Կարտոֆիլի գները թռել են, աղքատները հիմա ինչ ուտեն՝ սո՞խ, կանաչի՞. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմելով կառավարությանն, ասաց.

«Անցյալ տարեվերջին այստեղ բյուջեի քննարկման կոնտեքստում խոսում էինք թանկացումների մասին, ձեր խորհրդարանական հենարանը հանդիսացող մեծամասնության ներկայացուցիչները ինովացիոն լուծում առաջարկեցին։ Նրանք արձանագրեցին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, եւ գնաճը նրանց բարեկեցության մակարդակի վրա չի ազդի։ Հիմա Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի տվյալները եւ պարզվել է, որ  խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են, եւ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները։ Այս դեպքում հայտնի խաղի կանոններով ուզում եմ ձեզ ճիշտ պատասխանի 4 տարբերակ առաջարկել՝

ա) խառը կանաչի, որը Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն էժանացել է 48 տոկոսով։

բ) սխտոր, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն էժանացել է 22․2 տոկոսով։

գ) կանաչ սոխ, որ նույն տվյալներով էժանացել է 18․2 տոկոսով։

դ) տաքդեղ, որը էժանացել է 12․1 տոկոսով»։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ասելով, որ ուզում է շնորհակալություն հայտնել Ազգային վիճակագրական ծառայության տվյալները հրապարակելու եւ ժողովրդականացնելու համար, եւ կարծում է, որ ազգաբնակչությունը կընտրի այդ տեսականուց ավելի մեծ կալորիականություն ապահովող այն ապրանքների ցանկը, որոնք կհամապատասխանի իր բյուջեին։ Նաեւ ավելացրեց, որ կարծում է, որ եթե նրանք չկարողանան դա անել, ապա Փաշինյանի կողմից տրված հաշվարկները հիմք կհանդիսանա նրանց համար խնդիրը վերջացնելու։ Նա համարեց հարցը հռետորական եւ նույն տրամաբանությամբ էլ պատասխանեց։

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, ասելով.«Հարցը ամենեւին էլ հռետորական չէր, եւ ուզում է ցույց տալ, երբ կառավարությունն անընդհատ ասում է գնաճը 2․6 տոկոս է, այդ 2․6 տոկոսը ինչպե՞ս է ստացել Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նա տալիս է, որ կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը 38 տոկոսով, կարտոֆիլը 28 տոկոսով, այսինքն՝ սրանք գնաճի ցուցանիշներն են, եւ հիմա ո՞նց են ստացել 2․6 տոկոս։ Որովհետեւ դրան հակադրել են խառը կանաչու գնանկումը 48․5 տոկոսով, սխտորի գնանկումը 22․2 տոկոսով, կանաչ սոխի գնանկումը 18․2 տոկոսով, կանաչ եւ կարմիր տագդեղի գնանկումը 12․1 տոկոսով։ Այսինքն, որ այդքան ասում եք 2․6 տոկոս, ես ձեր օգնությամբ պատկերավոր ցույց տվեցի թե կառավարությունը, վիճակագրությունը, ինչպես է 48 տոկոսը մանիպուլյցաիաներով դարձրել 2․6 տոկոս»։

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, ասելով. «Հույս ունեմ, որ շուտով լսումների ժամանակ հնարավորություն կունենաք այդ հարցն ավելի խորը քննարկելու, շատ ավելի մեծ մանրամասնությամբ։ Եվ ես հուսով եմ, որ կներկայացվի շատ ավելի դետալացված այն մեթոդոլոգիան, որը Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4325 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում