Երևան
12 °C
Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել, որում որոշ երթուղիների վարորդներ սեղմված գազի գնաճով պայմանավորված դադարեցրել են ուղեւորափոխադրումը: «ՀԺ»-ն ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ եթե մինչեւ ԵԼՔ-ի երթն արդեն կան բոյկոտողներ, հնարավո՞ր է, որ իշխանությունները զիջման գնան եւ փոփոխություններ կատարեն Հարկային օրենսգրքում:
«Այսօր արդեն սկսել են բոյկոտել երթուղայինների գծատերերը, բնական է, որ, եթե վարորդները բողոքում են, նաեւ գծատերերն են բողոքում: Այս թանկացումները բոլորիս են վերաբերվում: Կապ չունի, թե ինչ քաղաքական հայացքների տեր է, բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարները ասենք՝ վարորդներն առանձին պայքարեն, ուղեւորներն առանձին պայքարեն, արդյունք չի տա: Պետք է միասին դուրս գալ փողոց, եւ մեր բողոքի ձայնը բարձրացնենք: Միայն այդ դեպքում իշխանությունները կգնան զիջումների եւ Հարկային օրենսգիրքը կփոխվի: 1000 մետր սեղմված գազի հարկը դարձնում են 25 հազար դրամ, դա բերում է թանկացման: Մեր տվյալներով՝ հանրային տրանսպորտը կանգնած է շատ լուրջ խնդիրների առաջ, որովհետեւ կա քաղաքական որոշում՝ թույլ չտալ թանկացնել ուղեվարձը: Նրանք պետք է ուղեվարձը թանկացնեն, որը զանգվածային ակցիաների է բերելու, կամ պետք է գան ԱԺ փոխեն օրենքը, ինչը մենք առաջարկում ենք»,- ասաց Մարուքյան:
Լրագրողի հարցին, թե ԵԼՔ դաշինքը մասնակցելո՞ւ է ՀՀԿ-ի կողմից հունվարի 23-ին կազմակերպվելիք խորհրդարանական լսումներին, Մարուքյանն ասաց.
«Լսումները մեր երթից հետո են, եւ մենք այդ լսումների ժամանակ որեւէ նոր բան չենք իմանալու: Լսումները կազմակերպում են այն դեպքում, երբ ինչ-որ հարց կա, որը պարզ չի, երբ մեզ պետք է, որ փորձագետներ գան, պարզաբանեն: Հիմա պետք է միայն հարկային օրենսգիրքը փոխվի»,- նշեց նա:
Հաջորդ հարցին՝ եթե երթից հետո իշխանությունը քայլեր չձեռնարկի, որն է լինելու դաշինքի հաջորդ քայլը՝ Մարուքյանը պատասխանեց, որ կլինեն 2-րդ, 3-րդ ավելի մեծ միջոցառումները:
ԵԼՔ դաշինքի ընդդեմ թանկացումների երթը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT