Երևան
12 °C
ՀՀԿ-ականներին դեռ հաջողվում է գաղտնի պահել 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի թեկնածուի անունը: Մի քանի ամիս է՝ ակտիվ խոսվում եւ քննարկվում է, որ վարչապետ ընտրվելու է Սերժ Սարգսյանը: Եթե ուշադիր հետեւում ենք Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բացառիկ հարցազրույցներին կամ նախագահականում տեղի ունեցող հանդիպում-խորհրդակցություններին, ապա լսում ենք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ինչ-որ ոլորտում իրականացվելիք փոփոխությունները կապում իր անձի հետ: Այսինքն՝ նա առաջիկայում էլ իրեն տեսնում է իշխանական բուրգի գագաթին:
Մասնավորապես, տնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մի այսպիսի միտք էր արտահայտել, որտեղ նկարագրվում է ապագայում կատարվելիք բարեփոխումները եւ դրանցում՝ անձամբ իր ներկայությունը. «...Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաև ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում»,- ասել էր նա: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը չի թաքցնում կառավարության ղեկին մնալու իր նպատակներն ու առիթը բաց չի թողնում այդ մասին թափանցիկ ակնարկներ անելու համար:
«Հայկական ժամանակ»-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ եթե որոշված չէ, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, ապա ինչո՞ւ է ապագայում կատարվելիք իրադարձությունները, բարեփոխումները կապում իր անձի հետ:
«Շատ տրամաբանական է, որ քաղաքական իշխող ուժի ղեկավարը կարող է խոսել տարվա երկրորդ կեսի քաղաքական եւ տնտեսական զարգացումների մասին: 2017 թվականին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ եւ մինչեւ 2022 թվականը Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն է քաղաքական պատասխանատուն: Ուստի, պարոն նախագահը մինչեւ 2022 թվականն, անկախ իր պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից, ունի լեգիտիմ իրավունք, որպես քաղաքական իշխանություն հանդիսացող կուսակցության ղեկավար նման ակնկալիքներ ունենալ»,- մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ
Ապարանում ջուր չի լինի
Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
Մարտուն Գրիգորյանը «լիզեց թքածը». ընդդիմությունը «ցնծում է», «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զգուշացնում
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. Բադալյան
ՏԿԵ նախարարն ու Իտալիայի դեսպանն այցելել են շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն
Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է
Համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Օսկար Եկդահոլին
Ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել 1 հարցի՝ հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է. վարչապետ
26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ. ինչ է արել 28-ամյա կնոջ հետ նախկին ընկերը
Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT