն պարտավոր է կատարել հատկացումները: ՊՆ-ն բնակարան է պարտավոր տալ մարդուն, եթե բոլորը բնակարանը ուզում են Երեւանից, դա պետք չէ, որ լինի, ամեն մեկը իր ապրելատեղի համար պետք է բնակարան ստանա: Եթե նման վիրահատությունը այստեղ կատարվում է, պետք է այդ 1000 դրամներից հատկացվեր, ինչպես որ անցյալ տարի հայտարարվել էր այդ ծրագրով:

- Երբ հասարակությունը բանակի մասին քննադատական բաներ է գրում, ՊՆ-ն միշտ հակադարձում է, որ թշնամին տեսնում է սա: Իսկ Վիգեն Սարգսյանի այս կոչը նույն թշնամին չի՞ տեսնում:

- Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ թշնամին տեսնում է նման բաները, դա կարեւոր չի, որովհետեւ մեր բանակի լավ եւ վատ բաները, ինչ-որ կատարվում է, եթե բաց է, եւ բոլորը դա տեսնում են, մեր պետքը չէ, որ դա թշնամին կտեսնի, որովհետեւ ես հաստատ համոզված եմ, իրենց մոտ ավելի վատ է: Հարցը դա չէ, այլ այն, որ մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր համար լավ լինի, ոչ թե ամեն ինչ վատ լինի, բայց մենք ամեն ինչ անենք, որ թշնամին չիմանա: Ես, օրինակ, ամեն ինչ կանեի, որ պաշտպանության նախարարը նման դրամահավաք չձեռնարկեր եւ նման խոսակցության մեջ չընկներ, որովհետեւ նա մեր պաշտպանության նախարարն է, իսկ բանակը շատ կարեւոր կառույց է, հատկապես ինձ համար, որպես առաջնագծում ապրող: Ես ցանկանում եմ, որ բանակը միշտ իր բարձրության վրա լինի, եւ բանակի ղեկավարները ժողովրդի համար հեղինակություն լինեն:

- Պարոն Բադասյան, իսկ արդյո՞ք ծնողները անհանգստություն չեն ունենա, որ եթե հանկարծ մի բան պատահի իրենց երեխային, ՊՆ-ն միջոցներ չի հատկացնի բուժման համար:

- Ես պատերազմի մասնակից եմ առաջին օրվանից, ինքս էլ եմ ծանր վիրավորվել, եղբայրս էլ է ծանր վիրավորվել, եղբորս վիճակն ավելի ծանր էր, որովհետեւ գլուխը բացվել էր, բայց Հայաստանում ստացվել է այդ ծանր վիրահատությունը անել: 90-ականներին այդպիսի վիրահատությունը կարողացել են անել, եղել են շատ եզակի դեպքեր, որ չէր ստացվում Հայաստանում: 98 տոկոսով բոլոր վիրավորվածության դեպքերը Հայաստանում էին վիրահատում, էլ չեմ ասում, որ Արցախում եւ նույնիսկ դաշտային պայմաններում անում էին: Հիմա էլ լինում են եզակի դեպքեր, բայց կարծում եմ, այդ հարցը պետք է լուծվի ոչ հրապարակային եւ ոչ այսպես բանակի ղեկավարին ոտնատակ տալով, ինչպես հիմա արվում է:

- Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված:

- Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետեւ մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է:

- Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետեւում:

- Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու:

- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում մարդուն պատասխանում է «բոշան դու ես» արտահայտությամբ:

- Կարծում եմ, պահի տակ, մարդկային թուլություն է եղել, ես նորից եմ կրկնում՝ ինքը պետք է զերծ մնար այդպիսի բաներից եւ պահի տակ նման վիճաբանությունների մեջ չմտներ:

- Վերջերս բավական շատ է խոսվում նաեւ ՊՆ բարձրաստիճան այն պաշտոնյաների մասին, որոնք մեծ դրամական միջոցներ ունեն, արդյո՞ք զինծառայողի վիրահատության համար գումար չտրամադրելը գալիս է այն հանգամանքից, որ այդպիսի մարդկանց «շնորհիվ» վերջացել են այդ գումարները:

- Ես անցյալ տարի էլ ասել եմ, որ Վիգեն Սարգսյանի բարձրացրած հարցը 1000 դրամների մասին, ճիշտ էր, բայց ոչ արդարացի: Նա ճիշտ է անում, որ նման ֆոնդ է ստեղծում, շատ դեմ խոսողներ կային, բայց ինչո՞ւ էին դեմ, որովհետեւ ասում էին՝ 2000 կարելի էր տալ, բայց եթե իմանան, որ դա նպատակին է հասնում: Մի կողմից Վիգեն Սարգսյանը բարձրացրել է հարց, որ խումբ ստեղծի, վիրավոր եւ զոհված զինվորների ընտանիքները ապահովեն, մյուս կողմից բանակից գողություններ են կատարվում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, գործող գեներալիտետի մասին եւ այլն: Բայց արդարացի չէր, որովհետեւ շարունակվում էր բանակից թալանը: Հիմա եթե միառժամանակ արդեն սկսում են թալանչի գեներալներից կամաց-կամաց ազատվել, ինքը արդեն սկսում է նաեւ այդ ճշմարիտ քայլը արդարացնել դրանով: Եվ ներկայիս գնդապետներ, գեներալներ, որ ինչ-որ գույք են ձեռք բերում, ես չեմ կարծում, որ այդ գումարներից են գողանում: Նրանք, ես համոզված եմ, որ նախկին գողացածներն են օգտագործում, եւ անօրեն բիզնեսներ ունեն, որը, իհարկե, նույնպես արատավոր երեւույթ է, եւ ես համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը այդ հարցում նրանց հետ չէ:

- Պարոն Բադասյան, Վիգեն Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւ չեք 1000 դրամների ֆոնդից տրամադրում գումարը, նա ասել է, որ «1000 դրամների ֆոնդը 2017թ. հունվարի 1-ից հետո կատարվող դեպքերի համար է ստեղծված», իսկ այս դեպքը եղել է 2016թ. հունիսի 24-ին, արդյո՞ք հնարավոր չէր գոնե այս դեպքում այդ օրենքը շրջանցել:

- Իհարկե, ես կարծում եմ, որ ճիշտ չէ դա, որովհետեւ ինչ-որ մի ժամանակահատվածից առաջ վիրավորված զինվորը պետք է չօգտվի այդ արտոնությունից, իսկ դրանից հետո մեկը օգտվի, արդարացի չէ: Կարծում եմ, որ դա պետք է տարածվեր բոլորի վրա:

- Փաստորեն, 1000 դրամների ֆոնդն այս առումով արդեն իր թերությունը ցո՞ւյց է տալիս:

- Այո, այս հարցում թերություն է: Կարծում եմ, դա պետք է տարածվեր բոլորի վրա: Ինչքանով գիտեմ, ինքը դա չի պատճառաբանել, այլ ասել է, որ այդպիսի վիրահատություն Հայաստանում հնարավոր է անել: Ամեն դեպքում, այստեղ կարծում եմ, թյուրիմացություն էր. Վիգեն Սարգսյանը չպետք է նման դրամահավաքություն կատարեր, եւ Վիգեն Սարգսյանը չպետք է ֆեյսբուքյան վիճաբանության մեջ մտներ:

- Իսկ ի՞նչ եք կարծում, 45 հազար դոլարը ներկայիս իշխանության համար մե՞ծ գումար է:

- Ես գտնում եմ, որ դա պետք է տրամադրեր, օրինակ, ԵԿՄ վարչությունը: Ես գիտեմ, որ պետությունը մեծ գումարներ է տրամադրում այդ կառույցին, եւ Հայաստանի բազմաթիվ մեծահարուստների կողմից մեծ գումարներ են հատկացվում այդ կառույցին, որը փոշիացվում է: Տեսեք ԵԿՄ անդամների շքեղ մեքենաները: Կարելի էր սուսուփուս անել, ում էլ զանգեին, խոսեին, գումարը կտային, կարծում եմ: Մարդիկ նկարում են շքեղ մեքենաներ, նշում են, թե ում են պատկանում դրանք, որ օլիգարխին, եւ հիմա 45 հազար դոլարը այդպիսի գործի համար մեծ գումար չէր, եւ կարելի էր հատկացնել, իհարկե դա մեծ գումար չէր, եւ այսքան խոսակցությունը չէր լինի:

- 2013թ. նախագահական ընտրություններից առաջ մահափորձ կատարվեց Պարույր Հայրիկյանի դեմ, եւ բուժման գումարը տրամադրվել էր պետական բյուջեի պահուստային ֆոնդից, արդյո՞ք հնարավոր չէր նույն կերպ վարվել զինծառայողի դեպքում:

- Իհարկե, այդ տղայի համար ամեն ֆոնդից էլ, եթե գումար հատկացնեին, արդարացված էր, եւ այդ խոսակցությունները չէին լինի, եւ այդ տղայի բուժումը կլիներ, եւ նախարարի հեղինակությունը տեղը կմնար:

                                                                                           Նիկոլայ Ավետիսյան                                                                                                   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7447 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը